00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի. Սերգեյ Կոպիրկին

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
Սերգեյ Կոպիրկին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Դիվանագետի օրվա կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին պատասխանել է Sputnik Արմենիայի հարցերին և խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատման և հայ-ռուսական օրակարգի հարցերի մասին:
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ Հարավային Կովկասը խաղաղության ու անվտանգության շրջան դարձնելու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով հետպատերազմյան շրջանում Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների զարգացման դինամիկային։

«Հարավային Կովկասը խաղաղության ու անվտանգության շրջան դարձնելու հարցում Ռուսաստանը հիմնվում է շահագրգիռ երկրների ինքնիշխանությունը հարգելու և նրանց շահերի հավասարակշռությունը պահելու սկզբունքների վրա։ ՌԴ–ն իր միջնորդական ջանքերը գործադրում է նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Տվյալ ձևաչափի պոտենցիալը, այդ թվում՝ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և հումանիտար հարցերի լուծման ենթատեքստում, սպառված չէ»,–ասաց Կոպիրկինը։

Նրա խոսքով` այսօր Ռուսաստանի՝ այդ թվում դիվանագիտական ջանքերն ուղղված են նրան, որ համապատասխան պայմաններ ստեղծվեն Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. եռակողմ հայտարարության դրույթներն իրագործելու համար։ Դրանք միտված են նոր էսկալացիա թույլ չտալուն ու տարածաշրջանի խաղաղ զարգացման համար նախադրյալներ ստեղծելուն։ Կոպիրկինը նշում է, որ հետևողականորեն հետամուտ են ռազմագերիների ու ձերբակալված քաղաքացիական անձանց վերադարձի հարցը լուծելուն. մինչ օրս ռուսական կողմի միջնորդությամբ տուն է վերադարձել Հայաստանի 127 քաղաքացի։
«Թե՛ պատերազմից հետո, թե՛ նախորդ տասնամյակներում մեր երկրների համագործակցությունն առանձնացել է բարձր մակարդակով ինտենսիվ երկխոսությամբ։ Մեր փոխհարաբերությունների շրջանակում հատուկ տեղ ունի անվտանգության հարցերով համագործակցությունը,–ասում է Կոպիրկինը և շարունակում,-նաև գործում է Հայաստանի ու ՌԴ-ի Միացյալ զորախմբի մասին միջպետական համաձայնագիրը։ Բացի այդ, Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ անդամներ են, իսկ ՀՀ անվտանգությունն ապահովելու կարևոր գործոն են 102-րդ ռազմաբազան ու ռուս սահմանապահները»։
Նա նշում է, որ բացի «ավանդական պատասխանատվության» գոտիներից, ռուս զինծառայողները վերջերս տեղակայվել են նաև հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում, որը մեծ ռեսուրսների ներգրավում է պահանջում։ Հայաստանում ՌԴ դեսպանն ասում է, որ այսօր ռուսական կողմն աջակցում է նաև Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին՝ այդպիսով ամրապնդելով թե՛ ՀՀ անվտանգությունը, թե՛ խաղաղ ու կայուն զարգացման պայմաններ ստեղծելով Հարավային Կովկասում։
Ռուս խաղաղապահները բժշկական օգնություն են ցուցաբերել Արցախի Ճանկաթաղ գյուղի բնակիչներին
Նա հիշեցնում է, որ ռուսական կողմի միջնորդական ջանքերի ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ է հաջողվել կանգնեցնել արյունահեղ ռազմական գործողությունները արցախյան հակամարտության գոտում։
Կոպիրկինը հավելում է, որ այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 25 տարին, իսկ 2020-ին լրացել է Դաշնակցային փոխհարաբերությունների հռչակագրի կնքման 20 տարին։
Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա դեսպանը նշում է` հաշվի առնելով առկա հիմքերը, բոլոր նախադրյալները կան առևտրատնտեսական կապերի զարգացման համար։ Առավել ևս, որ Ռուսաստանի գործարար շրջանակների հետաքրքրությունները Հայաստանում բավական շատ են։ Իսկ դրա ապացույցը, ըստ դեսպանի, 2021-ի աշնանն անցկացված միջոցառումներն են` ռուսաստանյան ընկերությունների 2 բիզնես-առաքելությունները, ռուս-հայկական գործարար համաժողովն ու միջտարածաշրջանային համաժողովը։

«Հայաստանի և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի տնտեսական զարգացման պայմաններն ապահովելուն է միտված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Այդ հարցով, ինչպես գիտեք, զբաղվում է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խումբը»,–ասում է Կոպիրկինը։

Նա ընդգծում է` Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրա-տնտեսական գործընկերը։ 2021-ի տվյալներով՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է «մինչքովիդյան» ցուցանիշները` կազմելով ավելի քան 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար։
Կոպիրկինն անդրադարձել է նաև երկու երկրների հումանիտար կապերին` ասելով, որ դրանք շատ սերտ են, քանի որ հիմնված են պատմական, մշակութային ու հոգեբանա-բարոյական արժեքների ընդհանրության վրա։ ՌԴ դեսպանն ասում է, որ այս նոր պայմաններում կարևոր է գործադրել հնարավոր ջանքերը երկու ժողովուրդների ընդհանուր մշակութային կոդը, աշխարհայացքի հիմքը կազմող արժեքները պահպանելու համար։ Իսկ դրան, նրա կարծիքով, կարող է նպաստել 2 երկրների հումանիտար կապերի ավելի ընդարձակումն ու այդ ոլորտում առկա խնդիրների լուծումը։
Կոպիրկինը կարծում է, որ այս գործընթացին կնպաստի Հայաստանում ռուսերենի ու ռուսալեզու դասավանդման հետ կապված հարցերը լուծելը։ Ըստ նրա, խնդիրները հայտնի են՝ մանկավարժական անձնակազմի ծերացումը ռուսալեզու դասավանդման համակարգում, դասագրքերի դեֆիցիտը, ՀՀ քաղաքացիների համար ռուսալեզու կրթություն ստանալու օրենսդրական սահմանափակումները։ Հայաստանում ՌԴ դեսպանը վստահ է` վերոհիշյալ բոլոր խնդիրների լուծումը կգտնեն՝ հաշվի առնելով Հայաստանում ռուսերենի ու ռուսական կրթության պահանջարկի աճը։
Հայաստանը սիրել «ռուսերեն». ինչ են գրել ռուս գրողները հայոց երկրի մասին
Լրահոս
0