00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Լավատեսական հիմք չկա, որ այս կամ եկող տարի գյուղոլորտում իրավիճակ կփոխվի. Պետրոսյան

«Գյուղատնտեսության ոլորտում անկման միտումները շարունակվում են, իսկ իրականացվող ծրագրերն ընդգրկուն չեն». Գառնիկ Պետրոսյան
Բաժանորդագրվել
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առաջին հայացքից պարադոքսալ իրավիճակին, երբ Հայաստանում ավելանում է տնտեսական ակտիվության ցուցանիշը, բայցևայնպես անկում է ապրում գյուղատնտեսությունը:
Գյուղատնտեսության ոլորտում անկման միտումները շարունակվում են, և լավատեսական հիմքեր չկան ենթադրելու, որ այս կամ եկող տարի իրավիճակը կփոխվի։ Նման կարծիք ունի ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նկատում է, որ ինչ–որ ծրագրեր իրականացվում են, բայց դրանք շատ փոքր են ու գյուղատնտեսության ոլորտում առանձնապես չեն կարող ընդգրկուն առաջընթաց ապահովել։

«Բազմիցս նշվել է, որ ոլորտի կառավարումն ուղղակի խաթարված է այն պահից սկսած, երբ գյուղնախարարությունը լուծարվեց։ Դրան պետք է գումարել նախորդ տարվա բնակլիմայական պայմաններով բացատրվող խնդիրները։ Տևական ժամանակ Հայաստանում երաշտ գրանցվեց, ցավոք հետևանքները մեղմելու ուղղությամբ որևէ գործնական քայլ չարվեց, ինչն անկասկած պետք է ազդեր և՛ բուսաբուծության, և՛ անասնապահության վրա»,– ասաց նախկին փոխնախարարը։

Պետրոսյանի համոզմամբ` տնտեսական ընդհանուր ակտիվությունը չի կարող մեկնաբանվել այնպես, որ գյուղատնտեսության ոլորտում նույնպես պետք է անպայման ակտիվություն գրանցված լիներ։ Թեև տնտեսության բոլոր ճյուղերը շաղկապված են, այդուհանդերձ գյուղատնտեսության ոլորտն ունի իր առանձնահատկությունները, ուստի հաճախ չի կարող ընդհանուր օրինաչափություններին ենթարկվել։
«Նախորդ տարի բուսաբուծության բնագավառում անկումն ակնհայտ էր։ Հենց միայն խաղողի բերքը 25 տոկոսով պակաս էր։ Մասնագիտական աջակցության բացակայության պատճառով լուրջ անկում գրանցվեց նաև կարտոֆիլի արտադրության մեջ։ Կարելի էր կիրառել ոռոգման տարբեր եղանակներ, ինչը նույնպես չարվեց և արդյունքում շատ ցանքատարածություններից նախատեսված հացահատիկի բերքի քանակը չստացվեց, բանջարանոցային մշակաբույսերի բերքատվությունը նույնպես բարձր չէր։ Օդի ցածր հարաբերական խոնավությունն իր բացասական ազդեցությունն ունեցավ այդ հարցում։ Այս ամենի համադրությամբ էլ բացատրվում է բուսաբուծության արտադրանքի ծավալների նվազումը»,– ասաց նա։
Իսկ ինչ վերաբերում է անասնապահության բնագավառում գրանցված փոքր աճին, Պետրոսյանն ընդգծեց, որ այդ իրողությունը պայմանավորված է նրանով, որ 44-օրա պատերազմի օրերին Արցախի հարակից տարածքներից մեծ գլխաքանակներ տեղափոխվեցին Հայաստան, ինչը նպաստեց մորթի, մսատվության, կաթնատվության քանակի որոշակի ավելացմանը։ Պետրոսյանն այդուհանդերձ մատնանշեց, որ չնայած մեխանիկական աճին`այստեղ նույնպես պահպանվում են խնդիրները, որոնցից ամենաէականը անասնակերի պակասն է և արոտավայրերի կրճատումը։
2021թ.-ը` թվերով. գներն աճում են, գյուղատնտեսությունը անկում է ապրում
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` թեև Հայաստանում ավելանում է տնտեսական ակտիվության ցուցանիշը, բայցևայնպես անկում է ապրում գյուղատնտեսությունը: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, նախորդ տարվա արդյունքներով, նվազել է 1.1 տոկոսով` կազմելով 933 մլրդ 2 մլն դրամ:
ՀՀ–ում նախորդ տարի գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 977 մլրդ 327 մլն դրամ, ինչը, 2020 թվականի համեմատ, նվազել է 1 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 469 մլրդ 442 մլն 700 դրամ. այն 2020 թվականի ցուցանիշից պակաս է 3.1 տոկոսով: Փոխարենը անասնաբուծության ոլորտում է աճ արձանագրվել՝ 0.8 տոկոսի չափով, իսկ անտառային տնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 25.9 տոկոս։
Լրահոս
0