00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել Հայաստանից

© Photo : Screenshot / Imedi TVԿադր «Իմեդի» հեռուստաընկերության «Քրոնիկոն» լրատվական հաղորդումից
Կադր «Իմեդի» հեռուստաընկերության  «Քրոնիկոն» լրատվական հաղորդումից - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2022
Բաժանորդագրվել
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը դիմել է Վրաստանի ԱԳ նախարարություն և պարզաբանում պահանջել։ Ժամեր անց հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել:
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությունը Հայաստանից պաշտոնապես ներողություն է խնդրել «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Նշենք, որ սոցիալական ցանցում աղմուկ էր բարձրացել վրացական հեռուստաընկերության եթերում հայտնված լուսանկարի պատճառով։ Մասնավորապես մածունի արտահանման արգելքի մասին հեռուստաընկերության տեսանյութում հաղորդավարների հետին պլանում ապակյա տարաների վրա հայերեն տառերով գրված է եղել «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»։
© Photo : Imedi TV«Իմեդի» հեռուստաընկերության «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ժամանակ սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարը
Грузинский телеканал Имеди официально извинился перед Арменией - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2022
«Իմեդի» հեռուստաընկերության «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ժամանակ սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարը
«Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։ Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար»,- նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրությունում:
Դեսպանությունը նաև հրապարակել է «Իմեդի» հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը:

««Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար: «Քրոնիկոնի» 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին»,–նշված է հեռուստաընկերության հաղորդագրության մեջ։

Հեռուստաընկերությունը պարզաբանում է, որ դա եղել է տեխնիկական սխալ և ափսոսանք է հայտնում` ներողություն հայցելով թույլ տված սխալի համար։
Շեշտվում է, որ սյուժեի այդ հատվածը կհեռացվի հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից:
«Սա հայկական ուտեստ է, Ալիևը սխալվում էր»․ ՀՀ–ում կկայանա տոլմայի հոբելյանական փառատոնը
Հիշեցնենք` հայկական արտադրության մածունը` «մածուն» գրությամբ, չի կարող արտահանվել Վրաստան կամ այդ տարածքով Ռուսաստանի Դաշնություն, քանի որ այդ երկիրը որպես աշխարհագրական նշում է ձևակերպել «մացոնի»–ն։
Լրահոս
0