00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Միհրան Մախսուդյան
Ժողովրդից մանդատ ստացածներն այսօր պետք է լինեն ժողովրդի կողքին․ Միհրան Մախսուդյան
18:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Երջոն երջանկացավ․ վիրավոր զինվորի ու բուժքրոջ սիրո պատմությունը

© Sputnik / Andranik GhazaryanԵրջանիկ Ստեփանյանը լսում է կնոջը` Սոնային
Երջանիկ Ստեփանյանը լսում է կնոջը` Սոնային - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022
Երջանիկ Ստեփանյանը լսում է կնոջը` Սոնային
Բաժանորդագրվել
Երջանիկը հրաշքով ողջ մնաց, մահին հաղթելուց հետո էլ Զինվորի տանը վերականգնողական բուժում ստանալու օրերին հանդիպեց բուժքույր Սոնային ու իր կյանքի ամենակարևոր առաջարկությունն արեց։ Նորակազմ ընտանիքը հյուրընկալել է Sputnik Արմենիային։
Պատերազմը շատ բան խլեց, բայց հենց պատերազմի հետևանքները բուժելու ճանապարհին էր, որ Երջանիկն իր իսկական երջանկությունը գտավ՝ Սոնային։
Երջանիկ Ստեփանյանն Արմավիրից է, դպրոցում սովորելուն զուգահեռ դհոլ էր նվագում, հետաքրքրվում լուսանկարչությամբ, սիրողական հմտությունները նաև մասնավոր պարապմունքներով զարգացրեց, ու լուսանկարչությունը հոբբիից աշխատանք դարձավ։ Որոշել էր բանակից հետո շարունակել ուսումն ու լուսանկարչի գործը։ Ծառայում էր Որոտանում (Կուբաթլու)։ Ասում է՝ այնքան հրաշալի տեղ էր, որ պատերազմը չլիներ, 2-ի փոխարեն 3 տարի էլ կմնար, բայց 9 ամսվա ծառայող էր, երկնքից սկսեցին ռումբեր թափվել։
«Վարորդ էի, սեպտեմբերի 25-ին գնացինք Ջաբրայիլ` հրետանային հավաքների, ամսի 27-ի առավոտյան 6։30-ի մոտ էր՝ սնարյադն ընկավ․․․ Առաջին 3 օրը կորած էինք մեր հաշվարկով՝ 4 հոգով։ Մեքենայի անիվը ծակվել էր, մնացինք փոխելու, իրենք առաջ գնացին, կապը կտրվեց։ 3 օր հետո մի կերպ կապի դուրս եկանք։ Մի մինամյոտը մեր մոտ էր, ուզում էինք շուտ հասնել, որ 5-ի փոխարեն 6 մինամյոտով կրակեին։ Եկանք, հասանք, տղերքի ուրախությունն եմ հիշում, որ մեզ տեսան․․․»։
Պատերազմի 6-րդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, թշնամին մեծ թվով ավիառումբեր նետեց, դրանցից մեկի պայթյունից Երջոն վիրավորվեց։
«Բռոնեժիլետի կրծքավանդակը պաշտպանող քարը հանել էի, հետևի կողմից դրել, հետո տեսա, որ էդ քարը լրիվ ցանց էր դարձել, բայց ողնաշարս պաշտպանել էր․․․»։
Բեկորներից մեկը վնասել էր Երջոյի որովայնը, մյուսները` ձախ ոտքը, երկու ձեռքերը։
«Սկզբում ոչ մի բան չէի զգում, մի պահ քարացել էի, հետո տաքություն զգացի, լրիվ արյուն էր, հետո ցավերը սկսվեցին․․․»,– պատմում է նա։
© Sputnik / Andranik GhazaryanԵրջանիկ Ստեփանյանը
Երջանիկ Ստեփանյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022
Երջանիկ Ստեփանյանը
Առաջին բուժօգնությունը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Երջոյին ցուցաբերեցին Իշխանաձորում, հետո տեղափոխեցին Գորիս, այնտեղից՝ Երևան։
Մայրը՝ տիկին Ազնիվը, այս պատմությունը երևի 100-րդ անգամ է լսում, բայց էլի մռայլվում է, խոհանոցում գործերը թողնում, ոտքից գլուխ լսողություն դառնում, հիշում է բժիշկների խոսքերը․ «Ապրելու շանսերը 50-50 են»։
«Շատ արյուն էր կորցրել, ինձ ասացին, որ նաև ոտքից է վիրավոր, մտածեցի՝ երևի կտրվել են, ինձ չեն ասում։ Վախենալով սավանը մի կողմ տարա, ասացի՝ փառքդ շատ լինի, Աստված ջան․․․»։
Մայրը որդու ոտքերն էր համբուրում, տղան` ցավից գոռում. պատերազմից հետո կյանք կա, բայց ուրիշ
Դրանից հետո էլ մայրը պարբերաբար դեմքը որդու ոտքին էր հպում, որ տաքությունը զգա, վստահ լինի, որ հյուսվածքները չեն մեռել․․․
Երջանիկը հիվանդանոցում անցկացրեց մոտ 3 ամիս, դրանից հետո վերականգնողական բուժումները շարունակեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Հենց առաջին օրն էլ հանդիպեց նրան՝ բուժքույր Սոնային, որը նոր էր աշխատանքի անցել Զինվորի տանը։
© Photo : provided by Sona SaribekyanԵրջանիկ Ստեփանյանն ու Սոնա Սարիբեկյանը
