Ադրբեջանական ԶՈւ–ն կրկին կրակել է հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ

© Sputnik / Aram NersesyanԱսկերան
Ասկերան - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2022
Ասկերան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կրակոցների հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ:
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Այսօր, ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում են ԱՀ դատախազությունից։
Հակառակորդի կրակոցների հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ:
Տեղեկացվում է, որ ԱՀ ոստիկանությունը կատարում է այսհանցավոր դեպքի նյութական հետքերի արձանագրում և ամրագրում:

«Արցախի Հանրապետության քաղաքացիներին ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների փոխարեն Ադրբեջանի Հանրապետության դատախազությանը խորհուրդ կտայինք նվազագույն միջոցները ձեռնարկել Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացմանն ուղղված դեպքերը կանխելու և նման հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դա ոչ միայն «խաղաղության ձգտող» երկրների համար միակ քաղաքակիրթ մոտեցումն է, այլև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային միացած Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ու հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունը:
Ինչպես արդեն հաղորդել էինք, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանցիները կրակահերթեր են արձակել Թաղավարդի և Կարմիր Շուկայի բնակելի տների ուղղությամբ
Լրահոս
0