Ինչպես Պուտինն ու Շոլցը վիճեցին պատերազմի մասին

© Sputnik / Անցնել ֆոտոբանկՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը Կրեմլում (15 փետրվարի, 2022թ)․ Մոսկվա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը Կրեմլում (15 փետրվարի, 2022թ)․ Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը Կրեմլում (15 փետրվարի, 2022թ)․ Մոսկվա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Զարմանալի է, բայց մինչ մոսկովյան այցը Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցը ծանոթ չէր Վլադիմիր Պուտինի հետ։ Տարօրինակ է՝ հաշվի առնելով ՌԴ նախագահի հետաքրքրությունը Գերմանիայի հետ հարաբերությունների նկատմամբ և Շոլցի քաղաքական լուրջ ստաժը (թեև հիմնականում ոչ կառավարությունում)։ Ինչևէ, նրանք ծանոթացան, բայց երեք ժամ տևած բանակցությունների զգալի մասը տրամադրեցին ոչ թե երկկողմ հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերին, այլ պատերազմին։
Վերջին ժամանակաշրջանում Արևմուտքը ոչ միայն իրեն, այլև ամբողջ աշխարհին համոզում էր, որ Ռուսաստանը հարձակվելու է Ուկրաինայի վրա։ Երբ Շոլցը հասավ Մոսկվա, ատլանտիստները փոքր-ինչ շունչ քաշեցին, որովհետև հաղորդագրություն տարածվեց, որ Ռուսաստանն ավարտել է իր զորավարժությունների մի մասը։ Սկսեցին խոսել դեէսկալացիայի մասին։ Բայց ռուսական սպառնալիքի թեման հենց այնպես փակելը անհարմար էր նույնիսկ այդ թեման չշոշափող գերմանացիների համար, և այդ պատճառով Պուտինի հետ ասուլիսի ժամանակ Շոլցը հաճախ կրկնեց «պատերազմ» և «դեէսկալացիա» բառերը:
Հաղթաթուղթ. Ռուսաստանը պատրաստվել է սնանկացնել Եվրոպային
«Իմ այցն անցնում է ճգնաժամի, Եվրոպայում տասնամյակների ընթացքում ամենածանր ու սպառնալիք պարունակող ճգնաժամի ֆոնին։ Մեր բանակցությունների ընթացքում շատ խոսեցինք Ռուսաստանի ռազմական գործունեության, սահմանի երկայնքով ռուսական զորքերի կենտրոնացման, ինչպես նաև անվտանգության երաշխիքների մասին... Մենք մտահոգված ենք, որ հարյուր հազար զինվորականներ կենտրոնացած են ուկրաինական սահմանի վրա, իսկ դրա համար տեսանելի պատճառ չկա։ Հետևաբար շտապ դեէսկալացիայի կարիք կա։ Այս լարված իրավիճակում շատ կարևոր է, որ պատերազմ չսկսվի»։

Պատերազմ չէր էլ սկսվելու։ Մոսկվան Կիևի վրա հարձակվելու մտադրություն չունի, միայն պահանջում է լուրջ բանակցություններ անցկացնել ՆԱՏՕ-ի՝ արևելյան ուղղությամբ չընդլայնվելու վերաբերյալ։ Ու Ռուսաստանին մերժում են` ավելացնելով, որ Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հարց օրակարգում չկա, ուստի տարօրինակ է, որ այդ թեման ընդհանրապես արծարծվում է։ Շոլցն այդ մասին ասել էր Կիևում ու նույն միտքը կրկնեց նաև Կեմլում:

