https://armeniasputnik.am/20220209/papikjany-khvostacav-zbaghvel-paterazmic-hetvo-hashmandamutjan-karg-chunecvogh-andzanc-khndrvov-38493670.html
Պապիկյանը խոստացավ զբաղվել պատերազմից հետո հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդրով
Պապիկյանը խոստացավ զբաղվել պատերազմից հետո հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդրով
«Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտեց, որ խնդիրը համակարգային է։ 09.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-09T17:41+0400
2022-02-09T17:41+0400
2022-02-09T17:43+0400
հայաստան
պատգամավոր
զինծառայող
վիրավոր
հաշմանդամ
սուրեն պապիկյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34737151_0:0:1600:901_1920x0_80_0_0_f3a832980a09ef1fa1ab55c6f9509944.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ զբաղվել պատերազմում վիրավորված, սակայն հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդիրներով։ Պապիկյանն այդ մասին ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։Պատգամավորը ներկայացրեց մի իրավիճակ, որին ականատես է եղել վերջերս մարզային այցելությունների ժամանակ Արարատի մարզում, սակայն շեշտեց, որ խնդիրը համակարգային է։«Վերջերս ժամկետային զինծառայությունից վերադարձած Մանուկ Հովակիմյանը (ծառայել է Մատաղիսում) մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին ու վնասվածք է ստացել։ Դիմել են առողջապահական հաստատություններ, ինչպես նաև ՊՆ թեժ գիծ, պարզվել է, որ առողջությունը վերականգնելու համար վիրահատություն է անհրաժեշտ, որն արժի մինչև 1 մլն դրամ։ Պարզվել է նաև, որ առողջապահության նախարարությունը կամ պետությունն այդ մարդուն ու նրա նման բազմաթիվ հայրենակիցների որևէ աջակցություն չի ցուցաբերում»,– նշեց Ավետիսյանը։Արտասովոր թերապիա. ինչպես են Պռոշյանում բուժում հոգեբանական խնդիրներ ունեցող տղաներինՆա ընդգծեց, որ խոսել է նաև ՊՆ սոցիալական առողջապահության վարչության պետի հետ, որն էլ հայտնել է` նման դեպքերը բազմաթիվ են։Պապիկյանն ասաց, որ այդ անձի (Մանուկ Հովակիմյան – խմբ.) խնդրով կզբաղվեն, որպեսզի հասկանան, թե ինչ հետևանքի մասին է խոսքը, որ հաշմանդամության կարգ չի ստացել։ Նախարարի խոսքով` հնարավոր է վնասվածքը փոքր է կամ այնպիսին է, որ բժշկական միջամտությամբ հնարավոր կլինի չեզոքացնել։Նա նմանատիպ խնդիրներ ունեցող անձանց կոչ արեց դիմել ՊՆ։Պարտադիր զինծառայությանը կհետևի պարտադիր օգնությունը. ՀՀ–ում կբացվի Վետերանների հոսպիտալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34737151_103:0:1527:1068_1920x0_80_0_0_cb144a853efa827a870f9787796f0ca5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սուրեն պապիկյան հաշմանդամ զինծառայող
սուրեն պապիկյան հաշմանդամ զինծառայող
Պապիկյանը խոստացավ զբաղվել պատերազմից հետո հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդրով
17:41 09.02.2022 (Թարմացված է: 17:43 09.02.2022) «Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտեց, որ խնդիրը համակարգային է։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ զբաղվել պատերազմում վիրավորված, սակայն հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդիրներով։ Պապիկյանն այդ մասին ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։
Պատգամավորը ներկայացրեց մի իրավիճակ, որին ականատես է եղել վերջերս մարզային այցելությունների ժամանակ Արարատի մարզում, սակայն շեշտեց, որ խնդիրը համակարգային է։
«Վերջերս ժամկետային զինծառայությունից վերադարձած Մանուկ Հովակիմյանը (ծառայել է Մատաղիսում) մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին ու վնասվածք է ստացել։ Դիմել են առողջապահական հաստատություններ, ինչպես նաև ՊՆ թեժ գիծ, պարզվել է, որ առողջությունը վերականգնելու համար վիրահատություն է անհրաժեշտ, որն արժի մինչև 1 մլն դրամ։ Պարզվել է նաև, որ առողջապահության նախարարությունը կամ պետությունն այդ մարդուն ու նրա նման բազմաթիվ հայրենակիցների որևէ աջակցություն չի ցուցաբերում»,– նշեց Ավետիսյանը։
Նա ընդգծեց, որ խոսել է նաև ՊՆ սոցիալական առողջապահության վարչության պետի հետ, որն էլ հայտնել է` նման դեպքերը բազմաթիվ են։
Պապիկյանն ասաց, որ այդ անձի (Մանուկ Հովակիմյան – խմբ.) խնդրով կզբաղվեն, որպեսզի հասկանան, թե ինչ հետևանքի մասին է խոսքը, որ հաշմանդամության կարգ չի ստացել։ Նախարարի խոսքով` հնարավոր է վնասվածքը փոքր է կամ այնպիսին է, որ բժշկական միջամտությամբ հնարավոր կլինի չեզոքացնել։
«Անձամբ կզբաղվեմ դրանով։ Եթե հարցը համարում եք համակարգային, այսինքն` այն անձինք, որոնք խնդիրներ ունեն ու հաշմանդամության կարգ չունեն, կարող ենք միասին զբաղվել սրանով ու լուծում գտնել։ Չեմ կարծում, որ անլուծելի հարցեր են, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարը իրավասու է անհատական որոշումներ ընդունել»,– ասաց Պապիկյանը։
Նա նմանատիպ խնդիրներ ունեցող անձանց կոչ արեց դիմել ՊՆ։