https://armeniasputnik.am/20220209/juracrel-e-157-mln-dram-arcakhcinerin-yndunats-hjuratneric-meky-khabeutjamb-e-zbaghvel-38486591.html
Յուրացրել է 15.7 մլն դրամ. արցախցիներին ընդունած հյուրատներից մեկը խաբեությամբ է զբաղվել
Յուրացրել է 15.7 մլն դրամ. արցախցիներին ընդունած հյուրատներից մեկը խաբեությամբ է զբաղվել
Անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 09.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-09T15:33+0400
2022-02-09T15:33+0400
2022-02-09T15:34+0400
արցախ
հյուրանոց
արցախյան պատերազմ
խարդախություն
մեղադրանք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/271/33/2713393_0:0:1080:608_1920x0_80_0_0_54e485ad66d6e545996b95c1396e144e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին կացարանով ապահովող հյուրատներից մեկն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ պայմանագրում կեղծ տեղեկություններ է մտցրել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը` հավելելով, որ այդ պայմանագրում անհատ ձեռնարկատերը ներառել է անձանց, որոնք իր կողմից տրամադրվող հյուրանոցային օբյեկտներում չեն բնակվել։Անհատ ձեռնարկատերը որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 345-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթղթի կեղծում և օգտագործում) նախատեսված արարքների կատարման համար: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/271/33/2713393_0:0:960:720_1920x0_80_0_0_14af3f0c164c7e23e66b85205d6498cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, հյուրանոց, արցախյան պատերազմ, խարդախություն, մեղադրանք
արցախ, հյուրանոց, արցախյան պատերազմ, խարդախություն, մեղադրանք
Յուրացրել է 15.7 մլն դրամ. արցախցիներին ընդունած հյուրատներից մեկը խաբեությամբ է զբաղվել
15:33 09.02.2022 (Թարմացված է: 15:34 09.02.2022) Անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին կացարանով ապահովող հյուրատներից մեկն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ պայմանագրում կեղծ տեղեկություններ է մտցրել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը` հավելելով, որ այդ պայմանագրում անհատ ձեռնարկատերը ներառել է անձանց, որոնք իր կողմից տրամադրվող հյուրանոցային օբյեկտներում չեն բնակվել։
«Այդ կերպ 2021թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեից հափշտակել է 15 740 000 դրամ գումար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Անհատ ձեռնարկատերը որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 345-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթղթի կեղծում և օգտագործում) նախատեսված արարքների կատարման համար: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է: