00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համրի և խուլի զրույց. Լավրովը` Բրիտանիայի արտգործնախարարի հետ հանդիպման մասին

© Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցВстреча глав МИД РФ и Великобритании С. Лаврова и Э. Трасс
Встреча глав МИД РФ и Великобритании С. Лаврова и Э. Трасс - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումն աննախադեպ էր, բայց ոչ շատ արդյունավետ։ Այս մասին վկայում է թեկուզ այն, թե ինչպես է հանդիպումը բնութագրել Սերգեյ Լավրովը։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բրիտանացի իր գործընկեր Լիզ Թրասի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ հիասթափված է։
«Ես, անկեղծ ասած, հիասթափված եմ այն բանից, որ մեզ մոտ համր և խուլ մարդկանց զրույց է ստացվում։ Կարծես թե լսում ենք, բայց չենք լսում։ Համենայնդեպս մեր մանրակրկիտ պարզաբանումները (Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ) չնախապատրաստված հողի մեջ ընկան», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախարարը կատակել է, ասելով որ Ուկրաինայի վերաբերյալ Լոնդոնի և Մոսկվայի երկխոսության «չնախապատրաստված հողը» նույնքան սառն է, որքան այն հողը, որի վրայով, ըստ արևմտյան ԶԼՄ–ների, պետք է անցնեն Կիևի վրա հարձակվող ռուսական տանկերը։
«Ինձ թվում է` նման հող էր այսօր մեր բրիտանացիների ոտքերի տակ, որից հետ էին շպրտվում մեր այսօրվա հնչեցրած բազմաթիվ փաստերը։ Ես զգացի, որ մեր գործընկերները կամ ծանոթ չեն այդ մանրակրկիտ պարզաբանումներին, կամ պարզապես դրանք լիովին անտեսում են», – նկատել է ՌԴ արտգործնախարարը։
ՌԴ նախարարը նշել է, որ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերություններն այնքան էլ բարենպաստ չեն և երկար տարիների ընթացքում ամենացածր կետում են գտնվում։ Նա ընդգծել է, որ նման իրավիճակ է ստեղծվել ոչ ռուսական կողմի մեղքով։

Լսել՝ չի նշանակում ըմբռնել

Թրասը, հավանաբար, լավ չի հասկացել համր և խուլ մարդու զրույցի վերաբերյալ Սերգեյ Լավրովի հեգնական արտահայտությունը։ Սովորաբար այն օգտագործվում է՝ շեշտելու համար զրուցակիցների միջև փոխըմբռնման բացակայությունը։ Սակայն Բրիտանիայի արտգործնախարարը տարակուսանք է հայտնել իր ռուս գործընկերոջ խոսքերի վերաբերյալ, հասկացնելով, որ ինքը ոչ «համր» է, և ոչ էլ «խուլ»։
«Ես մեր զրույցում համր չեմ եղել, ես հստակ նշել եմ իրավիճակի առնչությամբ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը... Բացի այդ, լսում էի նախարար Լավրովին», – հայտարարել է Թրասը։

