https://armeniasputnik.am/20220215/khvorhrdaranakan-ynddimutjuny-2-dimum-e-nerkajacrel-sd-38719638.html
Խորհրդարանական ընդդիմությունը 2 դիմում է ներկայացրել ՍԴ
Խորհրդարանական ընդդիմությունը 2 դիմում է ներկայացրել ՍԴ
Դիմումներից մեկը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը, մյուսը մշակվել է «Պատիվ ունեմ» խմբակցության հետ համատեղ։ 15.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-15T18:52+0400
2022-02-15T18:52+0400
2022-02-15T19:24+0400
հայաստան
արամ վարդևանյան
սահմանադրական դատարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28549707_0:0:1601:901_1920x0_80_0_0_03f24de4b6c1ecb9a695a575c163ee2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը դատարանների և տեղական ինքնակառավարման մարմինների անկախության խնդիրների վերաբերյալ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։Նրա խոսքով՝ գործադիր իշխանության կողմից ՏԻՄ ավագանու կարգավիճակի հակասահմանադրական զավթման խնդրին ևս պետք է լուծում տրվի: Մասնավորապես դիմումով վիճարկվել է գործադիր իշխանության՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու լիազորությունը։ Ըստ ընդդիմադիրների՝ օգտագործելով այդ լիազորությունները` իշխանությունը միջամտում է համայնքային ընտրություններին` առանց հաշվի առնելու՝ տվյալ համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակի ձևով, թե ավագանու կողմից։«Ներկայացված երկու դիմումները և նշյալ խնդիրները հերթական իրական փաստերն են Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթացի, և հատկանշական է, որ այդ ձևակերպումը օգտագործվել էր հենց վերջերս հայտնի «Freedom House» կազմակերպության կողմից»,- նշել է պատգամավորը, որն էլ ՍԴ–ում ներկայացնելու է դիմումները:Sputnik Արմենիայի հետ զրույցում Վարդևանյանն ասաց, որ դրանցից մեկը` դատարանների անկախության խնդիրների վերաբերյալ դիմումը, ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը, իսկ երկրորդը` տեղական ինքնակառավարման մարմինների անկախության ակնհայտ խնդիրների վերաբերյալ դիմումն էլ քննարկվել և մշակվել է «Պատիվ ունեմ» խմբակցության հետ համատեղ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28549707_41:0:1464:1067_1920x0_80_0_0_ac99b1856ae2311e8f157fe1fa71be33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աժ արամ վարդևանյան սահմանադրական դատարան
աժ արամ վարդևանյան սահմանադրական դատարան
Խորհրդարանական ընդդիմությունը 2 դիմում է ներկայացրել ՍԴ
18:52 15.02.2022 (Թարմացված է: 19:24 15.02.2022) Դիմումներից մեկը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը, մյուսը մշակվել է «Պատիվ ունեմ» խմբակցության հետ համատեղ։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը դատարանների և տեղական ինքնակառավարման մարմինների անկախության խնդիրների վերաբերյալ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Հաշվի առնելով երկակի ստանդարտը և հիմնավորվածության դեֆիցիտը արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասով՝ վիճարկել ենք առհասարակ Դատական օրենսգրքով նախատեսված այդ լիազորության սահմանադրականությունը,- Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ գործադիր իշխանության կողմից ՏԻՄ ավագանու կարգավիճակի հակասահմանադրական զավթման խնդրին ևս պետք է լուծում տրվի: Մասնավորապես դիմումով վիճարկվել է գործադիր իշխանության՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու լիազորությունը։ Ըստ ընդդիմադիրների՝ օգտագործելով այդ լիազորությունները` իշխանությունը միջամտում է համայնքային ընտրություններին` առանց հաշվի առնելու՝ տվյալ համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակի ձևով, թե ավագանու կողմից։
«Ներկայացված երկու դիմումները և նշյալ խնդիրները հերթական իրական փաստերն են Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթացի, և հատկանշական է, որ այդ ձևակերպումը օգտագործվել էր հենց վերջերս հայտնի «Freedom House» կազմակերպության կողմից»,- նշել է պատգամավորը, որն էլ ՍԴ–ում ներկայացնելու է դիմումները:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Վարդևանյանն ասաց, որ դրանցից մեկը` դատարանների անկախության խնդիրների վերաբերյալ դիմումը, ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը, իսկ երկրորդը` տեղական ինքնակառավարման մարմինների անկախության ակնհայտ խնդիրների վերաբերյալ դիմումն էլ քննարկվել և մշակվել է «Պատիվ ունեմ» խմբակցության հետ համատեղ։