https://armeniasputnik.am/20220215/kareli-bavarar-hamarel-olimpiadajum-hh-patvirakutjan-ghekavari-bacarik-harcazrujcy-38731605.html
Կարելի է բավարար համարել. օլիմպիադայում ՀՀ պատվիրակության ղեկավարի բացառիկ հարցազրույցը
Կարելի է բավարար համարել. օլիմպիադայում ՀՀ պատվիրակության ղեկավարի բացառիկ հարցազրույցը
ՀԱՕԿ փոխնախագահ, Պեկինում անցկացվող օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում... 15.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-15T23:30+0400
2022-02-15T23:30+0400
2022-02-16T12:04+0400
օլիմպիադա
օլիմպիական խաղեր
հայաստան
հրանտ միքայելյան (քաղաքագետ)
կատյա գալստյան
անգելինա մուրադյան
սիմոն պրու սենեկալ
թինա կարապետյան
գեղասահք
դահուկավազք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/0f/38731459_0:0:1920:1080_1920x0_80_0_0_95bb251327a708425186d3841d0c1239.jpg
Հայաստանի հավաքականի մասնակցությունը Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին կարելի է բավարար համարել։ Այսպես է կարծում ՀԱՕԿ փոխնախագահ, Պեկինում անցկացվող օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը, որը բացառիկ հարցազրույց է տվել Պեկինում աշխատող Sputnik Արմենիայի ֆոտոլրագրող Ասատուր Եսայանցին։ Հայաստանի պատվիրակության ղեկավարը, թեև ընդհանուր առմամբ գոհ է մասնակիցների կատարած աշխատանքից, բայց ասում է, որ Երևանում քննարկումներ կունենան, եզրակացություններ կանեն, որպեսզի ապագայում Հայաստանից մասնակցությունը ձմեռային օլիմպիադային ավելի նշանակալի լինի։ Խոսելով առաջինը պայքարի դուրս եկած մեր դահուկորդների մասին` Արմեն Գրիգորյանը նշեց, որ Միքայել Միքայելյանը բավականին լավ դրսևորեց իրեն հենց առաջին րոպեից, սակայն վերջնագծին հասավ 47–րդ տեղում։Պատվիրակության ղեկավարը դահուկորդներ Կատյա Գալստյանի և Անգելինա Մուրադյանի մասին ասաց, որ կարելի է համարել ուղղակի մասնակցություն, բայց դա բավականին մեծ փորձ կլինի նրանց համար և ապագայում շատ ավելի լավ մասնակցություն կունենան։Կատյա Գալստյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը և գրավեց 80–րդ հորիզոնականը, իսկ Անգելինա Մուրադյանը` 94–րդ տեղը։«Գեղասահքում մեր պարող զույգը բավականին լավ մասնակցություն ունեցավ։ Առաջին օրը նրանք իրենց բավականին լավ դրսևորեցին և անցան եզրափակիչ փուլ։ Բոլոր մասնագետներն ու մարզիչները գովեստի խոսքեր էին ասում մեր զույգին։ Նրանց մասնակցությունն էլ կարելի է բավարար համարել»,– Թինա Կարապետյան–Սիմոն Պրու–Սենեկալ զույգի մասին այսպես է խոսում Գրիգորյանը։Կարող էին 10-յակում լինել. ֆեդերացիայի ղեկավարը` ՀՀ–ն ներկայացնող գեղասահորդների մասինՊեկինի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան–Սիմոն Պրու–Սենեկալ պարային զույգը գրավել է 18-րդ հորիզոնականը։Նա ափսոսում է, որ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը չկարողացավ մասնակցել, որովհետև դա ևս մեծ փորձ կլիներ և ձեռքբերում նրա համար։«Պեկինի ու Աշոցքի եղանակային պայմանները իրար շատ նման են». Միքայել ՄիքայելյանՀիշեցնենք, որ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող վեց մարզիկներից մեկը` լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, չմեկնեց Պեկին, քանի որ կորոնավիրուսի թեստը դրական էր եկել։Հայաստանը Պեկինի օլիմպիական խաղերում ներկայացնում էին 5 մարզիկ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը:Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կայացավ փետրվարի 4-ին, մրցումները կավարտվեն փետրվարի 20-ին։ Չինաստանի մայրաքաղաքը դարձել է պատմության մեջ առաջին քաղաքը, որն ընդունել է ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/0f/38731459_272:0:1712:1080_1920x0_80_0_0_a288f8102e40e6c90d72845270bae48a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
