https://armeniasputnik.am/20220208/vorqan-hajkakan-gini-e-vatsharvel-ashkharhum-2020-tvakanin-38432829.html
Որքա՞ն հայկական գինի է վաճառվել աշխարհում 2020 թվականին
Որքա՞ն հայկական գինի է վաճառվել աշխարհում 2020 թվականին
Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գինիների ամենամեծ շուկան։ Հայկական խաղողի գինու կեսից ավելին արտահանվում է այդ երկիր։ 08.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-08T18:02+0400
2022-02-08T18:02+0400
2022-02-08T18:04+0400
ինֆոգրաֆիկա
հայաստան
գինի
արտահանում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/07/38408384_0:0:1410:793_1920x0_80_0_0_75b827173a36fd9a2d5f3f69cc7bcdb2.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. 2020 թվականին հայկական խաղողի գինու արտահանումը փոքր-ինչ նվազել է` տնտեսությունում ճգնաժամային իրողությունների պատճառով։ Եթե 2019-ին այն մոտ 11,9 մլն ԱՄՆ դոլարի էր, ապա 2020-ին` $8,6 մլն։ Ընդ որում, նվազել է ոչ այնքան արտահանվող գինիների ծավալը, որքան դրանց միջին գինը. արտահանման ծավալը նվազել է 6 %–ով, իսկ արտահանման եկամուտը` ավելի քան 25%-ով։Հայկական խաղողի գինու արտահանման ամենամեծ շուկան դարձյալ մնում է Ռուսաստանը։ Այստեղ է գնում ամբողջ արտահանման մոտ 56%-ը։ 13%-ից մի փոքր ավելին արտահանվում է ԱՄՆ։ Մնացած շուրջ 30 տոկոսը` այլ երկրներ. Ուկրաինա, Բելգիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Կանադա և այլն:Չինաստան արտահանման ծավալը ևս դեռ շատ չնչին է։ 2020 թվականի տվյալներով այդտեղ ընդհանուր շուրջ 70 000 դոլարի հայկական գինի է արտահանվել։Նշենք, որ այս ցուցանիշները վերաբերում են միայն խաղողի գինուն։Իսկ ինչ վերաբերում է մրգային այլ գինիներին, դրանց արտադրությունն ու արտահանումը ՀՀ–ում վերջին տարիներին կտրուկ ավելացել է ու անգամ գերազանցել խաղողի գինու արտահանման ցուցանիշը։ 2020թ-ին ՀՀ–ից արտահանվել է 10 մլն դոլարի մրգային գինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/07/38408384_109:0:1310:901_1920x0_80_0_0_cc18ff95d0115b1f48374a7dbb058494.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, инфографика, հայաստան, գինի, արտահանում
ինֆոգրաֆիկա, инфографика, հայաստան, գինի, արտահանում
Որքա՞ն հայկական գինի է վաճառվել աշխարհում 2020 թվականին
18:02 08.02.2022 (Թարմացված է: 18:04 08.02.2022) Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գինիների ամենամեծ շուկան։ Հայկական խաղողի գինու կեսից ավելին արտահանվում է այդ երկիր։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. 2020 թվականին հայկական խաղողի գինու արտահանումը փոքր-ինչ նվազել է` տնտեսությունում ճգնաժամային իրողությունների պատճառով։ Եթե 2019-ին այն մոտ 11,9 մլն ԱՄՆ դոլարի էր, ապա 2020-ին` $8,6 մլն։ Ընդ որում, նվազել է ոչ այնքան արտահանվող գինիների ծավալը, որքան դրանց միջին գինը. արտահանման ծավալը նվազել է 6 %–ով, իսկ արտահանման եկամուտը` ավելի քան 25%-ով։
Հայկական խաղողի գինու արտահանման ամենամեծ շուկան դարձյալ մնում է Ռուսաստանը։ Այստեղ է գնում ամբողջ արտահանման մոտ 56%-ը։ 13%-ից մի փոքր ավելին արտահանվում է ԱՄՆ։ Մնացած շուրջ 30 տոկոսը` այլ երկրներ. Ուկրաինա, Բելգիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Կանադա և այլն:
Չինաստան արտահանման ծավալը ևս դեռ շատ չնչին է։ 2020 թվականի տվյալներով այդտեղ ընդհանուր շուրջ 70 000 դոլարի հայկական գինի է արտահանվել։
Նշենք, որ այս ցուցանիշները վերաբերում են միայն խաղողի գինուն։
Իսկ ինչ վերաբերում է մրգային այլ գինիներին, դրանց արտադրությունն ու արտահանումը ՀՀ–ում վերջին տարիներին կտրուկ ավելացել է ու անգամ գերազանցել խաղողի գինու արտահանման ցուցանիշը։ 2020թ-ին ՀՀ–ից արտահանվել է 10 մլն դոլարի մրգային գինի։