Ռուսաստանը չի ցանկանում որևէ մեկին սպառնալ, այդ իրեն են սպառնում

«Մենք որևէ մեկին սպառնալ չենք ցանկանում, դուք հրապարակային հայտարարություններին նայեք, որևէ անգամ որևէ տեղ սպառնալիքներ չեն հնչել, այդ մեզ են սպառնում», – ասել է Լավրովը։
Կարծես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին անհրաժեշտ է որպես Ռուսաստանին հավասարակշռության վիճակից դուրս բերելու գործիք, կարծում է ՌԴ արտգործնախարարը.
«Նախագահ Զելենսկին հորդորում է խուճապի չմատնվել, բայց կարծես, մեր արևմտյան գործընկերներին Զելենսկին անհրաժեշտ է միայն որպես գործիք, որպեսզի Ռուսաստանին դուրս բերեն հավասարակշռության վիճակից և որևէ մեկին չի հետաքրքրում, թե ինչ է նա մտածում, և ինչ բացասական հետևանքներ է կրում Ուկրաինան, Ուկրաինայի տնտեսությունը, բյուջեն այդ ողջ հիստերիայից, ինչպես են ներդրումները արտահոսում Ուկրաինայից այդ լացուկոծի պատճառով»։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում արևմտյան երկրները ողբերգություն ու դրամա են խաղում, ինչը գնալով ավելի շատ կատակերգության է նմանվում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը։
«Տիկին նախարարը հայտարարել է, որ կարևորը Ուկրաինայում պատերազմից խուսափելն է, ու որ այդ պատճառով է նա այստեղ։ Ես լիովին կանխատեսում եմ այն դրամայի ավարտը, որն Արևմուտքը խաղում է և նույնիսկ փորձում է այն ողբերգության վերածել, թեպետ դա ավելի շատ կատակերգության է նման. որոշ ժամանակ անց արևմտյան երկրները կիմանան, որ ավարտվել են ռուս–բելառուսական զորավարժությունները, և ռուսական զորքը վերադարձել է ՌԴ տարածք», – ասել է Լավրովը։
«Եվ այդ ժամանակ մեծ աղմուկ կբարձրացվի ապացուցելու համար, որ Արևմուտքը այնպես է արել, որ Ռուսաստանը դեէսկալացիայի գնա։ Թեև իրականում դա օդի առևտուր է լինելու։ Իհարկե, բոլորը հիանալի գիտեն, այդ մասին հայտարարվել է, որ զորավարժությունների ավարտից հետո ռուսական զորքը միշտ վերադառնում է ՌԴ տարածք», – հավելել է նախարարը։
Նա նշել է, որ վերջերս կանադական ԶԼՄ–ներից մեկում կարդացել է այն մասին, որ «Ուկրաինայի թեման հենակ է արևմտյան քաղաքական գործիչների՝ անկում ապրող վարկանիշերի համար»։
Ստոլտենբերգը նամակ է ուղարկել Լավրովին
«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր փոխաբերություն է։ Հույս ունեմ, որ մենք լուրջ հարցերում, որոնք կապված են նախևառաջ եվրոպական անվտանգության հետ, անխտիր բոլոր երկրների անվտանգության հետ` և՛ ՆԱՏՕ–ի անդամ երկրների, և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի, մենք ամեն դեպքում մեզ ավելի հասուն կդրսևորենք և չենք զբաղվի ակնհայտ քարոզչությամբ` հույս ունենալով շահ կորզել հերթական ընտրություններում», – եզրակացրել է նա։

ՌԴ–ն ԵՄ յուրաքանչյուր երկրից պատասխան է պահանջում ամբողջական անվտանգության մասին հարցմանը

«Ինչպես լսել եմ, ԵՄ–ն յուրաքանչյուր երկրից անկեղծ պատասխան տալու փոխարեն ուզում է կոլեկտիվ թուղթ ներկայացնել, որտեղ ազգային դիրքորոշումների բոլոր նրբությունները կվերանան։ Համոզված եմ, որ այդ դեպքում մեզ մոտ զրույց չի ստացվի։ Այդ դեպքում, հավանաբար, պետք է մտածենք, ինչպես ելք գտնել այս իրավիճակից», – ասել է Լավրովը։
Նա սպեկուլյացիա է անվանել հաղորդումներն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է զավթել Կիևը և ուկրաինական այլ քաղաքներ, Ուկրաինայում պետական հեղաշրջում կազմակերպել։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն իր հերթին հայտարարել է. «Նախարար Լավրովն ինձ ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվելու ծրագրեր չկան։ Սակայն մենք ուզում էինք, որ այդ խոսքերը գործողություններով ամրապնդվեին։ Որպեսզի ռազմատեխնիկան և զինվորականները մեկ այլ տեղ էլ տեղափոխվեն»։

Այդ ամենը highly likely շարքից է

«Մեր արևմտյան գործընկերների խղճի վրա եմ թողնում Ուկրաինայում ռուսական զորքի, ծանր սպառազինության ներկայության վերաբերյալ իրենց պնդումները. այդ ամենը highly likely (շատ հավանական է - խմբ.) շարքից է։ Ես մեջբերել եմ Լիտվիենկոյի, Սկրիպալների, Նավալնու օրինակները, նույնպիսի մեղադրանքներ են եղել։ Ոչ մի անգամ մեզ ոչ միայն փաստեր չեն ներկայացրել, այլև երբ մենք արդեն մի քանի անգամ հիշեցնում ենք այդ փաստերի բացակայության մասին, այդ ամենը ականջի կողքով է անցկացվում», – ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Արևմուտքը հրաժարվում է լսել Ռուսաստանի դիրքորոշումը։ «Մեզ չեն ցանկանում լսել, քանի որ, հավանաբար, այլ իրավունքներ ունենք, որոնք այդքան նշանակալի չեն միջազգային դաշտում, ինչպես, Մեծ Բրիտանիայի կարծիքով, այն իրավունքները, որով նա օժտված է», – հավելել է նախարարը։
Թրասն իր կողմից նշել է բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։«Կարծում եմ, մեզ պետք են բանակցությունները։ Մենք առաջարկ ունենք թափանցիկությունն ու վստահության հետ կապված իրավիճակը բարելավելու համար։ Հույս ունեմ, որ բանակցությունները կշարունակվեն»։
Լրահոս
0