«Ընդլայնում չի նախատեսվում, չի քննարկվում, օրակարգում չկա։ Այդ թեմայով ստիպված չենք լինի զբաղվել, քանի դեռ մենք բոլորս մեր պաշտոնում ենք»։
Ռուսաստանին հաջողվեց պառակտել ՆԱՏՕ–ին. Բալասանյան
Բայց Գերմանիայում հերթական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականին՝ պատմական չափանիշներով՝ վաղը։ Նույնիսկ այն առաջարկները, որոնք հնչում են ատլանտյան որոշ վերլուծաբանների շուրթերից՝ Ռուսաստանին երաշխիքներ տալ, որ Ուկրաինան առաջիկա 20-25 տարում չի անդամակցի ՆԱՏՕ-ին, չեն լուծում խնդիրը, իսկ այստեղ խոսքը մի քանի տարվա մասին է։ Նույնիսկ եթե Շոլցը պատրաստվում է Մերկելի պես կանցլերի աթոռում 16 տարի անցկացնել, դա կլինի ընդամենը 2037 թվականը: Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանն առաջարկում է ուկրաինական խնդիրն ընդհանրապես հանել ռուս-արևմտյան կամ գոնե ռուս-եվրոպական հարաբերությունների օրակարգից՝ հրաժարվելով Ուկրաինայի ատլանտացման գաղափարից։
Քանի որ, ինչպես ասել է Պուտինը, «Ռուսաստանի ուժային զսպումը մեր կողմից ընկալվում է որպես ազգային անվտանգության ուղղակի և անմիջական սպառնալիք, որի վերացմանն են հենց ուղղված իրավական համաձայնագրերը՝ մեր ներկայացրած նախագծերի հիման վրա», խոսքը ընդհանուր անվտանգության պայմանագրերի մասին է: Այսինքն՝ եկեք հենց հիմա պայմանավորվենք նույն Եվրոպայում իսկական ընդհանուր անվտանգության մասին՝ ո՞վ է դեմ։
Լավրովը միմիկայով է պատասխանել լեհ լրագրողի հարցին՝ Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» մասին
Գերմանացիներն ասում են, որ կողմ են, նույն Շոլցը հայտարարեց․ «Մեզ՝ գերմանացիներիս, ինչպես նաև բոլոր եվրոպացիների համար պարզ է, որ կայուն անվտանգությունը չի կարող կառուցվել Ռուսաստանի դեմ, այլ միայն Ռուսաստանի հետ։ Եվ մենք այստեղ միասնական ենք՝ և՛ ՆԱՏՕ-ում, և՛ Եվրոպական միությունում»։ Գեղեցիկ է հնչում՝ ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ նրա հետ։ Միայն թե իրականում իրենց համար հնարավորություն են թողնում Ուկրաինան (այսինքն՝ պատմական Ռուսաստանի մի մասը) ցանկացած պահի օգտագործել որպես Կրեմլի դեմ գործիք։ Այլապես ինչու է պահպանվում Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու հնարավորությունը։
Իսկ երբ Ռուսաստանը խոսում է այդ մասին, անմիջապես մեղադրում են պատերազմ նախապատրաստելու մեջ՝ ոչ թե այսրոպեական (քարոզչությամբ ստեղծված), այլ եվրոպական անվտանգության համակարգային ճգնաժամից դուրս գալու ուղիները քննարկելու փոխարեն։ Բայց առաջիկա հարձակման մասին բղավոցները արդեն օրերս կլռեն, իսկ տակը ի՞նչ կմնա։
Այստեղ կարևոր է տարբերել քարոզչությունն ու իրականությունը։ Քարոզչության դեպքում ամեն ինչ պարզ է։ Հասկանալի է, որ կհնչեն պնդումներ, թե Արևմուտքը փրկեց Ուկրաինան և կանխեց պատերազմը՝ բախվելով պատժամիջոցների սպառնալիքին, Մոսկվան վախեցավ և հրաժարվեց հարձակումից։ «Ռուսաստանի նկատմամբ հաղթանակը» դժվար կլինի վաճառել արևմտյան հասարակական կարծիքի նույնիսկ նկատելի հատվածին, բայց նման փորձեր կլինեն՝ հատկապես հաշվի առնելով անգլոսաքսոնական ղեկավարների ներքաղաքական բարդ իրավիճակը։
«Ուրախ Վալենտին». Բայդենի պատասխանը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու հարցին
Մեկ այլ քարոզչական թեզն էլ այն է, որ Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ, պետք է բանակցություններ վարել նրան անհանգստացնող հարցերի շուրջ, բայց պետք է հնարավորինս կոշտ դիրքորոշում պահել, այսինքն՝ ոչ մի դեպքում ոչինչ չզիջել ուկրաինական ուղղությամբ։ Հրապարակավ ոչինչ չխոստանալ, բայց ոչ պաշտոնապես հասկացնել, որ առաջիկա տարիներին փակված է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։
Երրորդ թեզը կլինի հետևյալը՝ Ռուսաստանը արդյունքում պարտություն կրեց, նրա պահանջները մերժվեցին, Պուտինն էլ չհամարձակվեց պատերազմ սկսել։ Այսինքն ՝ Արևմուտքը ստորացրեց թույլ Ռուսաստանին։ Թշնամական խամաճիկային պետությունը ջախջախելու փոխարեն Պուտինը կրկին բանակցում է նրանց հետ՝ էհ, թուլամորթ է, և այդ ամենի պատճառն այն է, որ ռուսական վերնախավը կապված է Արևմուտքի հետ։
Այս բոլոր թեզերը կտեսնենք տարբեր կոմբինացիաներով և թիրախային լսարաններում, բայց դրանց արձագանքը չպետք է ստվերում թողնի տեղի ունեցածի էությունը։ Իսկ այն պարզից էլ պարզ է։

Արևմուտքը նահանջեց Ուկրաինայից։ Ոչ ամբողջությամբ, բայց շատ կարևոր հետքայլ արեց. Ռուսաստանի կոշտ դիրքորոշմանն ու ռուսական ագրեսիայի հորինված սպառնալիքին ի պատասխան ատլանտցիները ցույց տվեցին, որ հրաժարվում են Ուկրաինայի նկատմամբ ռազմավարական վերահսկողության պահանջներից: Դա առավել ակնհայտ դրսևորվեց, երբ ԱՄՆ-ն իր դեսպանությունը տեղափոխեց Լվով, և այդ քայլը դատավճիռ դարձավ ուկրաինական իշխող դասի համար, որը հույսեր էր փայփայում, թե «արտասահմանը կօգնի մեզ»:

Ռուսաստանը չէր պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա, Պուտինը չէր սպասում, որ ամերիկացիները հենց հիմա կհամաձայնեն երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ին չանդամակցելու մասին, բայց կարևոր էր ցույց տալ, որ Մոսկվան սկզբունքորեն թույլ չի տա ՆԱՏՕ-ին անդամակցելը։ Ռուսաստանի այս միտքը լսեցին և արձագանքեցին ոչ միայն «մոտ ժամանակներս ռուսական ներխուժման» տեղեկատվական արշավով, այլև ռազմական հրահանգիչների և դեսպանությունների տարհանմամբ։ ՌԴ-ի համար դրանք վարժանքներ էին, բայց ոչ թե Ուկրաինայի վրա հարձակվելու, այլ արևմտյան «հովանավորներին» Ուկրաինայից հեռացնելու վարժանքներ։ Եվ այդ վարժանքներն ավելի քան հաջող անցան։
Լրահոս
0