https://armeniasputnik.am/20220211/ynddimutjuny-chi-masnakci-44-orjaji-hangamanqnery-qnnvogh-azh-handznazhvoghvovi-ashkhatanqnerin-38570890.html
Ընդդիմությունը չի մասնակցի 44-օրյայի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին
Ընդդիմությունը չի մասնակցի 44-օրյայի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին
Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով`ստեղծված հանձնաժողովը չի կարող օբյեկտիվորեն քննել 44-օրյա պատերազմի հանգամանքներն։ 11.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-11T14:01+0400
2022-02-11T14:01+0400
2022-02-11T14:02+0400
ընդդիմություն
աժ (ազգային ժողով)
արցախյան պատերազմ
«հայաստան» դաշինք
«պատիվ ունեմ» դաշինք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28548209_0:85:1600:985_1920x0_80_0_0_d4b4596b38142cd78154f4aca8fb8dd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում են «Հայաստան» դաշինքից։Ընդդիմության ներկայացուցիչները պարզաբանում են, որ իրենց որոշման պատճառն այն է, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։ Նշվում է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից։Հիշեցնենք, որ երեկ`փետրվարի 10–ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։Թե ովքեր են ընդգրկված հանձնաժողովում, դեռ հայտնի չէ։Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դեռ 2021 թվականի հոկտեմբերին ասել էր, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքները հապաղում են «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի պատճառով։ Ըստ Քոչարյանի` Ղազինյանը չի ներկայացրել գաղտնի տեղեկություններին տիրապետելու թույլտվության համապատասխան փաստաթղթերը։44-օրյա պատերազմին հրամանատարի տեղակալը փախել է, զոհվել է 20 զինծառայող. դատախազությունՆման հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր նախորդ տարվա հուլիսի 26-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28548209_88:0:1512:1068_1920x0_80_0_0_cc37c12edf09966e71012529644773cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ընդդիմություն, աժ (ազգային ժողով), արցախյան պատերազմ, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
ընդդիմություն, աժ (ազգային ժողով), արցախյան պատերազմ, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
Ընդդիմությունը չի մասնակցի 44-օրյայի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին
14:01 11.02.2022 (Թարմացված է: 14:02 11.02.2022) Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով`ստեղծված հանձնաժողովը չի կարող օբյեկտիվորեն քննել 44-օրյա պատերազմի հանգամանքներն։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում են «Հայաստան» դաշինքից։
«Միաժամանակ հայտնում ենք, որ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդդիմության ներկայացուցիչները պարզաբանում են, որ իրենց որոշման պատճառն այն է, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։ Նշվում է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ երեկ`փետրվարի 10–ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։
Թե ովքեր են ընդգրկված հանձնաժողովում, դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դեռ 2021 թվականի հոկտեմբերին ասել էր, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքները հապաղում են «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի պատճառով։ Ըստ Քոչարյանի` Ղազինյանը չի ներկայացրել գաղտնի տեղեկություններին տիրապետելու թույլտվության համապատասխան փաստաթղթերը։
Նման հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր նախորդ տարվա հուլիսի 26-ին։