00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:47
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ չեն ների. Լևոն Ստեփանյանը` Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու մասին

© Sputnik / Aram NersesyanԳեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2022
Բաժանորդագրվել
ՀՀ սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը հորդորում է չշտապել դելիմիտացիայի հարցում
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի Sputnik. Հայաստանը չպետք է շտապի դելիմիտացիայի հարցում, քանի դեռ Ադրբեջանն իր զորքը չի հեռացրել ՀՀ տարածքից և շփման գծից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը։
Նրա խոսքով` անհասկանալի է` ուր է շտապում Երևանը սահմանագծման և սահմանազատման հարցում։ Այդ գործընթացին պետք է երկար պատրաստվել։

«Սահմանին պետք է վստահության մթնոլորտ ստեղծվի։ Ինչպե՞ս կարող է Բաքուն խոսել առանց նախապայմանների բանակցությունների մասին, երբ դրանք սկսելու պայմաններ պարզապես չկան», – ասաց Ստեփանյանը։

ԱՊՀ շատ երկրների սահմանները դելիմիտացիա չեն արվել։ Օրինակ` ռուս–վրացական, ռուս–ադրբեջանական, վրաց–ադրբեջանական սահմանները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքի 40 քառակուսի կիլոմետրը։ Ստեփանյանը կարծում է, որ կողմերը պետք է որոշեն «ստուգիչ գիծը» և դրանից հետ քաշեն զորքերը, որպեսզի հանձնաժողովը հանգիստ աշխատի, սահմանամերձ բնակչությունը իրեն ավելի հանգիստ զգա։
«Կրակոցները, սպանությունները, անասուններին գողանալը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ զորք է կանգնած, քանի դեռ ադրբեջանական ԶՈւ–ն ՀՀ տարածքում է կամ սահմանին շատ մոտ», – նշեց Ստեփանյանը։
Ճշտում ենք՝ սահմանազատման համար ինչն է անընդունելի․ Միրզոյանը՝ Ադրբեջանի կարծիքի մասին
Դելիմիտացիա պետք չէ սկսել այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերադարձվել հայ գերիները, քանի դեռ երաշխիքներ չկան, որ հարցը չի անդրադառնա Լեռնային Ղարաբաղին։
Ստեփանյանը կտրականապես դեմ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելուն, քանի որ դա նսեմացուցիչ կլինի Հայաստանի համար։ Հայաստանը ֆորմալ առումով Ադրբեջանի դեմ չի կռվել, և նրա հետ փաստաթուղթ ստորագրելու հիմքեր չկան։
Ստեփանյանը կարծում է, որ կարելի է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, սահմանային համագործակցության և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի մասին նորմատիվ ակտ ստորագրել, բայց դեմարկացիայի համար դեռ շատ անելիք կա։
«Հայ–ադրբեջանական սահմանին բազմաթիվ վիճահարույց հարցեր կլինեն։ Եվ դրանք հեշտ լուծվող չեն։ Հետխորհրդային տարածքում շատ են երկրներն ու տարածքները, որտեղ խնդրահարույց հարցեր կան։ Ինչո՞ւ է պետք դրանք մի քանի ամսում կամ տարում ավարտել։ Տարիներ անց եկող սերունդները կվերադառնան դրան, և նրանք մեզ դա չեն ների», – նշեց Ստեփանյանը։
Ո՞ր դեպքում Ադրբեջանի հետ չի սկսվի սահմանազատման գործընթացը. Աղաջանյանն է պարզաբանում
Կարևոր է նաև այն հարցը, թե որ տարվա քարտեզներն են օգտագործվելու։ Օրինակ` 1975 թվականի քարտեզները շահեկան չեն Հայաստանի համար։ Ժամանակին Հայաստանը սահմանակից էր Լեռնային Ղարաբաղին։ Նրանց բաժանելու համար ժամանակավոր «Կարմիր Քրդստան» ստեղծեցին (որի մեջ մտնում էին այն ժամանակվա Քելբաջարը, Լաչինի և Կուբաթլուի շրջանները)։ Ընդ որում` ամեն ինչ որոշվում էր Ադրբեջանի կողմից հանրապետական մակարդակով։

«Ադրբեջանն ամեն բան անում էր ԼՂ–ն Հայաստանից բաժանելու համար։ Այնուհետև նրանք Քրդական շրջան ստեղծեցին, որի մեջ մտան Զանգելանն ու Ջաբրայիլը` քրդերին (որոնց բերեցին և օգտագործեցին հայերի դեմ) ելք տալով իրանական սահման», – ասաց Ստեփանյանը։

Սակայն 1936 թվականին բոլորին պաշտոնապես «ադրբեջանցի» հայտարարեցին, և նրանք արագ ձուլվեցին։ Ավելին` Ադրբեջանն իրեն 1918 թվականի հանրապետության իրավահաջորդ հայտարարեց, սակայն այդ հանրապետության մեջ ո՛չ ԼՂ–ն էր մտնում, ո՛չ Նախիջևանը։
Ստեփանյանը կարծում է, որ հիմք պետք է ընդունվեն այն քարտեզները, որոնցով հանրապետությունները մտնում էին ԽՍՀՄ կազմ։
Մեկ այլ հարց է նաև արցախյան խնդիրը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դելիմիտացիան չի անդրադառնա արցախյան կարգավորման վրա, սակայն Բաքուն այդ առնչությամբ դեռ չի արտահայտվում։
Հիշեցնենք`փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը, որի ընթացքում ՀՀ վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։
Լրահոս
0