օլիմպիադա, օլիմպիական խաղեր, հայաստան, հրանտ միքայելյան (քաղաքագետ), կատյա գալստյան, անգելինա մուրադյան, սիմոն պրու սենեկալ, թինա կարապետյան, գեղասահք, դահուկավազք, տեսանյութեր, տեսանյութ, видео
Կարելի է բավարար համարել. օլիմպիադայում ՀՀ պատվիրակության ղեկավարի բացառիկ հարցազրույցը
23:30 15.02.2022 (Թարմացված է: 12:04 16.02.2022) ՀԱՕԿ փոխնախագահ, Պեկինում անցկացվող օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում մեկնաբանել է մեր հավաքականի մասնակցությունը օլիմպիական խաղերին։
Հայաստանի հավաքականի մասնակցությունը Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին կարելի է բավարար համարել։ Այսպես է կարծում ՀԱՕԿ փոխնախագահ, Պեկինում անցկացվող օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը, որը բացառիկ հարցազրույց է տվել Պեկինում աշխատող
Sputnik Արմենիայի ֆոտոլրագրող Ասատուր Եսայանցին։
Հայաստանի պատվիրակության ղեկավարը, թեև ընդհանուր առմամբ գոհ է մասնակիցների կատարած աշխատանքից, բայց ասում է, որ Երևանում քննարկումներ կունենան, եզրակացություններ կանեն, որպեսզի ապագայում Հայաստանից մասնակցությունը ձմեռային օլիմպիադային ավելի նշանակալի լինի։
Խոսելով առաջինը պայքարի դուրս եկած մեր դահուկորդների մասին` Արմեն Գրիգորյանը նշեց, որ
Միքայել Միքայելյանը բավականին լավ դրսևորեց իրեն հենց առաջին րոպեից, սակայն վերջնագծին հասավ 47–րդ տեղում։
«Առաջին հայացքից թվում է` շատ հետ է 47–րդ տեղը, բայց այստեղ լինելով և տեսնելով, թե ինչպիսի ծանրություն է, հասկանում ես, որ բավականին դժվար էր գրավել այդ տեղը»,–ասաց նա։
Պատվիրակության ղեկավարը դահուկորդներ Կատյա Գալստյանի և Անգելինա Մուրադյանի մասին ասաց, որ կարելի է համարել ուղղակի մասնակցություն, բայց դա բավականին մեծ փորձ կլինի նրանց համար և ապագայում շատ ավելի լավ մասնակցություն կունենան։
Կատյա Գալստյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը և գրավեց 80–րդ հորիզոնականը, իսկ
Անգելինա Մուրադյանը` 94–րդ տեղը։
«Գեղասահքում մեր պարող զույգը բավականին լավ մասնակցություն ունեցավ։ Առաջին օրը նրանք իրենց բավականին լավ դրսևորեցին և անցան եզրափակիչ փուլ։ Բոլոր մասնագետներն ու մարզիչները գովեստի խոսքեր էին ասում մեր զույգին։ Նրանց մասնակցությունն էլ կարելի է բավարար համարել»,–
Թինա Կարապետյան–Սիմոն Պրու–Սենեկալ զույգի մասին այսպես է խոսում Գրիգորյանը։
Պեկինի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան–Սիմոն Պրու–Սենեկալ պարային զույգը գրավել է 18-րդ հորիզոնականը։
Նա ափսոսում է, որ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը չկարողացավ մասնակցել, որովհետև դա ևս մեծ փորձ կլիներ և ձեռքբերում նրա համար։
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերում
Հայաստանը ներկայացնող վեց մարզիկներից մեկը` լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, չմեկնեց Պեկին, քանի որ կորոնավիրուսի
թեստը դրական էր եկել։
Հայաստանը Պեկինի օլիմպիական խաղերում ներկայացնում էին 5 մարզիկ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը:
Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի
բացման արարողությունը կայացավ փետրվարի 4-ին, մրցումները կավարտվեն փետրվարի 20-ին։ Չինաստանի մայրաքաղաքը դարձել է պատմության մեջ առաջին քաղաքը, որն ընդունել է ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը: