00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ. ինչ քայլեր կձեռնարկի պաշտպանական կողմը

© Sputnik / Aram NersesyanՆարեկ Մանթաշյան
Նարեկ Մանթաշյան - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
Բաժանորդագրվել
«Հայաստան» դաշինքի անդամի առողջական վիճակը վատթարացել է, քանի որ նա շաքարային դիաբետ ունի։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ հրապարակվել է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Մանթաշյանը կմնա կալանքի տակ։

«Մենք նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էինք ներկայացրել, սակայն դատարանը դա էլ մերժեց։ Առողջական վիճակն էլ վատ է, քանի որ շաքարային դիաբետ ունի, ցուցանիշը շարունակում է բարձր մնալ, շուրջ 20–ի է հասել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա տեղեկացրեց, որ Մանթաշյանը հիվանդանոցում չի գտնվում, սակայն պատրաստվում են ուղեգիր վերցնել քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար։ Պաշտպանի խոսքով` իրենք մինչև վերջին պահը վստահ էին, որ նման իրավիճակ չի ստեղծվի ու ուղեգրի անհրաժեշտություն չի լինի։
Կոչուբաևը նաև ընդգծեց, որ դեռևս պետք է ծանոթանան որոշմանը, ինչից հետո հայտարարություն կտարածեն։

«Նախնական կարծիքն այն է, որ անպայման կբողոքարկենք։ Հաջորդ դատական նիստին, որը կկայանա շուրջ 10 օրից, նոր միջնորդություն կներկայացնենք` առողջական վիճակով պայմանավորված»,– նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Մանթաշյանը օրենքով չնախատեսված կարգով, առանց դատավոր Աննա Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կյանքի գաղտնիությունը, 2020 թվականի ապրիլի 9-ին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հրապարակել է Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը:
1 տարի անց` 2021 թվականի հունիսի 26-ին, Մանթաշյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ չնայած քննության արդյունքում վերոհիշյալ քրգործի կասեցման որոշում էր կայացվել, սակայն «հետընտրական Հայաստանի քաղաքական հետապնդումների համատեքստում գործը վերաբացվել է»։
«Քթի գործից» մինչև դրոշի կողոպուտ. Մանթաշյանի պաշտպանը քրգործերը քաղաքական է համարում
Նշենք` նախորդ տարվա դեկտեմբերին Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր, որ Մանթաշյանի դեմ քրգործերից մեկն էլ առնչվում է այն դեպքին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրեց եռակողմ հայտարարությունը և բողոքի ակցիաներ սկսվեցին։
Մանթաշյանին վերագրվել է դրոշի կողոպուտի մեղադրանք, չնայած, որ վերջինս կառավարության շենքում ծածանել է ՀՀ դրոշը։
Լրահոս
0