00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չգրանցված դեղերի ներմուծումն արգելելուց հետո գնաճ կլինի՞. Ավանեսյանի պատասխանը

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցԴեղատուն
Դեղատուն - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Դեղատուն
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարը նշում է, որ դեղերի շուկայում գնաճ է դիտվում ամբողջ աշխարհում, ինչը չի կարող չազդել հայաստանյան շուկայի վրա։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ չգրանցված դեղերի ներմուծման արգելքի հետևանքով գնաճ չի լինի։ Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով կառավարության որոշմանը, ըստ որի` հունվարի 1-ից այլևս չի թույլատրվում չգրանցված դեղեր ներմուծել Հայաստան։
Ավանեսյանը հիշեցրեց, որ չգրանցված դեղեր ներմուծելու թույլտվություն էին տվել 2020-ի հոկտեմբերին` կորոնավիրուսային իրավիճակից ելնելով։
Մինչ այս պահը պաշտոնը թափուր է. Ավանեսյանը` «իր ընկերուհուն» փոխնախարար նշանակելու մասին

«Քանի որ այդ շրջանում երկրներն արագությամբ փակվեցին, և մեր լոգիստիկ շղթաները խաթարվեցին, արագ որոշեցինք այլ շուկաներում դեղորայք գտնելու ու ՀՀ ներմուծելու հնարավորություն տալ մեր ներմուծողներին։ Այս պահին, մեր գնահատմամբ, այդ գործիքը կիրառելը նպատակահարմար չէ, և հունվարի 1-ից որոշումն այլևս չի գործում,–ասաց Ավանեսյանը և ավելացրեց,– չեմ կարծում, թե դեղերի գնաճն ու չգրանցված դեղերի ներմուծման արգելքը պատճառահետևանքային կապ կունենան»։

Նրա խոսքով` պետք է շատ հավասարակշռված մոտեցում ցուցաբերվի նաև ՀՀ–ում ներկայացուցչություններ ունեցող ընկերություններին նրանց դերը չնվազեցնելու համար։
Նախարարը նշեց` չգրանցված դեղերի ներմուծման թույլտվությունը ժամանակավոր գործիք է, և, ըստ իրավիճակի, կարող են նորից կիրառել այն։ Ավանեսյանը վստահեցրեց, որ այս գործիքի կիրառումը ծառայեց իր նպատակին` պատերազմի և կորոնավիրուսի պիկի ժամանակ դեղի դեֆիցիտ կամ գնաճ չունեցանք։ Սակայն, ըստ նրա, հիմա ամբողջ աշխարհում է գնաճ նկատվում, այդ թվում` դեղերի շուկայում։
Հաշվի առնելով հայ–թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները` նախարարից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է Թուրքիայից կամ այլ երկրներից էլ սկսենք դեղ ներմուծել։
Ե՞րբ կհանվի QR կոդով ժամանցի վայրեր այցելելու սահմանափակումը. նախարարի պատասխանը
«Հեռու գնացող ծրագրերի մասին չեմ կարող խոսել։ Սակայն դեղերի ներմուծման 3 կարևորագույն պայման կա` որակ, արդյունավետություն և անվտանգություն։ Խստորեն պետք է հետևենք, որ շուկան պահպանի այս երեք բաղադրիչները»,-ի պատասխան նշեց նախարարը։
Նրա խոսքով` նախարարությունն ազատ շուկայական հարաբերությունների կողմնակից է, բայց դեղերը սպեցիֆիկ հատկություններ ունեն, որոնց հետ կապված պետք է խստորեն մոտենան ներմուծումներին։
Հիշեցնենք` Sputnik Արմենիան անդրադարձել էր այս թեմային` զրուցելով «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանի հետ։ Վերջինս նշել էր, որ չգրանցված դեղերի արգելքի հետևանքով կոլապսի առջև կկանգնենք, իսկ դեղերի շուկայում գնաճ կլինի։
Լրահոս
0