https://armeniasputnik.am/20220208/hajastan-veradardzats-8-gerineric-voreve-meky-chi-dzerbakalvel-nranc-dem-qrgvorts-chi-harucvel-38439401.html
Հայաստան վերադարձած 8 գերիներից որևէ մեկը չի ձերբակալվել, նրանց դեմ քրգործ չի հարուցվել
Հայաստան վերադարձած 8 գերիներից որևէ մեկը չի ձերբակալվել, նրանց դեմ քրգործ չի հարուցվել
Տղաներից վեցն ազատ են արձակվել երեկ, իսկ երկուսը ժամկետային զինծառայողներ են, տեղափոխվել են ռազմական ոստիկանություն։ 08.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-08T14:28+0400
2022-02-08T14:28+0400
2022-02-08T14:36+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
հհ քննչական կոմիտե
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/08/38440110_0:160:3073:1888_1920x0_80_0_0_5d253cc203602e72abbca52aab0805b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երեկ Հայաստան վերադարձած 8 գերիներից որևէ մեկը չի ձերբակալվել, նրանց դեմ քրգործ չի հարուցվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։Հայտնել էինք, որ ֆրանսիական կառավարության և ԵՄ միջնորդությամբ երեկ ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։«Երեկ Հայաստան վերադարձած գերրիներին հարցաքննել են, և հարցաքննությունը տևել է 6-7 ժամ։ Տղաներից վեցն ազատ են արձակվել երեկ, իսկ երկուսը ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն, որպեսզի զորամաս տանեն ծառայությունը շարունակելու համար»,-ասաց Թադևոսյանը։ Գերիները պահվում են քաղաքական շահերի համար՝ առևտրի նպատակով. Թաթոյանը` ԳալագերինՆա հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե հարցաքննության ժամանակ դրսում սպասող ծնողները քարերով կոտրել են զինվորական քննչական վարչության ապակիները։«Դրսում հավաքված ծնողների մոտ մի փոքր լարվածություն է եղել, ինչը բնական է` ծնողների հուզմունքը կարելի է հասկանալ։ Մի փոքր անհանգիստ վիճակ է եղել ծնողների և ոստիկանների միջև, սակայն այն էլ կարճ ժամանակ անց հանդարտվել է»,–ասաց Թադևոսյանը։Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանում գերության մեջ եղած և Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո կալանավորված զինծառայողների թիվն 9 կամ 10 է, նրանցից 2-ն արդեն ազատության մեջ են, դատարանը մերժել է նրանց կալանքը երկարացնելու միջնորդությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/08/38440110_170:0:2901:2048_1920x0_80_0_0_a421b8a9b982f0e9744989f943caa6bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայ գերիներ, անհետ կորածներ, հհ քննչական կոմիտե, հայաստան
հայ գերիներ, անհետ կորածներ, հհ քննչական կոմիտե, հայաստան
Հայաստան վերադարձած 8 գերիներից որևէ մեկը չի ձերբակալվել, նրանց դեմ քրգործ չի հարուցվել
14:28 08.02.2022 (Թարմացված է: 14:36 08.02.2022) Տղաներից վեցն ազատ են արձակվել երեկ, իսկ երկուսը ժամկետային զինծառայողներ են, տեղափոխվել են ռազմական ոստիկանություն։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երեկ Հայաստան վերադարձած 8 գերիներից որևէ մեկը չի ձերբակալվել, նրանց դեմ քրգործ չի հարուցվել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Հայտնել էինք, որ ֆրանսիական կառավարության և ԵՄ միջնորդությամբ
երեկ ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։«Երեկ Հայաստան վերադարձած գերրիներին հարցաքննել են, և հարցաքննությունը տևել է 6-7 ժամ։ Տղաներից վեցն ազատ են արձակվել երեկ, իսկ երկուսը ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն, որպեսզի զորամաս տանեն ծառայությունը շարունակելու համար»,-ասաց Թադևոսյանը։
Նա հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե հարցաքննության ժամանակ դրսում սպասող ծնողները քարերով կոտրել են զինվորական քննչական վարչության ապակիները։
«Դրսում հավաքված ծնողների մոտ մի փոքր լարվածություն է եղել, ինչը բնական է` ծնողների հուզմունքը կարելի է հասկանալ։ Մի փոքր անհանգիստ վիճակ է եղել ծնողների և ոստիկանների միջև, սակայն այն էլ կարճ ժամանակ անց հանդարտվել է»,–ասաց Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում
հայտնել էր, որ Ադրբեջանում գերության մեջ եղած և Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո կալանավորված զինծառայողների թիվն 9 կամ 10 է, նրանցից 2-ն արդեն ազատության մեջ են, դատարանը մերժել է նրանց կալանքը երկարացնելու միջնորդությունը։