Երջանիկ Ստեփանյանն ու Սոնա Սարիբեկյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022
Երջանիկ Ստեփանյանն ու Սոնա Սարիբեկյանը
Երջոյի զգացածն իր համար լրիվ նոր էր, ասում է՝ նախկինում երբեք չէր սիրահարվել, ոչ մի աղջկա սեր չէր խոստովանել։ «Սոնան բոլորից տարբերվեց,– ասում է նա ու ավելացնում,– առաջինն ու վերջինն է․․․»։
Թեպետ ներսում անծանոթ խլրտոց կար, բայց չէր պատկերացնում, թե այդ զգացածն իրենց ուր կտանի։ Առավել ևս մտքով չէր անցնում, որ 20 տարեկանում կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը կկայացնի՝ ամուսնություն։
«Կյանքս շարունակվում է...». 44-օրյայի զինհաշմանդամները փորձում են սպորտով հաղթել ցավին
«Սկզբում չէի հասկացել, որ իմ հանդեպ անտարբեր չի, թեպետ անընդհատ ինձ կոնֆետներ էր բերում․․․ Հենց դուրս գրվեց, հանդիպեցինք, ինձ մատանի նվիրեց, հետո պապայիս հետ ծանոթացավ»,– պատմում է Սոնան։
© Sputnik / Erjanik Stepanyan Սոնա Սարիբեկյանի` Երջանիկ Ստեփանյանի արած դիմանկարը
Երջանիկ Ստեփանյանի նկարած Սոնա Սարիբեկյանի դիմանկարը - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022
Սոնա Սարիբեկյանի` Երջանիկ Ստեփանյանի արած դիմանկարը
Երջոյի ու Սոնայի առաջին հանդիպումից մոտ 3 ամիս անց նշանադրվեցին, 1 տարին էլ չանցավ՝ ամուսնացան։
© Photo : provided by Sona SaribekyanԵրջանիկ Ստեփանյանի ու Սոնա Սարիբեկյանի հարսանիքը
Երջանիկ Ստեփանյանի ու Սոնա Սարիբեկյանի հարսանիքը - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022
Երջանիկ Ստեփանյանի ու Սոնա Սարիբեկյանի հարսանիքը
«Պատերազմն ինձ փոխեց, երևի դրա համար որոշեցի ժամանակ չկորցնել, չսպասել ամիսներ, տարիներ․․․ ժամանակից թանկ ոչինչ չկա»,– ավելացնում է Երջոն։
© Photo : provided by Sona SaribekyanԵրջանիկ Ստեփանյանի ու Սոնա Սարիբեկյանի հարսանիքը
Երջանիկ Ստեփանյանի ու Սոնա Սարիբեկյանի հարսանիքը - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022
Երջանիկ Ստեփանյանի ու Սոնա Սարիբեկյանի հարսանիքը
Սովորաբար զույգերն իրենց համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ փորձություններ, դժվարություններ են ստիպված լինում հաղթահարել՝ այդպիսով նաև իրենց սիրո ու միության ամրությունը ստուգելով։ Երջանիկի ու Սոնայի դեպքում համատեղ կյանքը հենց դժվարություններ հաղթահարելով էլ սկսվեց։ Երջոն օրեր առաջ արդեն 5-րդ վիրահատությունն է տարել, բժիշկները հուսով են՝ նախավերջինն է։ Ոտքը վնասած բեկորը թեպետ հեռացվել է, բայց դրա թողած հետքն անընդհատ բորբոքվում է, անգամ հակաբիոտիկները չեն օգնում։ Ցավերն ու բոլոր փորձությունները հաղթահարելի են, որովհետև սերը կա՝ Սոնան կողքին է, նկատում է Երջոյի ամեն թեթև շարժումը, հոգոցը, դեմքի աննշան փոփոխությունը։
«Ցավու՞մ է, դեղ բերե՞մ․․․»,- ցածրաձայն, հազիվ լսելի շշնջում է Սոնան ու վազում դեղի հետևից։
© Sputnik / Andranik GhazaryanԵրջոն խոստովանում է, որ ասեղներից է վախենում, դրանք էլ դեռ իրենից անպակաս են
Երջանիկ Ստեփանյան - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022
Երջոն խոստովանում է, որ ասեղներից է վախենում, դրանք էլ դեռ իրենից անպակաս են
Երեխաների մասին էլ են արդեն մտածել, աղջկա անունը Սոնան է ընտրելու, իսկ տղայի դեպքում Երջոն ուզում է իր զոհված ընկերոջ՝ Իսոյի անունը դնել, որը վիրավոր փախել էր հիվանդանոցից, որպեսզի ընկերների կողքին լինի․․․
«Գեղեցկություն զինվորներից». թիթեռներին տղաները 2-րդ կյանք են տալիս, ինչպես իրենց տվեցին
«Ձեզ մոտ լուսանկարիչ չե՞ն փնտրում»,- մեր բազմաթիվ հարցերից հետո էլ իր հերթին Երջոն է հարցնում։ Թեպետ նոր է վիրահատվել ու առայժմ քայլակի օգնությամբ է տեղաշարժվում, բայց արդեն հիմնական աշխատանքի մասին է մտածում։ Սոնայի օգնությամբ ու հանուն Սոնայի պատրաստվում է արագ ոտքի կանգնել ու ամեն րոպեն լիարժեք ապրել։
© Sputnik / Andranik GhazaryanԵրջանիկ Ստեփանյանը
Երջանիկ Ստեփանյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022
Երջանիկ Ստեփանյանը
Լրահոս
0