00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին. նա Ռայիսիին հրավիրել է ՀՀ

© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը (29 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը (29 դեկտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հյուսված հայ-իրանական ջերմ հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն՝ ի նպաստ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ կարևորություն ունի փոխադարձ վստահության և ջերմության մթնոլորտում թրծված հարաբերությունների անխաթար ընթացքը հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,– Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում ասել է Փաշինյանը։

Նա ուրախությամբ փաստել է, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքն արձանագրել է զարգացման անշեղ ուղի։
«Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա ամուր հյուսված հայ-իրանական ջերմ և բարիդրացիական հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն՝ ի նպաստ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության»,–ասված է վարչապետի ուղերձում։
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին ուղղված ուղերձում ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետությունում բարձր են գնահատում բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների բնականոն զարգացումը։
«Կարևորելով ՀՀ և ԻԻՀ նպատակաուղղվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ վերահաստատում եմ Հայաստան այց կատարելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը»,–ասել է Փաշինյանը:
Հայաստանն ու Իրանը պետք է ունենան համատեղ անվտանգության համակարգ. Վարդան Ոսկանյան
ՀՀ վարչապետը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական բարձր մակարդակի միջպետական հարաբերություններն ավելի կխորանան, և մեր համագործակցության բազմատարր օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների։
Լրահոս
0