00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ կլինի Թուրքիայի հետ, եթե Էրդողանին տանջող հիվանդությունների մասին լուրերը հաստատվեն

© AP Photo / TIMOTHY A. CLARYՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մամուլում վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում նախագահի վատ ինքնազգացողության մասին հրապարակումներ։ Էրդողանը կտրականապես հերքում է իր մոտ առկա ուռուցքային հիվանդության մասին տեղեկությունները։
Թուրքիայում իշխող դաշինքը մոտ ժամանակներս Ռեջեփ Թայիփ Էրդողանին պաշտոնապես կառաջադրի որպես նախագահի թեկնածու։ Պետության ղեկավարի ուղղակի ընտրությունները, որոնք տեղի կունենան 2023 թվականի հունիսին, Էրդողանի համար երրորդն են լինելու։ Ընդհանուր առմամբ նա երկիրը կառավարում է արդեն գրեթե 20 տարի։
Փետրվարի 7-ին իշխող «ժողովրդի դաշինքի» մաս կազմող Ազգայնական շարժման կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հրապարակավ հաստատել է, որ նախագահի այլ թեկնածություններ չեն էլ քննարկվել։ «Մեր թեկնածուն հայտնի է։ Դա Ռեջեփ Թայիփ Էրդողանն Է»,- ասել է Բահչելին «Star» թերթին տված հարցազրույցում։ Թուրքիայի գլխավոր ազգայնականը հավաստիացրել է, որ «հաջորդ տարի պարոն Էրդողանին վերընտրելու համար որևէ խոչընդոտ չկա»: Սակայն անկախ փորձագետներին թվում է, որ նախագահի թիմակիցը, այնուամենայնիվ, ցանկալին իրականության տեղ է ներկայացնում։
Թուրքիայի նախագահը վարակվել է «Օմիկրոնով». նա սպասում է աղոթքների
Նախևառաջ նկատենք, որ Էրդողանի վարկանիշը բավականին ցածր է։ Եթե հավատանք «Metropoll» սոցիոլոգիական ծառայության հարցումներին, հունվարի վերջին Էրդողանի օգտին պատրաստ էին քվեարկել ընտրողների միայն 40,7 տոկոսը: Հարցվածների 54,4 տոկոսը հայտարարել է, որ դժգոհ է այն քաղաքականությունից, որը վարում է պետության ղեկավարը և նախագահի պաշտոնում նրա աշխատանքը հաջողված չի համարում:
Նման պատկերն օբյեկտիվ է թվում։ Չէ՞ որ ձախողված տնտեսական բարեփոխումների արդյունքում երկրում գնաճը հասել է 36 տոկոսի։ Արդյունքում տուժել է առաջին հերթին միջին խավը, որն էլ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրազանգվածի հիմքն է։
Կա ևս մեկ խնդիր, որը կարող է խանգարել իշխանության վերարտադրությանը։ Խոսքը նախագահի առողջական վիճակի մասին է։
Թուրքական մամուլը հակասական տեղեկություններ է հրապարակում Էրդողանի վատ ինքնազգացողության պատճառների մասին։ Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ Էրդողանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել էին կորոնավիրուսի նոր շտամով։ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան իրեն պարտավորված զգաց անձամբ հանդես գալ պետության ղեկավարի հիվանդության վերաբերյալ եզրակացությամբ։
Նա հայտարարեց, որ «նախագահի առողջական վիճակը լավ է, չնայած օմիկրոնով վարակված լինելուն»։ Սակայն համաքաղաքացիների անհանգստության պատճառն ամենևին էլ կորոնավիրուսը չէ, որը վերջին ժամանակներս պակաս վտանգավոր է դարձել։ Շատ ավելի մտահոգիչ են հրապարակումներն այն մասին, որ Էրդողանն արդեն մի քանի տարի տառապում է քաղցկեղից։
