https://arm.sputniknews.ru/20220209/hhum-sur-shncharakan-varaknervov-hivandacatsneri-tivn-avelacel-e-25-angam-38474445.html
ՀՀ–ում սուր շնչառական վարակներով հիվանդացածների թիվն ավելացել է 2.5 անգամ
ՀՀ–ում սուր շնչառական վարակներով հիվանդացածների թիվն ավելացել է 2.5 անգամ
Sputnik Արմենիա
Հայաստանում այս պահի դրությամբ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդությունների բարձր ակտիվություն է նկատվում։ 09.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-09T12:30+0400
2022-02-09T12:30+0400
2022-02-09T13:21+0400
հայաստան
գրիպ
հիվանդ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/94/21349496_0:0:1600:901_1920x0_80_0_0_0ac45e61909764886364f8b6b6061259.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանում նախորդ տարվա համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացությունների թիվն ավելացել է 2.5 անգամ։ Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։Նրա խոսքով` հիվանդությունների աճը դիտվում է ինչպես պոլիկլինիկական հաստատություններ դիմելիությամբ, այնպես էլ շտապօգնության կանչերով։ Իրավիճակն ընդհանուր առմամբ համաճարակային շեմից բարձր է 2.2 անգամ։ Դեպքերը հիմնականում արձանագրվում են 0-14 տարեկան և 30-64 տարեկան անձանց շրջանում։Այս սեզոնի ընթացքում իրականացվել է գրիպանման հիվանդությունների և ծանր սուր շնչառական վարակների 1089 նմուշի լաբորատոր հետազոտություն , որի արդյունքում 207 –ի դեպքում հայտնաբերվել է գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը։2811 նոր դեպք, 6 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը ՀայաստանումՄիայն հունվարին իրականացվել է 223 նմուշի հետազոտություն , որից 72–ը եղել են H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ։Նշենք, որ գրիպի A տեսակը շատ ավելի շուտ է տարածվում և վիրուսի թիրախում հիմնականում երեխաներն են։Ախտանշանները բնորոշ են սուր շնչառական վարակի ախտանշաններին` ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, քթից արտահոսք, հազ։Դեղորայքը մի քանի անգամ կթանկանա. ինչպե՞ս խուսափել կոլապսից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/94/21349496_5:0:1429:1068_1920x0_80_0_0_3064c739d1382d92e63c1db1c5cad872.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թոքաբորբ հիվանդ երեխա գրիպ
թոքաբորբ հիվանդ երեխա գրիպ
ՀՀ–ում սուր շնչառական վարակներով հիվանդացածների թիվն ավելացել է 2.5 անգամ
12:30 09.02.2022 (Թարմացված է: 13:21 09.02.2022) Հայաստանում այս պահի դրությամբ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդությունների բարձր ակտիվություն է նկատվում։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանում նախորդ տարվա համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացությունների թիվն ավելացել է 2.5 անգամ։ Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նրա խոսքով` հիվանդությունների աճը դիտվում է ինչպես պոլիկլինիկական հաստատություններ դիմելիությամբ, այնպես էլ շտապօգնության կանչերով։ Իրավիճակն ընդհանուր առմամբ համաճարակային շեմից բարձր է 2.2 անգամ։ Դեպքերը հիմնականում արձանագրվում են 0-14 տարեկան և 30-64 տարեկան անձանց շրջանում։
«Փետրվարի 8–ի դրությամբ ՀՀ–ում ստացիոնար բուժում է ստանում 456 պացիենտ, 84.8 տոկոսը 0-18 տարեկաններն են։ Թոքաբորբով հիվանդ 317 պացիենտ կա, որից 57–ը 0-18 տարեկան են»,–նշեց նա։
Այս սեզոնի ընթացքում իրականացվել է գրիպանման հիվանդությունների և ծանր սուր շնչառական վարակների 1089 նմուշի լաբորատոր հետազոտություն , որի արդյունքում 207 –ի դեպքում հայտնաբերվել է գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը։
Միայն հունվարին իրականացվել է 223 նմուշի հետազոտություն , որից 72–ը եղել են H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ։
Նշենք, որ գրիպի A տեսակը շատ ավելի շուտ է տարածվում և վիրուսի թիրախում հիմնականում երեխաներն են։
Ախտանշանները բնորոշ են սուր շնչառական վարակի ախտանշաններին` ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, քթից արտահոսք, հազ։