00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանցիները գնահատել են քաղաքապետարանի աշխատանքը Մարությանի օրոք. GALLUP–ի հարցումը

© Photo : official site of Yerevan municipalityՀայկ Մարության
Հայկ Մարության - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Բաժանորդագրվել
Հարցմանը մասնակցած երևանցիներն ասել են նաև, թե որն է մայրաքաղաքի գլխավոր խնդիրն ըստ իրենց։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Երևանի գլխավոր խնդիրը, ըստ մայրաքաղաքի բնակիչների, հասարակական տրանսպորտն է։ Այս մասին են վկայում հունվարի 14-ից փետրվարի 10-ն անցկացրած հարցման արդյունքները, հայտնում է «GALLUP International Association»–ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Նրա խոսքով` հասարակական տրանսպորտի խնդիրը բարձրաձայնել է հարցվածների 35,8%–ը։ Հարցվածների 22,9%–ը կարծում է, որ առավել սուր է դրված աղբահանության հարցը, 11,5%–ը գլխավոր «թշնամի» են անվանել գնաճը։
ՀՀ–ում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչը Թաթոյանն է, ամենացածրը՝ Վանեցյանը. Gallup
Բնապահպանական խնդիրները նշել է հարցվածների 8,5%–ը, միևնույն ժամանակ 7,2%–ը նշել է քաղաքի կանաչապատման, 7%–ը` քաղաքի մաքրությունը խնդիրը, խցանումներից և կայանատեղիներից դժգոհել են 4,5%–ը, անվտանգությունից` 4,5%–ը, ճանապարհների վիճակից` 3,1%–ը, անտուն կենդանիների խնդիրն էլ բարձրացրել է երևանցիների 2,6%–ը։

Հարցման մասնակիցների 39,5%–ը կարծում է, որ էապես բարելավվել է աղբահանության խնդիրը, 35,3%–ը նշել է հանրային տրանսպորտի աշխատանքում առկա դրական փոփխությունները, 12,5%–ը` վերելակների հետ կապված իրավիճակը, 8,5%–ը` զբոսայգիների բարեկարգման։

Միևնույն ժամանակ, հարցվածների 18,5%–ն ուզում է քաղաքում ավելի շատ կանաչ գոտիներ տեսնել, 16%–ն անհրաժեշտ է համարում շաբաթօրյակների անցկացումը, 14,2%–ը մշակութային կյանքի ակտիվացումն է կարևոր համարում, 9,7%–ն էլ` մանկական միջոցառումների անցկացումը։
«Հարցվածների 11.6%–ը կարծում է, որ զբոսաշրջիկներին գրավելու համար անհրաժեշտ է ավելացնել կանաչ գոտիների քանակը, 8,9%–ը` զբաղվել հին շենքերի պահպանմամբ, 8,1%–ը` մաքրել քաղաքը աղբից, 7,7%–ն էլ` դադարել զբոսաշրջիկներին բարձր գներ առաջարկել, 7,2%–ը` ավարտին հասցնել «Հին Երևան» նախագիծը», – նշեց Նավասարդյանը։
Հայկ Մարությանին անվստահություն հայտնելը չի բխում Երևանի շահերից. ավագանու անդամ
Բացի այդ, քաղաքի բնակիչներին խնդրել են հինգ բալանոց համակարգով գնահատել վարչական շրջանների ղեկավարների և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը։ Ամենաբարձր գնահատականը` 3,9 միավոր, ստացել են Շենգավիթ և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները, իսկ նախկին քաղաքապետն արժանացել է 3,7 միավորի։
Ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գործունեությունը չեն գնահատել, քանի որ նա բոլորովին վերջերս է ստանձնել պաշտոնը։
Ի դեպ, հարցվածների 64,3%–ը բացասական է վերաբերվում Մարությանին անվստահություն հայտնելուն, իսկ 10,8%–ը` դրական, մյուսները չեզոք դիրքորոշում ունեն։
Հայկ Մարությանը հրավիրվել է ոստիկանություն, բայց հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ
«60.8%–ն անհրաժեշտ է համարում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը, 21,1%–ը` ոչ պարտադիր, 18,1%–ն էլ դժվարանում են պատասխանել», – նշեց GALLUP–ի ներկայացուցչության ղեկավարը։
2022 թվականի դեկտեմբերին Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Դրա համար պատճառ էր հանդիսացել Մարությանի և իշխող կուսակցության միջև առկա կոնֆլիկտը։ Դրանից հետո քաղաքապետի պաշտոնում ավագանին ընտրեց Հրաչյա Սարգսյանին։
Լրահոս
0