Հայտնի է, որ Թուրքիայի ղեկավարը վաղուց արդեն խնդիրներ ունի ներքին օրգանների, մասնավորապես՝ ենթաստամոքսային գեղձի հետ։ Վերջին մի քանի տարվա ընթացքում նա ստամոքսա-աղիքային համակարգի առնվազն երկու լուրջ վիրահատություն է տարել։
Առաջին վիրահատությունն արվել է 2011թ․-ի նոյեմբերին, երկրորդը՝ 2012թ․-ի փետրվարին։ Բայց սա միայն պաշտոնապես հաստատվածն է։ Դրանից հետո Էրդողանը ևս մի քանի անգամ հոսպիտալացվել է, սակայն վիրահատության մասին տեղեկությունները նախագահի վարչակազմը չի հաստատել։
Պաշտոնական մարմիններն ամեն կերպ արգելափակում են հասանելիությունը Էրդողանի առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվությանը։ Բայց մամուլ թափանցող տեղեկություններն արժանահավատ են թվում։ 2012թ․-ի մարտին «WikiLeaks» պորտալը սենսացիոն լուր տարածեց այն մասին, որ Էրդողանի մոտ հաստաղիքի քաղցկեղի անբուժելի ձև է ախտորոշվել։ Այդ մասին տվյալները տրամադրել էին «Anonymous» հաքերային խմբի անդամները։
Վերջիններիս հաջողվել է հասանելիություն ստանալ ամերիկացի հետախույզների գաղտնի զեկույցին, որոնք իրենց ղեկավարությանը տեղեկացրել էին Էրդողանի հիվանդությունը հաստատող նոր փաստերի մասին։ Հաքերային գործողությունը հասանելիություն է ապահովել ամերիկյան «Stratfor» հետախուզական-վերլուծական կենտրոնի աշխատակիցների նամակագրությանը։
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հիմա ավելի լավ են, քան երբևէ․ Էրդողան
Հրապարակված նամակագրության մեջ հիշատակվում էր Ֆարուք Դեմիր անունով գործակալը, որը Էրդողանի ծանր հիվանդության մասին տեղեկությունները ստացել էր նրա անձնական վիրաբույժից։ Եթե հավատանք Դեմիրին, բժիշկները թեև փայլուն էին արել իրենց գործը, բայց նախագահին երկար կյանք չէին խոստացել։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել էր «International Business Times» տեղեկատվական-վերլուծական կայքում։
Էրդողանի ծանր հիվանդության մասին տեղեկություններ ժամանակին հաղորդել է նաև «Foreign Policy» ամսագիրը։ Անցյալ տարվա հոկտեմբերին ամերիկյան այս պարբերականում լույս է տեսել Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի փորձագետ Սթիվեն Քուքի հոդվածը, որը վերնագրված է «Էրդողանը, հնարավոր է, չափազանց ծանր է հիվանդ, որպեսզի շարունակի ղեկավարել Թուրքիան»։ Հեղինակը գրում է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ նախագահը հաճախ սրտխառնոց, շնչառական խնդիրներ և հիշողության կորուստներ է ունենում։
Այն, որ 67-ամյա Էրդողանը լուրջ առողջական խնդիրներ ունի, հաստատել է իշխող կուսակցությունից նրա նախկին կողմնակից Ֆեյզի Իշբաշարանը։ 2021-ի նոյեմբերին Twitter-ի իր էջում նա, դիմելով նախագահին, կոչ է արել հրապարակել իր բոլոր էպիկրիզները։ «Ոչ միայն ընդդիմությունն է մտահոգված ձեր առողջությամբ, այլև ձեր կուսակցության անդամները և ամբողջ Թուրքիան»,-գրել է Իշբաշարանը:
Քաղաքական գործիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում Թուրքիայի առաջնորդը հաճախ է բաց թողնում նախապես ծրագրված կարևոր միջոցառումները: Զանազան տխուր լուրեր տարածվեցին, մասնավորապես, այն բանից հետո, երբ չեղարկվեց Էրդողանի այցը Գլազգո, որտեղ անցյալ տարվա նոյեմբերին հավաքվել էին աշխարհի գրեթե բոլոր երկրների առաջնորդները՝ մասնակցելու կլիմայական գագաթնաժողովին։
