00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի բազմահարկ շենքերում շարունակվում են արևային վահանակներ տեղադրվել

© Sputnik / Asatur YesayantsՖոտովոլտային վահանակներ
Ֆոտովոլտային վահանակներ - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022
Բաժանորդագրվել
Ծրագիրը պիլոտային է և անվճար է բնակիչների համար։ Տեղադրումից հետո վահանակները բնակիչների սեփականությունը կդառնան և կծառայեն 15-20 տարի։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Ֆոտովոլտային վահանակներ են տեղադրվել Երևանի 44 բազմաբնակարան շենքերի տանիքներում։ Այդ մասին հայտարարվել է քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ընթացքում։
Աշխատանքներն իրականացվել են «ԵՄ-ն` Երևանի համար. արևային համայնք» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության հովանու ներքո։ Ծրագրով նախատեսվում է վահանակներ տեղադրել քաղաքի 100 բնակելի շենքերի տանիքներին։
Ներկայումս ընտրվել է 54 շինություն, աշխատանքներն արդեն իրականացվել են 49-ի վրա։ 44 շենքերի տանիքներին տեղադրված են արևային վահանակներ, 40 շենքի դեպքում ավարտված են մասնաշենքերի ներքին լուսավորման համակարգերը։
Ավելի շատ էներգախնայող շենքեր Երևանում․ 40-ն արդեն օգտվում են արևային էներգիայից
Նախագծի արժեքը 1 մլն 250 հազար եվրո է (որից 250 հազար եվրոն համաֆինանսավորվում է քաղաքապետարանի կողմից): Վահանակները ոչ բոլոր շենքերում կարող են տեղադրվել։ Մասնավորապես, բազմաբնակարան շենքերը պետք է լինեն 9-14 հարկանի, ունենան հարթ տանիք և արևկողմ լինեն։
Ծրագիրը էլեկտրաէներգիայի խնայում է նախատեսում ընդհանուր օգտագործման վայրերում։ Դա բնակիչներին թույլ կտա մինչև 50% էներգիա խնայել։
Վահանակները 360 վատտ հզորություն ունեն, հայկական արտադրության են։ Ստացված էներգիայով լուսավորվելու են շենքերի շքամուտքերն ու սանդղահարթակները։ Էլեկտրական գծերն արդեն անցկացված են, տեղադրված են լուսավորության սարքեր։
Երևանի ամեն մանկապարտեզ կունենա իր արևային համակարգը. տեսանյութ
Դրանք հագեցած են նոր սերնդի LED լամպերով, որոնք ունեն լուսային, ձայնային և շարժման տվիչներ (սենսորներ)։ Դա նշանակում է, որ լույսը կարող է միանալ, արձագանքելով նույնիսկ ներս մտնողի ձայնին։ Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար։
Արտադրվող էլեկտրաէներգիայից ստացվող միջոցները կծախսվեն շենքերի կարիքները հոգալու համար, բացի այդ, դա բնակիչներին թույլ կտա վերելակների սպասարկման համար վճարել ընդհանուր գումարի 50 տոկոսը։
Լրահոս
0