00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես պատժել Ռուսաստանին. ի՞նչ են պայմանավորվել դիվանագետներն ԱՄՆ-ում

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ՌԴ ԱԳՆ հետ հանդիպման ժամանակ (21 հունվարի, 2022թ). Ժնև
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ՌԴ ԱԳՆ հետ հանդիպման ժամանակ (21 հունվարի, 2022թ). Ժնև - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ՌԴ ԱԳՆ հետ հանդիպման ժամանակ (21 հունվարի, 2022թ). Ժնև. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վերջին երկու օրերին Վաշինգտոնում երկու մեծ Բ-երի՝ Բորելի և Բլինկենի դուետը խորհրդակցում էր՝ ինչպես են նրանք՝ եվրոպական և ամերիկյան երկու գլխավոր դիվանագետները Մոսկվայի դեմ դավադրություններ կազմակերպելու և վատություն անելու Ռուսաստանին։
Ելենա Կարաևա, ՌԻԱ Նովոստի
Անդրատլանտյան բանավեճերն այն մասին, ինչպես է ընդունված այդ շրջանակներում ասել՝ «Ռուսաստանին աշխարհաքաղաքականորեն զսպելու վերաբերյալ», ընթանում էին ԱՄՆ — ԵՄ էներգետիկ խորհրդի շրջանակում, որտեղ երկու հարգարժան ջենտլմեններ զբաղեցնում են համանախագահների պաշտոնները։
Որտեղ կոլեգիալ աշխատանքն է, այնտեղ նաև բարեկամությունն է։ Ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ միջազգային գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչը, չնայած իր բազմաշերտ ծառայողական կոչմանը, անընդհատ ակնարկում էր, թե Բլինկենի հետ ինչ լավ ընկերներ են՝ նրան անվանելով «թանկագին Թոնի»
Առավել ևս, որ տեղակալ ֆոն դեր Լայենը ժամանել է Վաշինգտոն, որ ամերիկացիներից լսի՝ ինչպես են նրանք մտադիր աջակցել միավորված Եվրոպային, եթե (կամ երբ) այն զրկվի ռուսական էներգակիրների մատակարարումներից ՌԴ-ի ու հավաքական Արևմուտքի միջև ճգնաժամի սրման դեպքում:

Մինչ Բլինկենի հետ ընկերություն անելու համար Վաշինգտոն մեկնելը` Բորելը իր բլոգում հերթական գրառումն է արել ու կրկնել է, որ «Ռուսաստանը մտադիր է շարունակել բոլորին շանտաժի ենթարկել գազի միջոցով»:

