00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ քրգործով հարցաքննվել է Վարդան Օսկանյանը

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2022
Վարդան Օսկանյան
Բաժանորդագրվել
Դատախազը հայտնեց, որ Վարդան Օսկանյանը միջնորդ է եղել Ռոբերտ Քոչարյանի և գործարար Սիլվա Համբարձումյանի միջև։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հարցաքննվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով հերթական նիստը։ Մեղադրական կողմը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանը լքեցին նիստերի դահլիճը։ Ինչպես նրանք, այնպես էլ Քոչարյանը պնդում են, որ վերջինիս վերագրվող մեղադրանքը հասկանալի չէ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի պաշտպանների պահվածքի համար սանկցիա կիրառելու որոշում կայացնելու։

«Վարդան Օսկանյանն այս գործով հարցաքննվել է։ Նա վկայի կարգավիճակ ունի, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»,–ասաց Բաղդասարյանը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը, մեղադրական ճառի եզրափակիչ մասը ներկայացնելիս, ասել էր, որ գործարար Սիլվա Համբարձումյանն իր մտերիմ Վարդան Օսկանյանի միջոցով դիմել է Արմեն Գևորգյանին և Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի կաշառք տա նրանց։ Օսկանյանը հայտնել է, որ կաշառք ստանալու համար Գևորգյանի անունից ներկայանալու է գործարար Սամվել Մայրապետյանը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստել է, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
ՍԴ–ն որոշել էր, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։
Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։ Նա մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ՝ վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։
Լրահոս
0