00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Բագրատ Սրբազան
ի վերջո համաձայնություն կգոյանա․ Բագրատ Սրբազան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Արթուր Խաչատրյան
Իմպիչմենթի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է ներկայացնել վարչապետի թեկնածուի անունը. Արթուր Խաչատրյան
13:10
1 ր
Վարդան Օսկանյան
Ես կարծում եմ, որ վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ սրբազանը. Վարդան Օսկանյան
13:12
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
5 ր
Արարատ Միրզոյան
Կողմերը չպետք է սահմանափակվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Արարատ Միրզոյան
17:05
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դեռ չենք հասել նրան, որ ժամեր առաջ կամ մեկ օր առաջ կանխատեսենք երկրաշարժը

«Մասնագետները ցավոք դեռ չեն հասել նրան, որ ժամեր առաջ կանխատեսեն երկրաշարժը». Հրաչյա Պետրոսյան (լուսանկարը` AP Photo)
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետի տեղակալ Հրաչյա Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի տարածքում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժին։
Հայաստանում վերջին շրջանում երկրաշարժերի պարբերականության հաճախակիացման մասին խոսք չի կարող լինել, իսկ այն, որ երեկվա երկրաշարժը տեղի ունեցավ նույն օրը, ինչ նախորդ տարվանը, ուղղակի պատահականություն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը։
«Օբյեկտիվորեն ՀՀ տարածքում 5.2 մագնիտուդով երեկվա երկրաշարժն իսկապես ամենաուժեղն է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, բայց Երևանում Սպիտակի երկրաշարժի ժամանակ սանդղակային ուժգնությունը գնահատվել էր 6 բալ, մինչդեռ երեկվա երկրաշարժի դեպքում ուժգնությունը մայրաքաղաքվում կազմեց 3 բալ, առանձին տեղերում հնարավոր է 4-5 բալ, որովհետև Երևանի բնակիչները քաղաքի ոչ բոլոր հատվածներում են նույն լրջությամբ զգացել երկրաշարժը։ Ինքս ապրում եմ Հալաբյան փողոցում, որտեղ երկրաշարժն ընդհանրապես չենք զգացել»,– ասաց սեյսմոլոգը։
Երկրաշարժից հետո Գյումրու շտապօգնության կայանին ուղղված զանգերի թիվն աճել է
Պետրոսյանի կարծիքով` թեև Հայաստանի տարածքում արդեն գրանցվել է 165 հետցնցում, այդուհանդերձ այդ պրոցեսը կշարունակվի։ Հետցնցումներից ամենաուժեղի մագնիտուդն, ըստ Ռիխտերի սանդղակի, կազմել է 3, այսինքն` բոլոր հետցնցումներն ավելի թույլ են։
Անդրադառնալով երկրաշարժերի կանխատեսման խնդրին` Պետրոսյանն ընդգծեց, որ մասնագետներն առայժմ այդ հարցին դրական պատասխան չեն կարող տալ, որովհետև համաշխարհային մասշտաբով չլուծված, իսկապես բարդ խնդրի հետ գործ ունենք։ Ադուհանդերձ սեյսմոլոգներն աշխատում են այդ ուղղությամբ։
Ըստ նրա` սեյսմիկ կայանները գրանցում են երկրաշարժերը, երբ տեղի են ունենում գրունտային ուժեղ շարժումներ, բացի դրանից, գործում են հիդրոերկրադինամիկական կայաններ, որոնց միջոցով չափվում են ստորգետնյա ջրերի մակարդակի տատանումները` որպես հնարավոր երկրաշարժերի նախանշան, սակայն դա, ըստ մասնագետի, դեռ կանխատեսում չէ, քանզի այդ կայանները երկրաշարժի կոնկրետ պարամետրերը չեն գրանցում։
«Ունենք ստորգետնյա ռադոն գազի չափումների ցանց, հանքայնացված ջրերում լուծված ռադոն գազի չափման ցանց, հիդրոերկրաքիմիական հորատանցքեր, որոնցում հանքայնացված ջրերի ֆիզիկական, քիմիական, մեխանիկական փոփոխությունների շնորհիվ հնարավոր է տեղեկություններ ստանալ ստորգետնյա պրոցեսների վերաբերյալ, այսինքն` ցանցը բազմապարամետրային է, նախատեսված է երկրաշարժերի մոնիթորինգի համար»,– ասաց սեյսմոլոգը։
Պետրոսյանի դիտարկմամբ` մասնագետները ցավոք դեռ չեն հասել նրան, որ ժամեր առաջ կամ մեկ օր առաջ կանխատեսեն երկրաշարժը, այդուհանդերձ միտք չունի բոլոր երկրաշարժերը կանխատեսել, առավել ևս, որ թույլ սեյսմիկ ցնցումները ոչ մի վնաս չեն տալիս և դրանց դրսևորումները ֆիզիկական, քիմիական, հիդրոերկրաբանական պարամետրերում շատ թույլ են արտահայտվում կամ ընդհանրապես չեն արտահայտվում։
Ըստ նրա` կանխատեսում ասելիս նկատի են առնվում ուժեղ սեյսմիկ ցնցումները, որոնք իսկապես կարող են լուրջ մարդկային, ենթակառուցվածքային, տնտեսական վնասներ հասցնել։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 13-ին` ժամը 22:25-ին, գրանցել է Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը 4-5 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում, 3 բալ ուժգնությամբ` Երևանում։
Լրահոս
0