ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծվել

© Sputnik / Asatur YesayantsԱզգային ժողով
Ազգային ժողով - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2022
Ազգային ժողով
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարել էր դեռ նախորդ տարվա հուլիսի 26-ին։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ Տեղեկությունը հրապարակվել է խմբակցության Facebook–յան էջում։

«Հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Թե ովքեր են ընդգրկված հանձնաժողովում, դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դեռ 2021 թվականի հոկտեմբերին ասել էր, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքները հապաղում են «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի պատճառով։ Ըստ Քոչարյանի` Ղազինյանը չի ներկայացրել գաղտնի տեղեկություններին տիրապետելու թույլտվության համապատասխան փաստաթղթերը։
Նման հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր նախորդ տարվա հուլիսի 26-ին։
Լրահոս
0