Դրանից մեկ ամիս առաջ Թուրքիայի նախագահը կարողացել էր մասնակցել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին։ Բայց հեռուստատեսային ռեպորտաժները արձանագրել էին, որ նա լավագույն «մարզավիճակում» չէ։ Տեսանյութերից մեկում երևում էր, որ Էրդողանը օգնականի ուսին հենված է քայլում։ Ավելի շատ ասեկոսեներ ու բամբասանքներ եղան մի քանի տարի առաջ Ստամբուլի մզկիթներից մեկում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Էրդողանը հրապարակային աղոթքի ժամանակ կորցրեց գիտակցությունը։
Իշխանությունները շատ ցավագին են արձագանքում Էրդողանի անբուժելի հիվանդության մասին մամուլում և սոցցանցերում հայտնվող հրապարակումներին։ Անցյալ տարվա աշնանը թուրքական ոստիկանությունը հետաքննություն սկսեց 30 մարդու նկատմամբ, որոնց մեղադրեցին նախագահի առողջական ծանր վիճակի մասին ապատեղեկատվություն տարածելու համար։
Թուրք առաջնորդն ինքը կոչ է անում հայրենակիցներին չհավատալ իր մոտալուտ մահվան մասին լուրերին։ «Միայն Ալլահը գիտի, թե ում որքան ժամանակ է մնացել ապրելու։ Եթե ինչ-որ մեկին վիճակված է մեռնել, այդ ժամը չի կարելի ոչ մոտեցնել, ոչ էլ հետաձգել։ Ցավալի է, երբ մարդիկ հավատում են լկտիներին, որոնք ուզում են հաշվել այս աշխարհում ինձ հատկացված ժամանակը»,-հայտարարել Է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահի անձնական բժիշկները նրան բուժում են մե՛րթ հիպերտոնիայից, մե՛րթ շաքարախտից, մե՛րթ ստամոքսի խոցից կամ ձայնային կապանների բորբոքումից։ Բայց տեղեկություններ կան, որ Էրդողանի մոտ, ի թիվս այլ բաների, նաև հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են առաջանում։
Մի քանի տարի առաջ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր. «Ինձ թվում է՝ Էրդողանի հիվանդությունն ամենևին էլ ենթաստամոքսային գեղձի հետ չի կապված։ Ըստ ամենայնի, նրան հոգեկան խանգարումից են բուժում»։
Էրդողանն ընտրություններում նախագահի թեկնածու կառաջադրվի «Ժողովրդի դաշինքի» կողմից
Խորհրդարանական ընդդիմության ղեկավարի հետ լիովին համաձայն է «նախագահի թիվ մեկ թշնամին»՝ ԱՄՆ-ում թաքնվող քաղաքական գործիչ և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը։ Իր հարցազրույցներից մեկում նա ասել է. «Էրդողանը հոգեկան հիվանդ է։ Էրդողանի խելագարության մասին շատերն են խոսում»։
Գյուլենի տեղեկություններով՝ Թուրքիայի նախագահին մշտապես ուղեկցում է տարբեր մասնագիտացման փորձառու բժիշկների, այդ թվում՝ հոգեբույժների մի ամբողջ խումբ։ Ֆեթուլլահ Գյուլենը պնդում է նաև, որ «հոգեկան խանգարման նոպաների ժամանակ Էրդողանը թաքնվում է իր շքեղ պալատներից մեկում»: Իսկ հոգեկան շեղումների պատճառները քարոզիչը շատ պարզ է բացատրում․ «Էրդողանը անլիարժեքության բարդույթով է տառապում, ինչը բնութագրական է հասարակության ստորին խավից դուրս եկածների համար»։
Եթե անհավասարակշռությունը կարելի է հոգեկան խանգարման դրսևորում համարել, ապա Էրդողանն ակնհայտորեն առողջ չէ։ Սակայն հոգեկան խանգարումների նոպաներից, ինչպես հայտնի է, չեն մեռնում։ Ի տարբերություն ուռուցքային հիվանդությունների, որպիսիք էրդողանի մոտ, ինչպես երևում է, իսկապես առկա են։
