00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի շուրջ լարվածությունը Բաքվի ձեռքերը կերկարացնի. ի՞նչ պետք է անի Հայաստանը

© AP Photo / Efrem LukatskyԹուրքական «Բայրաքթարը» ցուցադրվում է Կիևում
Թուրքական «Բայրաքթարը» ցուցադրվում է Կիևում - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
Թուրքական «Բայրաքթարը» ցուցադրվում է Կիևում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Միջազգային անվտանգության խնդիրների փորձագետը կարծում է, որ Հայաստանը կարող է ու պետք է իր միջնորդական ծառայություններն առաջարկի Ռուսաստանին և Ուկրաինային:
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ուկրաինայի շուրջ հակամարտության թեժ փուլն Ադրբեջանին գործողությունների ազատություն կտա Հայաստանի դեմ ագրեսիայի համար։ Այդ պատճառով ուկրաինական սյուժեն և ընդհանուր առմամբ Ռուսաստանի ու Արևմուտքի դիմակայությունը, չափազանց զգայուն թեմա է Հայաստանի համար։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց միջազգային անվտանգության փորձագետ Վլադիմիր Պողոսյանը։
Նա հիշեցրեց Բաքվի կողմից Երևանի հասցեին հնչող մշտական սպառնալիքներն ու անհրաժեշտության դեպքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» ուժով բացելու խոստումները: Պողոսյանը կարծում է, որ չի կարելի անտեսել այդ սպառնալիքները։

Հատկանշական է, որ Ադրբեջանը բավական ինտենսիվ հարաբերություններ է զարգացնում Ուկրաինայի հետ։ Երկու երկրները բավական լուրջ ընդհանուր տնտեսական ու ռազմաքաղաքական շահեր ունեն։ Իսկ հունվարին Իլհամ Ալիևի Կիև կատարած այցի ընթացքում երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են միակամ լինել ու համատեղ գործել այն հարցերում, որոնք վերաբերում են իրենց «ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Չպետք է մոռանալ նաև թուրքական գործոնի մասին։ Թուրքիան, հակառակ չեզոքության հավաստիացումներին, ակտիվորեն զինում է ուկրաինական բանակին, «Բայրաքթարներ» է մատակարարում, Մոսկվային մշտապես մեղադրում է «Ղրիմի անօրինական անեքսիայի» մեջ և այլն:
Պողոսյանը համոզված է, որ Թուրքիան այս հարցում չի պատրաստվում կողմնակի դիտորդի դերում մնալ։
Այս ամբողջ պատմության մեջ փորձագետին մտահոգում է Հայաստանի իշխանության պահվածքը։ Ուկրաինայի շուրջ լարվածության ու Ադրբեջանի սպառնալիքների ֆոնին պաշտոնական Երևանը, նրա գնահատմամբ, գլուխակորույս նետվում է Անկարայի գիրկը: Իսկ որոշ իշխանամետ քաղաքական գործիչներ պնդում են, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեպքում Հայաստանը չի դիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Այդ մասին խոսել էր մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Ուկրաինայում դիվանագիտական ներկայացուցչությունները կապի մեջ են ՀՀ քաղաքացիների հետ. ԱԳՆ
Մեր զրուցակցի տեսանկյունից՝ նման արտահայտությունները Ալիևին ուղարկվող յուրօրինակ «ազդանշանի» տպավորություն են թողնում։ Ներկա իրավիճակում Հայաստանի կողմից շատ ավելի հեռատես կլիներ, նախ՝ դադարեցնել բանակցությունները Թուրքիայի հետ, երկրորդը՝ առաջարկել իր միջնորդական ծառայությունները Մոսկվային և Կիևին՝ գոնե ինչ-որ երկխոսություն հաստատելու համար։
«Ես կառաջարկեի Հայաստանի կառավարությանը անհապաղ դիմել Մոսկվային ու Կիևին՝ միջնորդական ծառայություններ ու հանդիպում կազմակերպելու առաջարկով, հնարավոր է՝ Երևանում։ Դա շատ կմոտեցներ կողմերի դիրքորոշումներն ու լրացուցիչ միավորներ կբերեր Երևանին, այդ թվում՝ ադրբեջանական սպառնալիքի ու թուրքական էքսպանսիայի դիմակայության հարցում», – ասում է Պողոսյանը:
Միևնույն ժամանակ փորձագետը հասկանում է, որ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է հավաքել բանակցողների գրագետ թիմ, որոնք անհրաժեշտ փաստարկներ կգտնեն: Այսօրվա կառավարությունում և ԱԳՆ-ում նման մարդիկ չեն մնացել, հետևաբար պետք է «արտահաստիքային» գործիչներին մոբիլիզացնել։
Լրահոս
0