00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովը ուշագրավ հայտարարություններ է արել

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2022
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ Ռուսաստանը երբեք Ուկրաինայի նկատմամբ բարի կամքի պակաս չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ է անցկացրել լեհ գործընկերոջ՝ ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ։ Բանակցություններից հետո նա մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ու ընդհանուր առմամբ եվրոպական անվտանգության վերաբերյալ։

Համաձայնության գալու հնարավորություններ կան

Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն առաջիկայում Վաշինգտոնին ու Բրյուսելին կփոխանցի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նամակների պատասխանները:
«Ես երեկ զեկուցել եմ նախագահ Պուտինին ու ընդգծել, որ մեր առաջարկությունները, որոնց նա սկզբունքորեն հավանություն է տվել և որոնք այժմ վերջնականապես կլրամշակվեն ու մոտ ժամանակներս կփոխանցվեն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին, բխում են ռուսական դիրքորոշման ամբողջականության պահպանումից», - ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ անվտանգության երաշխիքների թեմայով բավականին լավ արդյունքի մշակման հեռանկարներ է տեսնում:
Մոսկվան չի կարող ընդունել ՆԱՏՕ-ի երկրների հավաքական պատասխանը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է հրթիռների մասին խոսել եվրոպացիների հետ

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքի երկրների հետ առանձին խորհրդակցություններ անցկացնել միջին ու փոքր հեռահարության հրթիռների և ռազմական ռիսկերի նվազեցման միջոցառումների վերաբերյալ:
Նա նշել է, որ Մոսկվան կշարունակի երկխոսությունը Արևմուտքի դիրքորոշումը հստակեցնելու նպատակով և հասկանալու համար՝ որքանով են ՆԱՏՕ-ի անդամները պատրաստ պայմանավորվելու անվտանգության անբաժանելիության սկզբունքը իրական բովանդակությամբ լրացնելու առումով:
«...Եվ, իհարկե, փորձագիտական խորհրդակցություններ կանցկացնենք կոնկրետ հարցերի շուրջ մոտեցումները համաձայնեցնելու համար՝ լինի դա միջին և փոքր հեռահարության հրթիռներ, թե ռազմական ռիսկերի նվազեցման միջոցառումներ։ Կարծում եմ, որ ջանքերի շնորհիվ այդ բոլոր ուղղություններով կարելի է լավ փաթեթային արդյունք մշակել», — ասել է նա։

Ուկրաինայի գլխավոր դժբախտությունը

Անդրադառնալով ուկրաինական թեմային՝ ռուսական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Ուկրաինայի իշխանությունը, ինչպես Վրաստանինը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չկարողացավ ճիշտ ընտրություն կատարել Արևմուտքի արտաքին կառավարման ու Ռուսաստանի հետ լավ հարաբեորւթյունների միջև։ Արտաքին կառավարման նպատակն էր այդ երկրների վերջնական տարանջատումը Ռուսաստանից և նրանց ներքաշումը ՆԱՏՕ-ի ազդեցության ոլորտ։ Միևնույն ժամանակ Մոսկվան այս բոլոր տարիներին Ուկրաինայի նկատմամբ բարի կամքի պակաս չի ունեցել։

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այնտեղ էլ մենք բարի կամքի պակաս չունեինք, և երբ արևմտյան գործընկերները, ներառյալ ԵՄ անդամները, իրենց չափազանց մեծամիտ պահեցին, դա հիմք դարձավ այն գործընթացների համար, որոնք ի վերջո պայթեցին Մայդանում», - ասել է Լավրովը:

ԵԱՀԿ-ին էլ բաժին հասավ

Նախարարը կարծում է, որ ԵԱՀԿ-ն՝ որպես եվրոպական անվտանգության կենտրոնական հարթակ, կարևոր խնդիր ունի՝ անվտանգության ճարտարապետության միասնական ըմբռնումը: Ռուսական կողմը ելնում է այն հանգամանքից, որ ԵԱՀԿ-ի առջև ծառացած գլխավոր մարտահրավերներից մեկը եվրոպական անվտանգության ողջ ճարտարապետության համար հիմնարար անվտանգության անբաժանելիության սկզբունքի միասնական ըմբռնմանը հասնելն է:
Լավրովը հիշեցրել է, որ այդ սկզբունքը պահանջում է խուսափել որևէ գործողություններից, որոնք կամրապնդեն որևէ մեկի անվտանգությունը ցանկացած այլ երկրի անվտանգության հաշվին:
«ՆԱՏՕ-ն փոխել է իր դիրքորոշումը». Լավրովը հայտարարել է, որ ամեն ինչ կորած չէ
Հիշեցնենք՝ Արևմուտքը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու ենթադրյալ ծրագրերի մեջ։ Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի` «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն որևէ արդյունք չեղավ։
Հունվարի 26-ին ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյին փոխանցեց Վաշինգտոնի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը: Արևմտյան գործընկերները, Մոսկվայի կարծիքով, անտեսել էին Ռուսաստանի պահանջը։
Լրահոս
0