00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են Բաքվում այդքան վախենում Հայաստանի և Հնդկաստանի մտերմությունից

© Photo : official site of the Prime Minister of RAՀնդկաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Հնդկաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
Հնդկաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հնդկաստանի և Հայաստանի միջև զարգացող համագործակցությունից, այդ թվում՝ ռազմական ոլորտում, զգուշանում են Ադրբեջանում և Թուրքիայում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձում է հասկանալ, թե որքանով է հիմնավոր այդ զգուշավորությունը։
Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի գործարկման շուրջ Սոֆիայում կայանալիք բանակցությունների վճռորոշ փուլը նոր հնարավորություններ է բացում Հնդկաստանի համար՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու հարցում։ Նյու Դելիում պատրաստ են օգտվել այդ երթուղուց՝ իրենց բեռները Եվրոպա տեղափոխելու համար և չեն թաքցնում, որ շահագրգռված են, որ այդ միջանցքն անցնի հենց Հայաստանով: Կասկած չկա, որ Հնդկաստանը նոր Մետաքսի ճանապարհի վերաբերյալ որոշումների կայացման վրա անուղղակի ազդեցության գործուն մեխանիզմներ ունի։
Դա շատերին է մտահոգում։ Վերջին ամիսներին ակտիվորեն զարգացող հայ-հնդկական համագործակցությունը նյարդայնացնում է Թուրքիային և Ադրբեջանին։ Պատահական չէ, որ Բաքվի՝ նախագահական վարչակազմին մոտ կանգնած ԶԼՄ-ներում Հնդկաստանը և նրա ղեկավար Նարենդրա Մոդիին վարկաբեկելու բացահայտ արշավ է սկսվել:

«Հնդկաստանի իշխող դասը կատաղի ակտիվությամբ հանդես է գալիս Թուրքիայի և Ադրբեջանի դեմ՝ լիովին աջակցելով Հայաստանին։ Նարենդրա Մոդիի ռեժիմը փորձում է երկիրը դարձնել ֆաշիստական պետություն։ Հնդկական ֆաշիզմի ոգին հոգեհարազատ է հայկական նացիզմին։ Դրանով էլ պայմանավորված է երկու երկրների մերձեցումը»,-գրում է Բաքվի հեղինակավոր պարբերականներից մեկի հոդվածագիրը։