Իսկ ի՞նչ տեղի կունենա Թուրքիայի հետ, եթե պարզվի, որ «Wikileaks»-ի տեղեկությունները ճիշտ էին, և Էրդողանն իսկապես ավելի շուտ ավանդի հոգին, քան կցանկանար։ Ո՞վ կարող է դառնալ նրա իրավահաջորդը և ի՞նչ քաղաքականություն կվարի։ Էրդողանի հրապարակային գործողությունները թույլ չեն տալիս հասկանալ, թե նա ում կցանկանար տեսնել իր պաշտոնում։ Բայց մամուլում այդ հարցը բազմիցս քննարկվել է։
Մինչև վերջերս իրավահաջորդի դերի առավել հավանական հավակնորդ էին համարում Էրդողանի փեսային՝ 43-ամյա Բերաթ Ալբայրաքին, որը տարբեր տարիներին գլխավորել է էներգետիկայի և ֆինանսների նախարարությունները (Բերաթն ամուսնացած է Էսրայի՝ նախագահի ավագ դստեր հետ): Բայց Ալբայրաքը սկսեց իր դիրքերը կորցնել այն բանից հետո, երբ վերջնականապես տապալեց ֆինանսական ոլորտի բարեփոխումները։
Էրդողանի ավագ փեսայի վարկանիշի անկմանը զուգահեռ մի փոքր աճել է նրա կրտսեր աղջկա ամուսնու՝ Սելչուկ Բայրաքթարի ժողովրդականությունը, որը հայտնի ԱԹՍ-ներն արտադրող ռազմարդյունաբերական ընկերության սեփականատերն ու տեխնիկական տնօրենն է։
Արցախյան պատերազմից հետո, երբ «Բայրաքթարների» նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ մեծացավ և Թուրքիան անօդաչու թռչող սարքերի արտահանման ծավալով աշխարհում չորրորդ երկիրը դարձավ, 42-ամյա Սելչուկը դադարեց թաքցնել իր քաղաքական հավակնությունները։ Բայց իշխող կուսակցությունում նրա դիրքերը չափազանց թույլ են, իսկ մրցակիցները՝ չափազանց ազդեցիկ։
Իշխող վերնախավի շատ նշանավոր ներկայացուցիչներ համոզված են, որ Էրդողանի հետնորդը չպետք է նրա ընտանիքից լինի։ Էրդողանի հեռանալու դեպքում նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների շրջանակը խիստ սահմանափակ է։ Հիմնականում դրանք ուժայիններն են։ Թուրքական մամուլը հաճախ է գրում Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար, 49-ամյա Հաքան Ֆիդանի նախագահական հավակնությունների մասին, իսկ նա վարկաբեկող նյութեր ունի բոլոր հավանական մրցակիցների վերաբերյալ։
Հնարավոր թեկնածուների թվում են նաև ազգային պաշտպանության նախարար, 69-ամյա Հուլուսի Աքարը։ Վերջին ամիսներին առաջին պլան է մղվել ներքին գործերի նախարար, 52-ամյա Սուլեյման Սոյլուն, որին ընդունված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության խստացման կողմնակից համարել։
Ի դեպ, ամենևին էլ երաշխավորված չէ, որ նախագահի մահվան դեպքում Թուրքիայում իշխանությունը կպահպանվի իշխող կլանի ներսում։ Կարող են կրկին գլուխ բարձրացնել զինվորականները։ Ակտիվանում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները։
COVID-ով վարակված Էրդողանին սոցցանցում վիրավորած անձանց բերման են ենթարկում
Ռևանշի փորձ կձեռնարկի աշխարհիկ ընդդիմությունը՝ ի դեմս Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդների։ Իշխանության վերադառնալու փորձ կարող է կատարել նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը։
Մի խոսքով, իրադարձությունները հարևան երկրում կարող են զարգանալ ամենաանսպասելի սցենարներով։ Մենք պետք է պատրաստ լինենք։
Լրահոս
0