00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դպրոցի` շարքային կուսակցական տնօրենը նույնպես լծակ է, որով կազդեն ուսուցիչների վրա. Ալոյան

Ալոյան. «Շարքային կուսակցական տնօրենը նույնպես մնում է որպես լծակ, որով կարող ազդել ուսուցիչների վրա»
Բաժանորդագրվել
Dasaran.am կայքի հիմնադիր, կրթական հարցերի փորձագետ Սուրեն Ալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարության նախաձեռնությանը, որով սահմանվում է, որ հանրակրթական դպրոցի տնօրեն կարող է դառնալ միայն շարքային կուսակցականը։
Կրթության ոլորտը շարունակվում է դիտարկվել ընտրությունների ժամանակ քարոզ իրականացնելու համար լավագույն հնարավորություններից մեկը, որը կարող է օգնել քաղաքական ուժին վերարտադրվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով դպրոցների տնօրենների ընտրության վերաբերյալ կառավարության առաջարկի մասին, նման կարծիք հայտնեց կրթական հարցերի փորձագետ Սուրեն Ալոյանը։
Նա ընդգծեց, որ դպրոցների տնօրենները նշված հարցում պակաս կարևոր դերակատարում չունեն` լինեն շարքային կուսակցական, թե կուսակցության ղեկավար մարմնի անդամ։

«Իսկ ովքե՞ր են դառնում կուսակցական, նրանք, ովքեր դավանում են այս կամ այն ուժի քաղաքականությանը, ընդունում են կուսակցության արժեքները։ Դպրոցի տնօրենն իր կուսակցության ներսում լինի շարքային, թե զբաղեցնի որևէ պաշտոն, փաստացի լծակ է, որով կարող է ազդել ուսուցիչների վրա։ Խնդիրն այն է, որ մենք ընդհանրապես մեծ խնդրին լուծում չենք տալիս, այն է`կրթությունը պետք է ապաքաղաքականացվի ամբողջությամբ, քանզի դա երկարաժամկետ գործընթաց է, իսկ քաղաքականությունը կարճաժամկետ է։ Հիմա ի՞նչ է, ՔՊ կուսակցությունն ընտրությունների ժամանակ չի՞ գալու և նորից չի՞ ասելու իրեն լոյալ տնօրեններին օգնել քարոզչական հարցերում` նրանց առաջարկելով առաջընթացի հեռանկարներ»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։

Ալոյանի դիտարկմամբ` միայն փոքր պատկերում է հանրակրթական դպրոցի տնօրենի պաշտոնում շարքային կուսակցականի նշանակումը դրական քայլ, որովհետև նախկինում, երբ որևէ մեկը դիմում էր, իսկ խորհուրդն ինչ–ինչ պատճառներով չէր ընտրում տնօրեն, ԿԳՄՍ նախարարը կամ փոխվարչապետը ստանում էին հնարավորություն միանձնյա որոշմամբ նշանակել դպրոցի տնօրեն։
Ըստ նրա` մյուս դրական կողմն այն է, որ դպրոցի ղեկավար չեն կարող լինել նաև քրեական հետապնդման ենթարկված ու չարդարացված անձինք, որովհետև չարդարացված անձը կարող էր տուգանք մուծել և նորից վերընտրվել կամ վերականգնվել այդ պաշտոնում։ Այդուհանդերձ Ալոյանը պնդում է, որ կառավարության առաջարկը մեծ պատկերում կամ մեծ հաշվով կրթության ոլորտի ապաքաղաքականացման պրոբլեմն ամբողջությամբ չի լուծում։
Նշենք, որ դպրոցների կուսակցականացումը կանխելու համար ՀՀ կառավարությունն առաջարկում է տնօրենի պաշտոնում առաջադրվելու իրավունք սահմանել միայն շարքային կուսակցականների համար։
Այս մասին այսօր ՀՀ ԱԺ հերթական նիստում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթում առաջին ընթերցումից հետո կատարված նոր լրացումները ներկայացնելիս ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Բացի այդ, դպրոցի ղեկավար չեն կարող լինել նաև քրեական հետապնդման ենթարկված ու չարդարացված անձինք։
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 2021–ին։
2021 թվականի նոյեմբերի 25-ին կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է տարանջատել դպրոցների վարչատնտեսական ու կրթական կառավարումները։ Դպրոցների շատ տնօրեններ, ինչպես նաև կրթության փորձագետները միակարծիք չեն այս փոփոխության առնչությամբ, քանի որ մտածում են, որ երկիշխանություն կստեղծվի։
Լրահոս
0