00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանը դրան ձգտում է, Ադրբեջանը` մանևրում. խաղաղության պայմանագիրն ու Արցախի հարցը

«Ղարաբաղն օրինական անկախություն է հռչակել, դրա ճանաչումն արդեն քաղաքական, ոչ թե իրավական գործընթաց է». Արա Ղազարյան
Բաժանորդագրվել
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող հնարավոր խաղաղության պայմանագրից։ Կտուժի արդյո՞ք Արցախի ճանաչման գործընթացը խաղաղության պայմանագրի ստորագրումից։
Խաղաղության պայմանագրով Ադրբեջանի սահմանների ճանաչումը տեսականորեն չի բացառում Արցախի անկախության հռչակումը, մնում է անկախության ճանաչումը, ինչն արդեն քաղաքական, ոչ թե իրավական հարց է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք հավանական խաղաղության պայմանագրից, նման կարծիք հայտնեց իրավաբան Արա Ղազարյանը։
Ղազարյանը նշեց, որ եթե տարածքային ամբողջականությունը և անկախության հռչակումը տեսականորեն մեկը մյուսին բացառեին, ապա Կոսովոյի գործով միջազգային տրիբունալի դատական ակտը չէր կարող լինել։ Բայց եթե 2010թ. Կոսովոյի գործով միջազգային տրիբունալը հայտարարել է, որ անկախության հռչակումը միջազգային որևէ նորմով արգելված չէ, նշանակում է այն սկզբունքորեն չի կարող բացառվել` տարածքային ամբողջականությունը ճանաչելով։ Մնացածը քաղաքական գործընթացի հարցեր են արդեն։

«1991 թվականին Ղարաբաղն օրինական կերպով անկախություն հռչակել է, որի համար ստացավ պատերազմ։ Հիմա այդ քայլը դեռ ուժի մեջ է, և ոչ մի միջազգային ատյան կամ նույնիսկ ՄԱԿ անվտանգության խորհուրդը չի մերժել դա, որովհետև անկախության հռչակումը կատարվել է օրինական կերպով, այլ ոչ բռնի։ Եղել են դեպքեր, որ բռնի է կատարվել, և ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը չի ընդունել։ Օրինակ` Հարավսլավիայի գործով Բոսնիայի կազմում մի պահ անկախություն հռչակվեց` Սերբական Հանրապետությունը, բայց դա անվտանգության խորհուրդը չընդունեց, որովհետև ուղեկցվել էր բռնությամբ, այսինքն` պատերազմական գործողությունների կոնտեքստում»,–մանրամասնեց իրավաբանը։

Ղազարյանը հավելեց, որ դրանք երկու զուգահեռ գործող միջազգային իրավունքի սկզբունքներ են. մեկը` տարածքային ամբողջականությունը, մյուսը` տարածքային որևէ մասի կամ համայնքի անկախանալու իրավունքը։ Մնացածն արդեն ճանաչման հարցն է, իսկ ճանաչումը քաղաքական, ոչ թե իրավական գործընթաց է։
Հարցին` արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը հնարավորություն կտա այդ երկրին առաջ տանել Հայաստանի դեմ ներկայացրած 50 մլրդ դոլարի հայցը, Ղազարյանը պատասխանեց, որ առայժմ պետք է հասկանալ, թե այդ հայցն ինչ հիմքով է բերվում և որ միջազգային տրիբունալ, հետո միայն հնարավոր կլինի մեկնաբանել դա։
Ղազարյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի ու սահմանների ճանաչման պայմանագրի գործընթացի առաջ տանելը ՀՀ կողմից միակ տարբերակն է, որովհետև այսպես թե այնպես որևէ պայմանագիր պետք է ստորագրվի և դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։
«Հայաստանը դրան ձգտում է, իսկ Ադրբեջանը` մանևրում է։ Ինքը դեռ առաջարկում է ստատուս քվո, որովհետև դա օրինականության շրջանակից դուրս անորոշ կարգավիճակն է, որի ներքո կարելի է տարածքային էքսպանսիա իրականացնել, անկլավներ ստեղծել, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև իրավական անկլավներ, ինչպես, օրինակ, Սև լճի հետ կապված դեպքը։ Ստատուս քվոն այդ իմաստով Ադրբեջանին ձեռնտու է, բայց ստատուս քվոն հնարավոր չէ անընդհատ պահել»։
Թուրքական ԱԹՍ-ներ՝ ադրբեջանական «փաթեթավորմամբ»․ ինչպե՞ս պետք է պայքարի Հայաստանը
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր` փետրվարի 14-ին, կրկին խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին ու նշել, որ այն պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով։
Լրահոս
0