00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Իրանը պետք է ունենան համատեղ անվտանգության համակարգ. Վարդան Ոսկանյան

© Sputnik / Aram NersesyanԻրանագետ Վարդան Ոսկանյանը հայ–իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ (9 փետրվարի, 2022թ). Երևան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայ–իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ (9 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
Բաժանորդագրվել
Իրանագետի համոզմամբ, դա են պարտադրում տարածաշրջանում առկա բազում մարտահրավերները` սկսած ահաբեկչական խմբավորումների ներկայությունից, որոնք հարձակում գործեցին Հայաստանի ու Արցախի վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ Այս մասին այսօր Երևանում ընթացող Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում հայտարարեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Անվտանգությունն է, որ այսօր բնորոշում է մեր երկու պետությունների առջև ծառացած ամենաօրհասական մարտահրավերները։ Պետք է ստեղծեն այն մարդկային, մշակութային միջավայրը, որտեղ այդ հարաբերությունները պետք է խնամվեն, զարգանան ու ի վերջո հանգեցնեն հայ–իրանական ռազմավարական դաշինքի կնքմանը։ Այո, մենք ունենք դրա անհրաժեշտությունը, որովհետև դա են պարտադրում տարածաշրջանում առկա բազում մարտահրավերները` սկսած ահաբեկչական խմբավորումների ներկայությունից, որոնք հարձակում գործեցին Հայաստանի ու Արցախի վրա և փորձում են հարձակումներ գործել նաև Իրանի վրա»,– ասաց Ոսկանյանը։
Հայ–իրանական հարաբերությունները պետք է հասցնել ավելի բարձր մակարդակի. հայազգի պատգամավոր
Իրանագետը շեշտեց, որ այսօր տարածաշրջանում կան տարածապաշտությունը, ռասիզմը իրենց պետական գաղափարախոսությունը դարձրած երկրներ։ Բայց Հայաստանն ու Իրանն են տարածաշրջանի հնագույն քաղաքակարթություններն ու ժողովուրդները։ Նրա խոսքով, այդ է վկայում Աքեմենյան Պարսկաստանի արքա Դարեհ Ա–ի հրամանով մ.թ.ա. 523-521 թվականներին Բեհիսթուն ժայռի վրա փորագրված եռալեզու արձանագրությունը։
«Հայաստանի ու Իրանի սահմանն այս տարածաշրջանի հնագույն սահմանն է, որի մի մասը` Արցախի հատվածը, մենք, ցավոք, կորցրեցինք»,– հիշեցրեց Ոսկանյանը։
Հիշեցնենք` Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ անկախությունը ճանաչել է 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թ.–ի փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրված հռչակագրով։
Լրահոս
0