00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեզ արդեն կարելի է «Կարմիր գրքում» գրանցել». անասնաբույժները` ստեղծված իրավիճակի մասին

© Sputnik / Евгений Епанчинцев / Անցնել մեդիապահոցԱնասնաբույժը աշխատանքի ժամանակ
Անասնաբույժը աշխատանքի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
Անասնաբույժը աշխատանքի ժամանակ
Բաժանորդագրվել
Վերջերս անասնաբույժները բողոքի ակցիա էին անցկացրել՝ աշխատանքային պայմանները բարելավելու և ցածր աշխատավարձերը (ամսական մոտ30 հազար դրամ) վերանայելու պահանջով։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում անասնաբույժների լուրջ պակաս կզգացվի, եթե կառավարությունը չվերանայի իր վերաբերմունքը այդ մասնագիտության ներկայացուցիչների նկատմամբ և չբարելավի նրանց աշխատանքային պայմանները։ Անասնաբույժներն ասում են, որ իրենց մասնագիտությունը վերացման եզրին է, իսկ դեռ աշխատող անասնաբույժներին կարելի է «Կարմիր գրքում» գրանցել։
Խոսքը, մասնավորապես, փորձառու անասնաբույժների մասին է, որոնք մարզերում զբաղվում են խոշոր եղջրավոր անասունների բուժմամբ և նրանց առողջական վիճակին հետևելով։ Անասնապահները պահանջում են վերանայել իրենց աշխատավարձերի չափը, բարելավել աշխատանքի պայմանները, ապահովել նոր կադրերի պատրաստումը։
Կես տարի առաջ այս հարցերն արդեն բարձրացվել էին կառավարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ, սակայն այդպես էլ չէին լուծվել։ Օրերս մի խումբ մասնագետներ հավաքվել էին արդեն էկոնոմիկայի նախարարության առջև՝ նույն պահանջներով։

Ցուլը ամեն մարդու բան չէ

Մարզերի անասնաբույժների աշխատանքը կտրուկ տարբերվում է երևանյան հարմարավետ կլինիկաներում աշխատող նրանց գործընկերների գործունեությունից։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց մարզում աշխատող անասնաբույժներից մեկը՝ շուն ու կատու բուժելը մի բան է, իսկ ցլի կամ կովի հետ գործ ունենալը՝ բոլորովին այլ բան։
«Ես մենակ ստիպված եմ հետևել մոտ 1500 գլուխ անասունի։ Բայց դրա դիմաց չնչին աշխատավարձ եմ ստանում»,-ասաց տղամարդը, որ չցանկացավ ներկայանալ։
Ներկայումս մեկ կենդանու համար պետությունը վճարում է տարեկան 200 դրամ, այսինքն՝ մարզում աշխատող անասնաբույժի աշխատավարձը գլխաքանակից է կախված, տատանվում է տարեկան 200-300 հազար դրամի միջակայքում։

Նորմատիվների համաձայն՝ մեկ անասնաբույժին պետք է բաժին ընկնի 200-1000 գլուխ անասուն, սակայն ոչ պաշտոնապես, հատկապես, եթե համայնքը խոշորացված է, այն էլ՝ կադրերի պակասի պայմաններում, մեկ անասնաբույժի խնամքի տակ ավելի շատ գլխաքանակներ են ընկնում։

Տղամարդը նշեց, որ հաճախ դա ոչ մի տեղ չի արձանագրվում․ մասնագետներն ավելի շատ կենդանիների են սպասարկում, բայց գումար ստանում են միայն պաշտոնապես արձանագրված թվի համար։
«Չես կարող չօգնել գյուղացուն, որը խորհրդատվության կարիք ունի, կամ եթե հենց տերերի սխալ բուժման պատճառով կարող է անասունների անկում սկսվել»,-ասաց նա։
Անասնաբույժը կարծում է, որ իշխանությունները պետք է առավել պահանջկոտ լինեն տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ։ Իր գործընկերների հետ միասին նա պահանջում է ավելացնել անասնաբույժների հաստիքները և բարձրացնել աշխատավարձերը։ Հակառակ դեպքում դժվար է երիտասարդ մասնագետներ ներգրավել, առավել ևս, որ այդ մասնագիտությունը պահանջված չէ, իսկ հին սերունդն արդեն թոշակի տարիքին է մոտենում։

Ամեն ինչ կորած չէ

Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական վարչության նախկին պետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Հովհաննիսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց, որ խնդիրը նոր չէ, սակայն հարցը պետք է լուծել օպերատիվ կարգով: Նա կարծում է, որ եթե ոչինչ չփոխվի, ապա անասնապահությունը կբախվի անասնաբույժներ չլինելու լուրջ խնդրի հետ։
Հովհաննիսյանը նշեց, որ այս տարի անասնաբույծի և անասնաբույժի մասնագիտությամբ ուսանողներ չեն ընդունվել: Երիտասարդները չեն ուզում այդ մասնագիտությունը ստանալ։
«Երիտասարդությանը պետք է խրախուսել, իսկ դա արդեն պետության մենաշնորհն է»,-ասաց նա:
Իտալացիները խոստացել են անասնաբուծարան ու ձկնաբուծարան հիմնել Հայաստանում
Մասնավորապես, կարելի է ներդնել հատուկ կրթաթոշակներ կամ անասնաբույժ-ուսանողների ֆինանսավորում՝ հետագայում ոլորտում աշխատանքի տեղավորելու պայմաններով։
Դրա հետ մեկտեղ կարևոր է նաև աշխատավարձի բարձրացումը, որպեսզի նրանց ամսական եկամտի չափը առնվազն համապատասխանի նվազագույն աշխատավարձի մակարդակին:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ կադրերի բացակայությունն արդեն իսկ բացասաբար է ազդում ֆերմերային տնտեսությունների վրա: Շատ գյուղացիներ, մասնագետի չդիմելով, իրենք են սկսում հակաբիոտիկներ ներարկել կենդանիներին՝ ախորժակի նվազման կամ առողջության հետ կապված այլ խնդիրների դեպքում։

Փորձագետի խոսքով՝ այս բոլոր խնդիրները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը։
Հիշեցնենք, որ 2012 թ․-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 630 անասնաբույժ և տարածաշրջանային համաճարակաբան, որոնք աշխատում էին «Անասնաբուժա-սանիտարական, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում: Ներկայումս նրանց թիվը մի քանի անգամ պակասել է։
Լրահոս
0