https://armeniasputnik.am/20220212/sa-mshakutajin-ceghaspanutjun-e-babajany-adrbejani-varats-qaghaqakanutjan-masin-38609663.html
Սա մշակութային ցեղասպանություն է. Բաբայանը` Ադրբեջանի վարած քաղաքականության մասին
Սա մշակութային ցեղասպանություն է. Բաբայանը` Ադրբեջանի վարած քաղաքականության մասին
Դավիթ Բաբայանը հռետորական հարց է տալիս, թե մինչև ե՞րբ պետք է հայերը միայնակ պայքարեն Ադրբեջանի վանդալիզմի և Հայաստանի մշակութայի ժառանգության յուրացման դեմ։ 12.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-12T14:59+0400
2022-02-12T14:59+0400
2022-02-12T15:10+0400
դավիթ բաբայան
մշակույթ
արցախ
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/0a/27492091_0:92:1600:993_1920x0_80_0_0_4b23bd73a1ceecc7851f4f5a654bec79.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը մշակութային ցեղասպանություն անվանեց Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հայկական պատմական և մշակույթի հուշարձանների հանդեպ։ Լրագրողների հետ զրույցում Բաբայանը հայտարարեց, որ Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ոչնչացնում է հայկական հուշարձանները, քանդում ու ավերում գերեզմանատներն ու եկեղեցիները։Նրա կարծիքով՝ հայկական հուշարձանների «ալբանացումը» նույնքան ծիծաղելի է, որքան այն պնդումները, թե շումերներն են եղել ադրբեջանցիների նախնիները, թեև ադրբեջանական ազգի ձևավորման մասին պաշտոնապես հայտարարվել է 1936թվականին։«Քաղաքակիրթ աշխարհն էլ գոնե մի ձևով պետք է արձագանքի։ Ինչքան պետք է մենք միայնակ պայքարենք այս ամենի դեմ։ Իհարկե, մենք շարունակելու ենք պայքարը։ Սրա համար պետք է միասնություն, համախմբվածություն և ճիշտ աշխարհաքաղաքականություն»,- նշել է ԱՀ արտգործնախարարը։Ռուսաստանը հանդես է գալիս Արցախում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման օգտինՀիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտնել էր, որ ստեղծվել է փորձագետների աշխատանքային խումբ՝ վերացնելու «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա կատարված կեղծ գրությունները»։Հայտարարությունը մեծ աղմուկ առաջացրեց Հայաստանում։ Հանրությունը իշխանություններից պահանջում է դիմել ՄԱԿ–ի միջազգային դատարան։Ադրբեջանի հերթական սադրանքը ՅՈւՆԵՍԿՕ-ում․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ նախաձեռնության մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/0a/27492091_46:0:1466:1065_1920x0_80_0_0_8388341ed71e927228ec1a553ab98253.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դավիթ բաբայան, մշակույթ , արցախ, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
դավիթ բաբայան, մշակույթ , արցախ, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Սա մշակութային ցեղասպանություն է. Բաբայանը` Ադրբեջանի վարած քաղաքականության մասին
14:59 12.02.2022 (Թարմացված է: 15:10 12.02.2022) Դավիթ Բաբայանը հռետորական հարց է տալիս, թե մինչև ե՞րբ պետք է հայերը միայնակ պայքարեն Ադրբեջանի վանդալիզմի և Հայաստանի մշակութայի ժառանգության յուրացման դեմ։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը մշակութային ցեղասպանություն անվանեց Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հայկական պատմական և մշակույթի հուշարձանների հանդեպ։ Լրագրողների հետ զրույցում Բաբայանը հայտարարեց, որ Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ոչնչացնում է հայկական հուշարձանները, քանդում ու ավերում գերեզմանատներն ու եկեղեցիները։
«Սա մշակութային ցեղասպանություն է, ու դա տարբեր եղանակներով է իրականացվում։ Առաջին` դա բարբարոսություն է, որով ոչնչացվում են մեր կոթողները, եկեղեցիները, գերեզմանաքարերը։ Երկրորդ` փորձ է արվում հայազրկել այդ մշակութային կոթողները։ Ինչ–որ «ալբանական թեզ» են շրջանառում։ Դա ուղղակի անհեթեթություն է։ Դա կիրառվում է այն դեպքում, երբ չեն կարողանում ոչնչացնել կոթողը։ Օրինակ` Դադիվանքը եթե իրենցով լիներ, վաղուց կոչնչացնեին, բայց փորձում են այսկերպ ոչնչացնել հայկականությունը և դարձնել ոչ հայկական մշակույթի կոթող»,–ասաց Բաբայանը։
Նրա կարծիքով՝ հայկական հուշարձանների «ալբանացումը» նույնքան ծիծաղելի է, որքան այն պնդումները, թե շումերներն են եղել ադրբեջանցիների նախնիները, թեև ադրբեջանական ազգի ձևավորման մասին պաշտոնապես հայտարարվել է 1936թվականին։
«Քաղաքակիրթ աշխարհն էլ գոնե մի ձևով պետք է արձագանքի։ Ինչքան պետք է մենք միայնակ պայքարենք այս ամենի դեմ։ Իհարկե, մենք շարունակելու ենք պայքարը։ Սրա համար պետք է միասնություն, համախմբվածություն և ճիշտ աշխարհաքաղաքականություն»,- նշել է ԱՀ արտգործնախարարը։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտնել էր, որ ստեղծվել է փորձագետների աշխատանքային խումբ՝ վերացնելու «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա կատարված կեղծ գրությունները»։
Հայտարարությունը մեծ աղմուկ առաջացրեց Հայաստանում։ Հանրությունը իշխանություններից պահանջում է դիմել ՄԱԿ–ի միջազգային դատարան։