00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ծափահարությունների կարիք չկա. ՀՀ –ն ճանաչվել է հիբրիդային իշխանակարգ ունեցող երկիր

Հարությունյան. «Ապրում ենք «հեղափոխական» իշխանության օրոք, բայց հին դատական համակարգի պայմաններում»
Բաժանորդագրվել
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է The Economist մեդիաընկերության վերլուծական կենտրոնի հրապարակած ժողովրդավարության ցուցիչին, ըստ որի` Հայաստանը մեր տարածաշրջանում ունի լավագույն դիրքը:
The Economist–ի ցուցիչի համաձայն` Հայաստանը համարվում է ոչ թե լիարժեք ժողովրդավար, այլ հիբրիդային իշխանակարգ ունեցող երկիր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծելով ստացված տվյալներն ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը` հավելելով, որ ժողովրդավարության մեջ առաջընթաց ունենք ոչ թե եվրոպական զարգացած երկրների, այլ ասիական պետությունների համեմատ։

«Այն, որ Հայաստանը ժողովրդավարության առումով տարածաշրջանում ունի լավագույն դիրքը և գրանցում է առաջընթաց ժողովրդավարության չափորոշիչներում, անշուշտ ուրախացնող հանգամանք է, մենք երկար տարիներ երազել ենք այդ մասին, պայքարել ենք դրա համար։ Սակայն այսօր մեր երկիրը հաջողություններ է արձանագրում հսկայական անհաջողություններ գրանցած պետությունների համեմատ, ուստի բարձրաձայն ծափահարությունների կարիք չկա»,– ասաց իրավապաշտպանը։

Հարությունյանի խոսքով` ակնկալվում էր, որ 2018 թվականին կարձանագրվեր անհամեմատ մեծ բեկում, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ բեկումն այնքան էլ մեծ չէր, որքան ցանկանում էր մեր հասարակությունը։ Ըստ նրա` 2018-ին հաջորդած երկու համապետական ընտրությունները նախկին ընտրական գործընթացների համեմատ անցան ժողովրդավարական պայմաններում, ինչը չէր կարող իր հետքը չթողնել միջազգային մասնագիտական կառույցների գնահատականներում։
Իսկ ինչ վերաբերում է ժողովրդավարության առումով իշխող քաղաքական ուժի վարկանիշի անկմանը և ՏԻՄ ընտրություններում հետզհետե մեծ դժվարությամբ հաղթանակներ տանելու իրողությանը, ապա Հարությունյանի պնդմամբ` դա նույնպես խոսում է այն մասին, որ գոյություն ունի մրցակցություն, և երբ իշխանությունները պարտվում են, ապա դա ևս ժողովրդավարության մեջ առաջընթացի ցուցիչ է։ Այդուհանդերձ իրավապաշտպանը խորհուրդ տվեց շատ չուրախանալ և չհամարել, թե արձանագրել ենք զգալի հաջողություններ։ Այն առաջընթացը, որն ունենք այսօր, մեզ սազական չէ, մենք պետք է լինեինք շատ ավելի առաջ, ուստի իշխանություններն այս դեպքում այդքան էլ հպարտանալու առիթ չունեն։
«Մեր խորհրդարանի անկախության մասին խոսելը տեղին չէ, իսկ ինչ վերաբերում է դատական իշխանության շուրջ առաջացած իրավիճակին, ապա պետք է նշել, որ իշխանության այդ թևը տարիներ շարունակ Հայաստանում եղել է գործադիրի կցորդը, ընդամենը հանձնարարություններ կատարող։ Այսօր էլ այդ համակարգում մնացել են նույն դեմքերը, ովքեր նախկինում պատվերով դատավճիռներ են կայացրել։ 2018 թվականից հետո ձևավորված իշխանությունը խոստացավ գործնական քայլեր ձեռնարկել արդարադատության բնագավառը կարգի բերելու համար, սակայն խոստումները մնացին անկատար»,– նշեց իրավապաշտպանը։
Հարությունյանի գնահատմամբ`այսօր մենք շարունակում ենք ապրել «հեղափոխական» իշխանության ժամանակաշրջանում, բայց միևնույն ժամանակ հին դատական համակարգի պայմաններում։
ԵԽԽՎ–ը ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը
Նշենք, որ The Economist մեդիաընկերության վերլուծական կենտրոնը հրապարակել է 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչը, որում մոլորակի պետությունները դասվում են չորս խմբերի՝ լիակատար ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային իշխանակարգ և ավտորիտար ռեժիմ:
Ըստ այդմ` Հայաստանը համարվում է հիբրիդային իշխանակարգով երկիր: Հայաստանին տրվել է ընդհանուր գնահատական՝ 5.49, որով երկիրը 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչով զբաղեցրել է 89-րդ տեղը:
Հարկ է նշել, որ Հայաստանը տարածաշրջանում ունի լավագույն դիրքը: Իրավապաշտպան հեղինակավոր միջազգային կենտրոնները դեմոկրատիայի գործընթացների հարցով ամեն տարի կազմում են տարատեսակ զեկույցներ և շատ հաճախ տարածաշրջանում առաջատար է ճանաչվում Վրաստանը:
Լրահոս
0