00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զելենսկին Արևմուտքից ապացույց է ուզում, որ ՌԴ–ն «կհարձակվի» Ուկրաինայի վրա փետրվարի 16-ին

© AP Photo / Ukrainian Presidential Press Office via APՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2022
Բաժանորդագրվել
Վլադիմիր Զելենսկին հիշեցրել է այս հարցի շուրըջ Կիևի դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ տեղեկատվական հարթակում արդեն չափազանց շատ լուրեր կան Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու` Ռուսաստանի ենթադրյալ ծրագրերի մասին։

«Կարծում եմ, որ այսօր տեղեկատվական հարթակում չափազանց շատ լուրեր կան Ռուսաստանի Դաշնության կողմից լայնածավալ պատերազմի վերաբերյալ... Մենք հասկանում ենք բոլոր ռիսկերը, հասկանում ենք, որ այդ ռիսկերը կան: Եթե դուք կամ որևէ մեկն ունի հավելյալ տեղեկություն, որ ՌԴ–ն 100 տոկոսով փետրվարի16-ին կներխուժի Ուկրաինա, այդ տեղեկատվությունը մեզ տվեք»,- ասել է Զելենսկին լրագրողների հետ ճեպազրույցում։

Ուկրաինայի նախագահը հիշեցրել է Կիևի դիրքորոշումը. «Դեէսկալացիայի և դեօկուպացիայի միակ ճանապարհը դիվանագիտական է»։
«Քարոզչական արշավը սադրիչ նպատակներ է հետապնդում». Լավրովն ու Բլինկենն են խոսել
Զելենսկին ասել է, որ Կիևը հաշվի է առնում ԱՄՆ-ի և դաշնակիցների տեղեկատվությունը։

«Մենք ի գիտություն ենք ընդունում այս ամբողջ տեղեկատվությունը: Մենք երախտապարտ ենք այս ամբողջ տեղեկատվության համար: Բայց մենք պետք է հստակ վերլուծենք այս ամբողջ տեղեկատվությունը... Մինչ այժմ Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմ չկա», - ասել է նախագահը:

Նա հավելել է, որ ուկրաինական հետախուզությունը լավ է աշխատում։ Նաև ընդգծել է, որ Կիևը պատրաստ է ցանկացած սցենարի։
Հիշեցնենք, որ Արևմուտքը ՌԴ-ին մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ծրագրերի մեջ։ Մոսկվայում դա կտրականապես հերքում են ու մշտապես հայտարարում, որ ոչ մեկին ոչնչով չեն սպառնում, իսկ բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
Լավրովը չի բացառել ռուսաստանյան դիվանագետների մասնակի տարհանումը Ուկրաինայից
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը ոչ մի առիթ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի բացառում, որ Արևմուտքի կողմից սանձազերծված Ուկրաինայի հիստերիկ արգործողությունն ուղղված են այն բանին, որ Կիևը սաբոտաժ անի Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի մասով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի տեղեկատվական հիստերիան առատորեն համեմված է ստերով ու ֆեյքերով:
Լրահոս
0