00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կալիֆոռնիա նահանգի և Սյունիքի մարզի փոխգործակցությունը չունի քաղաքական ենթատեքստ. Սարգսյան

Սարգսյան. «Կալիֆոռնիա նահանգի և Սյունիքի մարզի փոխգործակցությունը չունի քաղաքական ենթատեքստ»
Բաժանորդագրվել
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ–ի Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից ընդունված բանաձևին, որով Հայաստանի Սյունիքի մարզի հետ քույր-նահանգ/մարզ համագործակցություն է հաստատվում:
Եթե հնարավոր լինի ներդրումային տեսանկյունից ակտիվ աշխատանք իրականացնել և ներդրումներ բերել Կալիֆոռնիայից Սյունիքի մարզ, ապա դա խթանիչ հանգամանք կհանդիսանա մեր տնտեսության համար։ Այստեղ պետք չէ փնտրել որևէ քաղաքական ենթատեքստ կամ մեսիջ, պարզապես դա ԱՄՆ–ի հայկական համայնքի, մասնավորապես ակտիվ լոբբիստական կառույցների գործունեության արդյունքն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։
Կալիֆոռնիայում Էջմիածնի Սուրբ Հռիփսիմեին նման հայկական եկեղեցի է բացվել
Նա հիշեցրեց, որ Հայաստանի տարբեր քաղաքների և մարզերի հետ գործընկերության ձևաչափեր, նման բանաձևեր պարբերաբար ընդունվում են, որոնցից է, օրինակ, ԱՄՆ–ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի ու Երևանի միջև կնքված համաձայնագիրը, որով երկու սուբյեկտները դարձել են քույր–քաղաքներ։ Ըստ նրա` եթե Կալիֆոռնիան լիներ առանձին պետություն, ապա իր ներուժի և հզորությունների հաշվին կունենար աշխարհի 5-րդ տնտեսությունը, հետևաբար տվյալ նահանգի հետ համագործակցության բանաձևը կարող է հայկական կողմին տալ տնտեսական դիվիդենտներ։
«Թեև ամերիկահայերն ունեն մտավախություններ, որ տարածաշրջանային ուժերը՝ Ադրբեջանը և Թուրքիան, վտանգ են ներկայացնում Սյունիքի մարզի գոյությանն ու կենսապահովմանը, այդուհանդերձ ԱՄՆ–ի նահանգային օրենսդիր մարմինների ակտիվությունը պետք չէ դիտարկել որպես Միացյալ Նահանգների ֆեդերալ իշխանության դիրքորոշում։ Ուղղակի յուրաքանչյուր նահանգ, ելնելով իր Սահմանադրությունից և օրենքներից, կարողանում է ընդունել համապատասխան բանաձևեր, օրինակ` թվով 49 նահանգ արդեն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 11 նահանգ ճանաչել է Արցախի անկախությունը, սակայն այդ հանգամանքը դաշնային իշխանության վրա որևէ ազդեցություն չի գործել»,– ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։
Սարգսյանի կարծիքով` նման որևէ բանաձև բնականաբար չի կարող զսպել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները հայկական տարածքների նկատմամբ, այն ավելի շուտ միտված է Սյունիքի մարզի հետ տնտեսական–մշակութային կապերի ամրապնդմանը, ուստի նախևառաջ պետք է ուսումնասիրվի Հայաստանի ներդրումային միջավայրը. պետք է կարողանանք ամերիկյան կողմին Սյունիքը ներկայացնել գրավիչ կողմերով։
Նշենք, որ ԱՄՆ–ի Հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ` Կալիֆորնիա նահանգի Սենատն ընդունել է Հայաստանի Սյունիքի մարզի հետ քույր-նահանգ/մարզ համագործակցություն հաստատելու մասին բանաձև:
Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի ներկայացուցիչ Քրիս Հոլդենը նշել է, որ Սյունիքի մարզի հետ հարաբերությունների ամրապնդումն արվում է այն ժամանակ, երբ տարածաշրջանային ուժերը՝ Ադրբեջանը և Թուրքիան, վտանգ են ներկայացնում մարզի գոյությանն ու կենսապահովմանը:
Լրահոս
0