00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ից մեծ քանակությամբ հագուստ և կոշիկ են ներմուծել, բայց 1.5 միլիարդ դրամ հարկը չեն տվել

© Sputnik / Aram NersesyanՊԵԿ
ՊԵԿ - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2022
ՊԵԿ
Բաժանորդագրվել
Ընկերություններից մեկը 700 մլն դրամի հագուստ է ներմուծել Հայաստան, բայց որևէ իրացում չի ձևակերպել։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Մի խումբ անձինք ստեղծել են ընկերություններ, որոնց միջոցով ԵԱՏՄ անդամ Ռուսաստանից ՀՀ են ներմուծում փաստացի այլ տնտեսավարող սուբյեկտներին պատկանող մեծ քանակությամբ հագուստ, կոշիկ և հեռախոսի աքսեսուարներ` խուսափելով հարկ վճարելուց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` հավելելով, որ ընկերությունները խուսափել են 1.5 միլիարդ դրամի հարկեր վճարելուց։
Դեպքի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։

«Այդ անձանց պատկանող ընկերություններից մեկը՝ «Ռեսպեկտ Ռայթ» ՍՊԸ-ն, 2021թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին օդային ճանապարհով ՀՀ է ներմուծել 700 մլն դրամ արժեք ունեցող հագուստ։ Սակայն որևէ իրացում չի ձևակերպել` թաքցնելով ներմուծված հագուստի իրական շահառուներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ ընկերությունը ներմուծման հարկային հայտարարագրերում նշել է կեղծ տվյալներ` խուսափելով 122 միլիոն դրամ ներմուծման ԱԱՀ-ի վճարումից:
Ըստ ՊԵԿ–ի՝ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Բժշկական դիմակների անվան տակ փորձել են Հայաստան ներկրել հագուստ ու կոշկեղեն
Լրահոս
0