00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարությանի ու «դժգոհների» փոխարեն․ «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամներ ունի

© Sputnik / Asatur YesayantsСистема электронного голосования в зале заседаний Совета старейшин Еревана
Система электронного голосования в зале заседаний Совета старейшин Еревана - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2022
Բաժանորդագրվել
Երևանի ավագանիում «Իմ քայլը» խմբակցության նոր ներկայացուցիչներ են նշանակվել, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա թիմակիցների փոխարեն։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում փոփոխություններ են եղել։ Նոր մանդատներ ստացածներից շատերն էլ, դեռ չստանձնած Երևանի ավագանու անդամի պարտականությունները, հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Երևանի ավագանու հերթական նիստին տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Մասնավորապես, Երևանի ավագանու «Իմ քայլը » կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած անդամներ՝ Հայկ Մարությանի, Պավել Մազմանյանի, Ռուբեն Հայրապետյանի և Լիլիթ Պիպոյանի մանդատները համապատասխանաբար տրվել են դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Նաիրի Փեթակչյանին, Գայանե Խաչատրյանին, Արսեն Վերդյանին, Արտաշես Մակարյանին։
Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց. Նիկոլ Փաշինյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Օվսաննա Հովսեփյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Միսակ Սարգսյանը, Արտաշես Մակարյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։
Երևանի ավագանու «Իմ քայլը » կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած անդամներ Օվսաննա Հովսեփյանի և Լիլիթ Կիրակոսյանի մանդատները տրվել են «Իմ քայլը » կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Մանուկյանին և Շուշաննա Սիրականյանին, սակայն նրանք դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։
Լիազորությունները վաղաժամ դադարեցրած անդամներ Սերգեյ Սարգսյանի, Միսակ Սարգսյանի, Արտաշես Մակարյանի, Արմեն Մանուկյանի և Շուշաննա Սիրականյանի մանդատները տրվել են ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Միքայել Բաղդասարյանին, Աննա Ավանեսյանին, Աշոտ Առուշանյանին, Վահան Ներսիսյանին և Հեղինե Ոսկանյանին։ Վերջինը երկուսը, սակայն, դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։
Նրանց մանդատները տրվել են հերթական հաջորդ թեկնածուներ Լևոն Սահակյանին և Մանուել Մարգարյանին։
Պետք է ապահովել կալանավորված անձանց մասնակցությունն ավագանիների առաջին նիստերին. Թաթոյան
Բացի այդ, Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը դադարեցրել է հանձնաժողովի նախագահի լիազորությունները և դուրս է եկել հանձնաժողովի կազմից։
Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Գևորգյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է իր լիազորությունները։
Լրահոս
0