Նմանատիպ` բացահայտ հնդկատյաց հրապարակումները հարևան երկրի մամուլում հազվադեպ չեն։ Ահա թե ինչ է պնդում մեկ այլ հեղինակ. «Հնդկաստանում ներկայումս գործող ռեժիմի պարագայում մենք այնտեղ բարեկամներ չունենք։ Եվ ցանկացած հարմար դեպքում Նարենդրա Մոդին և նրա ռեժիմը փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի փողով ու զենքով ուժեղացնեն մեր թշնամիներին։ Հնդիկ ազգայնականները այնպես են գրկախառնվել հայ ազգայնականների հետ, որ Կամասուտրան է կարմրում...»
Թեման շարունակում է Բաքվի հայտնի վիդեոբլոգերներից մեկը, որը որոշել է սեփական բացատրությունը տալ Երևանի և Նյու Դելիի միջև մերձեցմանը։ Սենսացիոն բացահայտում․ պարզվում է՝ «հայերը հնդիկ գնչուներն են, որոնց բերել են Կովկաս»։ Եվ այս զառանցանքը կես տարում YouTube-ում 561 հազար դիտում է հավաքել։
Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական լրագրողական վերնախավի որոշ ներկայացուցիչների ատելությունը Հնդկաստանի և դրա ղեկավարների նկատմամբ։ Պատճառը միայն այն է, որ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին և դրան հաջորդած շրջանում պաշտոնական Նյու Դելին Իսլամաբադի, Անկարայի և Բաքվի համար ոչ հաճելի դիրքորոշում ուներ։
Բրիտանական «The Spectator» պարբերականի տվյալներով՝ 2020թ․-ի հոկտեմբերին «Հնդկաստանը պատրաստ էր օդով զենք տեղափոխել Հայաստան, սակայն Երևանը չէր կարողանում հասկանալ, թե ինչպես ստանալ այն»։
Ինչն է կապում Հայաստանին և միջուկային զենք ունեցող Հնդկաստանին. նոր խաղացող տարածաշրջանում
Հրապարակային ելույթներում և պաշտոնական մեկնաբանություններում հնդիկ դիվանագետներն ու քաղաքական գործիչները սկզբում զուսպ էին։ Բայց, երբ Բաքուն համարձակվեց բացահայտ ոտնձգությունների դիմել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ՝ իրեն թույլ տալով ներխուժել Սյունիք, պաշտոնական Նյու Դելիի մոտեցումներում վերջնական բեկում տեղի ունեցավ։
Անցյալ տարվա մայիսին Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես էր եկել Ադրբեջանի էքսպանսիան դատապարտող հայտարարությամբ։ Հնդկաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի գործողություններն անվանել էր «ներխուժում» և կոչ է արել նրան «անհապաղ հեռացնել զորքերը և դադարեցնել հետագա սադրանքները»:
Այսպիսով, Հնդկաստանի կառավարությունը հստակ ազդանշան ուղարկեց, որ մտադիր է աջակցել Հայաստանին իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու օրինական իրավունքի հարցում։ Դա նաև հայտ էր, որը հաստատում էր Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներին անմիջական մասնակցություն ունենալու Հնդկաստանի մտադրությունը։
Երևանում այդ հայտարարությունը ողջունեցին, իսկ ահա Բաքվում այն անհանգստություն առաջացրեց։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հնդկաստանի կառավարության մոտեցումները «տարօրինակ» և «ափսոսանքի արժանի» անվանեց։
Բաքվում էլ ավելի մեծ մտահոգություն առաջացրեց Հնդկաստանի արտգործնախարարի՝ աշնանը Հայաստան կատարած այցը, որը նոր հեռանկարներ բացեց երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Երևանում Սուբրամանյամ Ջայշանկարի ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են ազդել տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հնդիկ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հաստատեց այն փաստը, որ «պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը նախատեսվում է նոր մակարդակի հասցնել»:
Զարգանում է նաև տնտեսական համագործակցությունը։ Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանից Հնդկաստան արտահանումն աճել է 20 անգամ, իսկ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը՝ գրեթե 3 անգամ։ Առևտրի զարգացմանը կնպաստի ուղիղ ավիաչվերթը, որը մոտ ապագայում Երևանը կկապի Նյու Դելիի հետ: Արագ տեմպերով զարգանում է գործընկերությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունն և կրթությունը։ Երևանում հաջողությամբ գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոնը։ Միայն երևանյան բուհերից մեկում սովորում է ավելի քան 3 հազար հնդիկ ուսանող։
Առաջիկայում երկու երկրների օրենսդիր մարմիններում կձևավորվեն հայ-հնդկական բարեկամության խմբեր։ Արդեն կան ազդակներ, որ Հնդկաստանի խորհրդարանում կարող է քննարկվել Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը։ Երկրի քաղաքական ղեկավարության մոտեցումներն այս հարցում լավատեսություն են ներշնչում։
Ինչպես հայտնի է, անցյալ տարի ապրիլի 24-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն ՀՀ–ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի մասին իր հաղորդագրության մեջ առաջին անգամ օգտագործեց «ցեղասպանություն» իրավական եզրույթը։
Նյու Դելիի կառավարիչների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մի քանի գործոնով է պայմանավորված։ Դրանցից առաջինը շահագրգռվածությունն է Թուրքիայի աճող ազդեցության չեզոքացման հարցում․այդ երկիրը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Հնդկաստանի մասնատմանը ձգտող անջատողական շարժումներին։

Մյուս կարևոր գործոնն Ադրբեջանի հետ Պակիստանի ռազմավարական գործընկերությունն է, որի հետ Հնդկաստանը հակամարտում է անկախությունից ի վեր։ Գաղտնիք չէ, որ «իմ թշնամու բարեկամն իմ թշնամին է» սկզբունքը երբեմն արդիական է նաև դիվանագիտության մեջ։ Պակիստանը, ինչպես հայտնի է, աշխարհում միակ երկիրն է, որը հրաժարվում է ճանաչել Հայաստանի պետականությունը։ Իսկ դա կարող է նշանակել, որ «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքը նույնպես արդիական է։

Այսպիսով, նկատելի է, որ Բաքվի գաղափարախոսների անհանգստությունն իսկապես արդարացված է։ Միայն թե արտահայտվող արձագանքը չափազանց անսպասելի ձև է ստացել։
Համաշխարհային գերտերությունը, որը միջուկային զենք ունի, աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում բնակչության թվաքանակով և վեցերորդ տեղը՝ տնտեսության ծավալով, հազիվ թե վախենա հակառակորդների խայթողներից: Իսկ ահա ռազմավարական գործընկերությունն այնպիսի երկրի հետ, ինչպիսին Հնդկաստանն է, իսկապես կարող է ազդել տարածաշրջանում ուժերի դասավորության վրա։ Հայաստանի համար կարևոր է հասցնել առավելագույն օգուտ ստանալ այդ գործընկերությունից, քանի դեռ շահերը համընկնում են։
Արցախի մասին պատմող «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը մրցանակ է ստացել Հնդկաստանում
Լրահոս
0