Բեկանել վճիռն ու արդարացնել Փաշինյանին. ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին  - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՄԻԵԴ-ը վճռով արձանագրել է, որ խախտվել է Նիկոլ Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։
«Դա իմպերատիվ պահանջ էր՝ պայմանավորված այդ գործով ՄԻԵԴ վերջերս կայացված որոշմամբ։ Դրանով պայմանավորված՝ դատախազությունը ՀՀ Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել՝ բեկանելու 2010թ. Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առթիվ գործով կայացված դատական ակտերը և իրեն մեղսագրված արարքներում արդարացնել նրան»,- ասաց Աբրահամյանը։
Նշենք, որ Փաշինյանը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։
Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել Մարտի 1-ի անկարգությունների գործով։
2008-ի մարտի 1-ից հետո, Փաշինյանը լինելով հետախուզման մեջ, մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում: 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել և 2010 թ. հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ համաներմամբ ազատ է արձակվել 2011 թ. մայիսի 27-ին:
Փաշինյանը մտադիր է դիմել դատարան` «Մարտի 1»-ի գործով իրեն արդարացնելու հարցով
Նիկոլ Փաշինյանը նաև մեղադրվում էր քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», սակայն այս մասով նա արդարացվել է:
Լրահոս
0