https://armeniasputnik.am/20220210/bvolvorn-en-khaghaghutjun-uzum-bajc-ajn-petq-e-lini-arzhanapativ-mamijanjan-38522627.html
Բոլորն են խաղաղություն ուզում, բայց այն պետք է լինի արժանապատիվ. Մամիջանյան
Բոլորն են խաղաղություն ուզում, բայց այն պետք է լինի արժանապատիվ. Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի համար անհասկանալի է, թե ով է ավելի լավ պատկերացնում խաղաղության գինը` 1-ին և 2-րդ պատերազմների հաղթանակները կերտողնե՞րը... 10.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-10T13:54+0400
2022-02-10T13:54+0400
2022-02-10T15:01+0400
հայաստան
հայկ մամիջանյան
նիկոլ փաշինյան
խաղաղություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28577277_0:92:1600:992_1920x0_80_0_0_611713df2fa5cbf444b0987b85d62dbb.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության կարծիքով` միայն խենթերը կարող են խաղաղություն չուզենալ, ուղղակի դա իր արժեքն ունի։ ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ այդ մասին ասաց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` փետրվարի 9-ի հայտարարությանը, որ ՀՀ բոլոր կառավարությունների նպատակն է եղել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը։Նա ընդգծեց` բոլորն են ուզում խաղաղություն, բայց որ այն լինի արժանապատիվ, ոչ թե այն, որը մուրում են կամ որպես կարեկցանք շնորհում են Հայաստանին։Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն պատասխան է սպասում Երևանից հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հունվարի 20-ին ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձևակերպումն ու ստորագրումը ենթադրում է մի շարք պայմանների առկայություն։ Նա ընդգծել էր, որ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է գտնել ԼՂ հիմնախնդրի լուծում։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել և առարկայական խոսակցություն ունենալ։Զգուշավոր լավատեսություն կա․ Զասը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28577277_78:0:1522:1083_1920x0_80_0_0_4440afcdfa76b88fb647e8149ef1a9a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
խաղաղություն մամիջանյան փաշինյան
խաղաղություն մամիջանյան փաշինյան
Բոլորն են խաղաղություն ուզում, բայց այն պետք է լինի արժանապատիվ. Մամիջանյան
13:54 10.02.2022 (Թարմացված է: 15:01 10.02.2022) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի համար անհասկանալի է, թե ով է ավելի լավ պատկերացնում խաղաղության գինը` 1-ին և 2-րդ պատերազմների հաղթանակները կերտողնե՞րը, թե՞ մայիսին ապրիլյան պատերազմին մասնակցած Փաշինյանը։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության կարծիքով` միայն խենթերը կարող են խաղաղություն չուզենալ, ուղղակի դա իր արժեքն ունի։ ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ այդ մասին ասաց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` փետրվարի 9-ի հայտարարությանը, որ ՀՀ բոլոր կառավարությունների նպատակն է եղել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը։
«Ինձ համար միշտ անհասկանալի է եղել, թե ով ավելի լավ կպատկերացնի խաղաղության գինը` մարդիկ, որոնք կերտել են 1-ին և 2-րդ պատերազմների հաղթանակները, եղել են գերագույն գլխավոր հրամանատար, թե Նիկոլ Փաշինյանը, որը մայիսին մասնակցում էր ապրիլյան պատերազմին»,– նշեց Մամիջանյանը։
Նա ընդգծեց` բոլորն են ուզում խաղաղություն, բայց որ այն լինի արժանապատիվ, ոչ թե այն, որը մուրում են կամ որպես կարեկցանք շնորհում են Հայաստանին։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն պատասխան է սպասում Երևանից հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հունվարի 20-ին ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձևակերպումն ու ստորագրումը ենթադրում է մի շարք պայմանների առկայություն։ Նա ընդգծել էր, որ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է գտնել ԼՂ հիմնախնդրի լուծում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։
Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել և առարկայական խոսակցություն ունենալ։