https://armeniasputnik.am/20220208/diversivon-khmbi-nertapancum-chi-eghel-pnn-herqum-e-svotqi-veraberjal-lurery-38445712.html
Դիվերսիոն խմբի ներթափանցում չի եղել. ՊՆ–ն հերքում է Սոթքի վերաբերյալ լուրերը
Դիվերսիոն խմբի ներթափանցում չի եղել. ՊՆ–ն հերքում է Սոթքի վերաբերյալ լուրերը
Տեղեկություններ են տարածվել, թե Սոթքի հանքավայրի դիրքերում դիվերսիոն ներթափանցում է եղել։ 08.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-08T16:29+0400
2022-02-08T16:29+0400
2022-02-08T16:46+0400
սոթք
հհ պաշտպանության նախարարություն (պն)
դիվերսիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/986/99/9869943_0:85:1600:985_1920x0_80_0_0_511c2e02a3b7ea8ddde1af707b560fed.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։«Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ ինչպես հիմա, այնպես էլ կեսօրին հանքավայրում իրավիճակը հանգիստ է եղել։ «Աշխատանքներն ընթանում են իրենց հունով»,–ասաց Գրիգորյանը` հավելելով, որ որևէ աշխատակից, բնականաբար, չի տարհանվել։Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ դեռ չի կարողացել ճշտել` որքանով են լուրերը համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով` ավելի շատ «սուտ աղմուկ» է եղել։ «Գուցե ինչ–որ թեթևակի բան է եղել ու կանխվել է, բայց հիմա չեմ կարող ո՛չ ժխտել, ո՛չ էլ հաստատել լուրը։ Սոթքի հանքի աշխատակիցներին տարհանել են` աշխատողներն են ասել»,–ասաց Ավետյանը։«Հրապարակը» քիչ առաջ գրել էր, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դիրքեր: Թերթին այդ մասին տեղեկացրել էին հանքի աշխատակիցները։
սոթք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/986/99/9869943_88:0:1512:1068_1920x0_80_0_0_f6a2d16c98501f22c65ad785a3d3bb85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սոթք, հհ պաշտպանության նախարարություն (պն), դիվերսիա
սոթք, հհ պաշտպանության նախարարություն (պն), դիվերսիա
Դիվերսիոն խմբի ներթափանցում չի եղել. ՊՆ–ն հերքում է Սոթքի վերաբերյալ լուրերը
16:29 08.02.2022 (Թարմացված է: 16:46 08.02.2022) Տեղեկություններ են տարածվել, թե Սոթքի հանքավայրի դիրքերում դիվերսիոն ներթափանցում է եղել։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Իրավիճակը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,–ասացին ՊՆ–ից։
«Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանն էլ
Sputnik Արմենիային հայտնեց, որ ինչպես հիմա, այնպես էլ կեսօրին հանքավայրում իրավիճակը հանգիստ է եղել։
«Աշխատանքներն ընթանում են իրենց հունով»,–ասաց Գրիգորյանը` հավելելով, որ որևէ աշխատակից, բնականաբար, չի տարհանվել։
Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ դեռ չի կարողացել ճշտել` որքանով են լուրերը համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով` ավելի շատ «սուտ աղմուկ» է եղել։
«Գուցե ինչ–որ թեթևակի բան է եղել ու կանխվել է, բայց հիմա չեմ կարող ո՛չ ժխտել, ո՛չ էլ հաստատել լուրը։ Սոթքի հանքի աշխատակիցներին տարհանել են` աշխատողներն են ասել»,–ասաց Ավետյանը։
«Հրապարակը» քիչ առաջ գրել էր, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դիրքեր: Թերթին այդ մասին տեղեկացրել էին հանքի աշխատակիցները։