00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքական ԱԹՍ–ների արտադրություն Ադրբեջանում. ի՞նչ պիտի անի Հայաստանը

Ներսիսյան. Մենք պետք է մտածենք, թե ինչ ենք հակադրելու ադրբեջանական ԱԹՍ–ներին
Բաժանորդագրվել
Ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տեղեկատվությանը, ըստ որի «Baykar» ընկերությունը նախատեսում է ԱԹՍ–ների արտադրություն հիմնել Ադրբեջանում։
Ադրբեջանում թուրքական ԱԹՍ–ներ արտադրելու ծրագիրն անսպասելի չէ, քանի որ բխում է Շուշիի հռչակագրից, ինչը ենթադրում է նաև ռազմական փոխօգնություն, սպառազինության որոշակի արտադրության պայմանների ստեղծում։ Այդուհանդերձ թուրքական ԱԹՍ–ների արտադրությունն Ադրբեջանում չի լինի ամբողջական, քանի որ թուրքական կողմն այս պահին ունի շարժիչների հետ կապված խնդիր, ընդամենը կարող է խոսք լինել Ադրբեջանում մասերի հավաքման մասին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։
«Ադրբեջանն ըստ երևույթին հիմա իր «կամիկաձեներն» էլ է արտադրում, որոնք իրենց հերթին արտադրվում են Իսրեյելի աջակցությամբ։ Բայց այդտեղ էլ խոսքը ոչ թե լոկալիզացիայի, այլ պարզապես հավաքման պրոցեսի մասին է։ Ադրբեջանը շարժիչների արտադրություն և նավիգացիոն համակարգեր չունի, սակայն շատ սարքավորումներ գնում է, որովհետև ունի ֆինանսական զգալի միջոցներ»,– ասաց ռազմական փորձագետը։
Ներսիսյանի դիտարկմամբ` Հայաստանը պետք է ամբողջությամբ փոխի ռազմարդունաբերության դոկտրինը, ՊՆ–ից պետք է գնումներն առանձնանան ու դառնան առանձին համակարգ, իսկ դրա համար անհրաժեշտ է անել համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են ռազմարդյունաբերության նորմատիվային կարգավորումներին։
«Այն հայտարարությունները, որոնք վերաբերում են Հայաստանում ԱԹՍ–ների արտադրությանը, իհարկե ցանկալի են, սակայն այդ արտադրությունը դեռ չի կարող մրցունակ լինել Ադրբեջանի հետ, քանի որ վերջինս Թուրքիայի օգնությամբ ստանալու է նավիգացիոն համակարգեր, որոնք թույլ կտան ԱԹՍ–ներին աշխատել 200 կիլոմետր հեռավորության վրա։ Մենք պետք է մտածենք, թե ինչ ենք հակադրելու դրանց, քանի որ ադրբեջանական սարքավորումները ունենալու են նաև հակաօդային պաշտպանության ֆունկցիա»,– ասաց ռազմական փորձագետը։
Ներսիսյանի փոխանցմամբ` Թուրքիան իր առջև խնդիր է դրել մինչև 2024 թվականն ունենալ հինգերորդ սերնդի կործանիչներ, որոնք ունեն լուրջ համակարգեր և կարող են ինքնավար ռեժիմով արձանագրել օդային թիրախներն ու խոցել դրանք։ Ըստ նրա` մենք պետք է շատ արագ մտածենք կործանիչ ավիացիան արդիականացնելու մասին և զորամասերից մեկի հիմքի վրա կառուցենք սպառազինության հավաքման գործարան, առավել ևս, որ համապատասխան մասնագետներ կան։
Թուրքական «Baykar» ընկերությունը ԱԹՍ–ների արտադրություն կհիմնի Ադրբեջանում
Նշենք, որ թուրքական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող «Baykar» ընկերությունը նախատեսում է ԱԹՍ–ների արտադրություն հիմնել Ադրբեջանում։ Այդ մասին հայտարարել է ձեռնարկության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը։
Ադրբեջանական ԱԹՍ–ները կթողարկվեն ոչ թե «Բայրաքթար», այլ «Աքինջի» անվանումով։
Հիշեցնենք` «Baykar» ընկերության արտադրած «Bayraktar TB2» անօդաչու սարքերն Ադրբեջանն օգտագործում էր Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Թուրքիան դեռ պատերազմից առաջ տասնյակ նման սարքեր էր մատակարարել Ադրբեջանին։ Ռազմական գործողությունների ավարտից հետո արտադրողի հետ մի շարք պայմանագրեր կնքվեցին։
Լրահոս
0