Արմեն Գրիգորյանն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության մակարդակը:
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին։ Տեղեկությունը հայտնում են ԱԽ գրասենյակից։
Խրամովը Երևան է ժամանել տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:
Հանդիպման սկզբում Գրիգորյանն ընդգծել է վերջին երկու օրերին հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների շրջանակներում տարվող աշխատանքների արդյունավետությունը:
ԱԽՔ–ը սահմանների թեմայով խոսել է Զասի հետ, հիշեցրել 1991 թվականի ԱՊՀ համաձայնագրի մասին
Այս համատեքստում կողմերը նաև բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության մակարդակը:
Անդրադառնալով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցերի` ՀՀ ԱԽ քարտուղարը և ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը շեշտել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ապագայում իրականացվելիք քայլերին և ձեռք բերված միջգերատեսչական համաձայնությունների իրականացմանը:
Հիշեցնենք` օրեր առաջ Հայաստանն ու Ռուսաստանը տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ համագործակցության մասին փորձագիտական մակարդակով համաձայնագրի նախագիծ են ստորագրել։
Այդ նպատակով Հայաստան էր ժամանել ռուսական պատվիրակությունը ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովի գլխավորությամբ։
Լրահոս
0