https://armeniasputnik.am/20220215/kendanabanakan-ajgu-jaguary-satkel-e-38697791.html
Կենդանաբանական այգու յագուարը սատկել է
Կենդանաբանական այգու յագուարը սատկել է
10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար լաբորատոր փորձաքննություն է իրականացվում։ 15.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-15T12:46+0400
2022-02-15T12:46+0400
2022-02-15T13:52+0400
յագուար
կենդանաբանական այգի
երևան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/0f/38698888_0:45:1921:1125_1920x0_80_0_0_7ab369ed496775e2739b3ed00e4aa73f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Կենդանաբանական այգու յագուարը սատկել է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը` հավելելով, որ կենդանուն իր վանդակում երեկ առավոտյան գտել են անշարժացած։«Որևէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան: Կատարել ենք հակաբիոտիկային բուժում, որից հետո յագուարն ակտիվացավ, սկսեց կես բաժնի փոխարեն մեկն ուտել: Մահը հանկարծակիի բերեց բոլորիս առավոտ կանուխ՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր»,–գրել է նա։Մկրտչյանը հայտնում է, որ այգի են ժամանել ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու ագրարային համալսարանի պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար:Նա հավելում է, որ յագուարը ՀՀ են բերել Վրաստանից` 2013թ-ին: Նա Երևանին նվիրաբերված առաջին կատվազգին էր։Հիշեցնենք, որ հունվարի 31-ին այգու ներկա և նախկին աշխատակիցները ակցիա են իրականացրել՝ բողոքելով կենդանիների թվի կրճատման դեմ։Այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը հայտարարել էր, որ այգում վերջին 6 ամսվում բազմաթիվ կենդանիներ են սատկել, սակայն այդ մասին չի բարձրաձայնվել։ Այգին հաստատել էր միայն, որ անգղեր են սատկել։Դեռ 2019 թ-ին այգու շուրջ բազմաթիվ սկանդալներ եղան՝ կապված տարօրինակ հանգամանքներում կենդանիների մահվան հետ։ Նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հեռացվեց աշխատանքից, իսկ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արևիկ Մկրտչյանը։
կենդանաբանական այգի
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/0f/38698888_0:0:1707:1280_1920x0_80_0_0_4f87172a4b3a2722aba412ecb494f532.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
յագուար, կենդանաբանական այգի, երևան
Կենդանաբանական այգու յագուարը սատկել է
12:46 15.02.2022 (Թարմացված է: 13:52 15.02.2022) 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար լաբորատոր փորձաքննություն է իրականացվում։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Կենդանաբանական այգու յագուարը սատկել է։
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը` հավելելով, որ կենդանուն իր վանդակում երեկ առավոտյան գտել են անշարժացած։
«Որևէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան: Կատարել ենք հակաբիոտիկային բուժում, որից հետո յագուարն ակտիվացավ, սկսեց կես բաժնի փոխարեն մեկն ուտել: Մահը հանկարծակիի բերեց բոլորիս առավոտ կանուխ՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր»,–գրել է նա։
Մկրտչյանը հայտնում է, որ այգի են ժամանել ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու ագրարային համալսարանի պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար:
Նախնական ախտորոշմամբ` պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնևմոնիայի. ախտահարված էին կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը: Լաբորատոր և դիահերձման պատասխանները պարզ կլինեն 3-4 օրվա ընթացքում։
Նա հավելում է, որ յագուարը ՀՀ են բերել Վրաստանից` 2013թ-ին: Նա Երևանին նվիրաբերված առաջին կատվազգին էր։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին այգու ներկա և նախկին աշխատակիցները
ակցիա են իրականացրել՝ բողոքելով կենդանիների թվի կրճատման դեմ։
Այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը հայտարարել էր, որ այգում վերջին 6 ամսվում բազմաթիվ կենդանիներ են սատկել, սակայն այդ մասին չի բարձրաձայնվել։ Այգին հաստատել էր միայն, որ անգղեր են սատկել։
Դեռ 2019 թ-ին այգու շուրջ բազմաթիվ սկանդալներ եղան՝ կապված տարօրինակ հանգամանքներում կենդանիների մահվան հետ։ Նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հեռացվեց աշխատանքից, իսկ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արևիկ Մկրտչյանը։