Մինչ Բորելը խոսում է սեփական գլխի քիմերաների հետ, հարկ է տեսնել՝ ինչ է տեղի ունենում այսօր միացյալ Եվրոպայի երկրներում, այն երկրներում, որոնց, ըստ էության, նա ներկայացնում է միջազգային ասպարեզում:
Օրինակ, այդ հարուստ միացյալ Եվրոպայում առնվազն 35 միլիոն մարդ կանգնած էին ընտրության առաջ՝ ուտելիք գնե՞լ, թե՞ վճարել լույսի ու ջերմության համար։
Երեսունհինգ միլիոն մարդը, ընդհանուր առմամբ, ԵՄ մի քանի պետությունների ընդհանուր բնակչությունն է։ Դա ասես բոլոր պորտուգալացիները, լիտվացիները, իռլանդացիները, բոլորը, ներառյալ տարեցներն ու նորածինները, կանգնած լինեին երկընտրանքի առաջ՝ քնել տաք տեղում, բայց սոված, թե կուշտ, բայց չջեռուցվող տան մեջ։
ԵՄ-ի գրեթե բոլոր անդամ պետությունների իշխանությունները փորձում են գոնե նվազագույն չափով թեթևացնել էլեկտրաէներգիայի ու ջերմության ծախսերի բեռը կարիքավորների համար:
Եվրոպացի աղքատների ֆինանսական վիճակն այդ հատկացումներն արմատապես չեն փոխում, բայց ավելի լավ է համեստ գումարներ, քան ընդհանրապես ոչինչ։
Այսպես, Եվրամիության կարևոր վերահսկողական մարմիններից մեկը որոշում է կայացրել, որ «կտրականապես դեմ է ԵՄ-ի բնակիչներին օգնելուն, եթե այդ նպաստները տարածվում են «չվերականգնվող ածխածնային էներգակիրների» օգտագործման հաշիվների վճարման վրա»:
Այդ որոշումը հրապարակել է Եվրամիության Հաշվիչ պալատը, որը հետևում է նաև Եվրամիությանն անդամակցող երկրների, այսպես կոչված, սուվերեն բյուջետային ծախսերին:
Աղքատները Եվրոպայում ապրում են գյուղերում, իրենց տները տաքացնում են դիզելային վառելիքով ու, որպես կանոն, դիզելային շարժիչով ավտոմեքենաներ են վարում:
Քանի որ այդպես էժան է։
ԱՄՆ-ի ճնշումներն ավելի են մերձեցնում Ռուսաստանին ու Չինաստանին
Բայց եթե այս օրինակը բավարար խոսուն չէ, այլ օրինակ էլ կա. քանի դեռ գործող գազատարով ու Եվրամիությանը ռուսական մատակարարմամբ գազի (Գերմանիայի համար ռուսական կապույտ վառելիքի մասնաբաժինը կազմում է 46 տոկոս, Ֆրանսիայի համար՝ մոտ 20 տոկոս) գնաճը խփում է բոլոր հնարավոր ռեկորդները, իսկ պարենային զամբյուղի արժեքը ավելի քիչ պաշտպանված մարդկանց համար աճում է, կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե և երբ վառելիքի գինը բարձրանա։
Բայց մի՞թե նման նկատառումները կարող են կանգնեցնել Բորել-Բլինկեն դուետին։
Իհարկե, ոչ։
Բորելը Վաշինգտոն էր ժամանել նաև այն նպատակով, որ ծանոթանար իր ամերիկացի գործընկերոջ (ու ընկերոջ) առաջարկներին, թե ինչպես է ԱՄՆ-ն մտադիր էներգակիրների մատակարարման առումով աջակցել ԵՄ-ին:
Այսօր արդեն բոլոր խելամիտ մարդկանց համար պարզ է, որ «Ուկրաինայում անխուսափելի ռուսական ագրեսիայի» մասին ողջ հիստերիան զուտ համաեվրոպական շուկայից մրցակցին դուրս մղելու միջոց էր։
Քանի որ Ռուսաստանին բիզնեսի, տնտեսական հարաբերությունների գծով վարկաբեկելը, ՌԴ-ի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ ինչ-որ բան ուղղակի ասելն անհնար էր, այլ կերպ մոտեցան՝ հորինելով «Ուկրաինայի վրա հարձակման» առասպելը։
Սա, ինչպես կասեր դոն Կառլեոնեն` բիզնես է, անձնական ոչինչ։
Մրցակցին դուրս մղելու գրեթե նույն սխեման կիրառվում է նաև Բելառուսի նկատմամբ, երբ մոտ մեկ տարի առաջ սահմանափակող միջոցներ էին կիրառվել կալիումի արտահանման նկատմամբ:

Եվ ահա արդեն Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որսալով Վաշինգտոնի ազդանշանը, որը նախօրեին ուղարկել էր հենց Ջո Բայդենը («Հյուսիսային հոսք-2»- ը չի լինի, եթե Ռուսաստանը նորից սկսի զորքեր կուտակել»), խոսում է «ռուսական գազից հնարավոր հրաժարվման» մասին։

Ճիշտ է, քանի դեռ այդ բոլոր սպառնալիքները, ելույթներն այն մասին, թե ինչպես «միասին դիմագրավել Ռուսաստանին», PR-ից ու մեդիա-աղմուկից այն կողմ չեն անցնում, դրանք դեռ զուտ խոսքեր են, աղմուկ` դատարկ տեղը։
Բայց վեկտորը հասկանալի է:
Ռուսաստանը այդ հարվածին, որը մտադիր է հասցնել «ողջ քաղաքակիրթ աշխարհը», կկարողանա պատասխանել։ Կա և՛ մոտիվացիա, և՛ ուժ, և՛ վստահություն, որ երկիրը կդիմադրի։
Այս իրավիճակում ցավում ենք միայն սովորական եվրոպացիների համար, որոնք դարձել են քաղաքական արկածախնդիրների պատանդը։
Նույն կատակերգներին, որ գլոբալիստներին հաճոյանալու համար ապարդյուն փորձում են ապացուցել անապացուցելին, անհնար է առանց ծիծաղի նայել։ Իսկ ինչ վերաբերում է այդ շապիտոյին, որը դեռ սխալմամբ անվանում են «Ռուսաստանի աշխարհաքաղաքական զսպում» կարելի է մի բան ասել. «Ձանձրալի է, աղջիկներ»։
Թե ինչպես տախտակամածային F-35-ը շարքից հանեց ԱՄՆ ՌԾՈւ-ի Carl Vinson ավիակիրը
Լրահոս
0