00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես համարում եմ, որ դա ճիշտ է. Ալեն Սիմոնյանը` բիզնես դասով ԱՄՆ մեկնելու մասին

© Sputnik / Aram NersesyanԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
Բաժանորդագրվել
Սիմոնյանն անտեղի է համարել իրեն ուղղված այն մեղադրանքները, թե նա պետական միջոցներն է վատնել ԱՄՆ այցի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ բոլոր այն աշխատանքային կամ պաշտոնական այցերը, որտեղ թռիչքը երկար է լինելու, թռչելու է բիզնես դասի ավիատոմսով։ Սիմոնյանն այդ մասին խոսել է parlamentmonitoring.am-ին տված հարցազրույցում։
ՀՀ նախագահ կարող է ընտրվել անգամ 4 ձայնով. Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեն Սիմոնյանը աշխատանքային այցով ԱՄՆ էր մեկնել բիզնես դասի ավիատոմսով, որի համար պետբյուջեից վճարվել էր 3 միլիոն 375 հազար դրամ: Եվս կես միլիոն դրամ փոխանցվել էր նրա գիշերակացի համար, իսկ օրապահիկի համար հատկացվել էր շուրջ 250 հազար դրամ:
Լրագրողի հարցին, թե մի՞թե չէր կարելի ավելի համեստ ծախսեր անել, Սիմոնյանը կտրուկ է պատասխանել։

«Կարելի էր ընդհանրապես մասնավոր ինքնաթիռով գնալ, կարելի էր ընդհանրապես վրանում ապրել և ընդհանրապես չգնալ: Ես համարում եմ, որ այդ խոսակցությունն այլևս տեղին չէ, որովհետև ԱՄՆ ժամանելուց հետո հենց առաջին ժամերին ունեցել եմ գործնական հանդիպումներ»,–ասել է Սիմոնյանը:

Նա չի համարում, որ երկրի ղեկավար կազմը աշխատանքային այց անելիս պետք է լինի 16 ժամ ինքնաթիռում չքնած ու դրանից հետո մասնակցի բանակցություններին:
«Ես համարում եմ, որ դա ճիշտ է և ուզում եմ ասել, որ բոլոր այն աշխատանքային կամ պաշտոնական այցերը, որտեղ թռիչքը երկար է լինելու, ունենալու են պայմաններ, որտեղ հնարավոր է լինելու աշխատել»,–ասել է նա:
Միաժամանակ Սիմոնյանը հայտարարել է, որ դեպի ԱՄՆ ուղևորությունը տևել է 24 ժամ, իսկ ինքը հանդիպումների ժամանակ չէր կարող քնել։

«Ինչ վերաբերում է գիշերակացին, այն որևէ ձևով չի տարբերվում հասարակ միջին գիշերակացից: Ընտրվել է միջին դասի հյուրանոց, որևէ արտառոց բան դրա մեջ չեմ տեսնում»,–ասել է Սիմոնյանը։

Նա համարում է, որ ավելի լավ պայմաններ պետք է ստեղծվեն, որ այն մարդիկ, որոնք գնում են աշխատելու, հնարավորություն ունենան նաև հանգստանալու:
Նշենք, որ Հայաստանի պատվիրակությունը` Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, ԱՄՆ-ում էր հունվարի 15-ից 20-ը։
Դա տատիկիս կոմունալ փոքր բնակարանն էր. Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է իր հայտարարագիրը
Լրահոս
0