https://armeniasputnik.am/20220216/sjuniqum-ajrvats-diakneri-kvoghqin-2-pajusak-en-hajtnaberel-qk-n-manramasner-e-hajtnum-38741356.html
Սյունիքում այրված դիակների կողքին 2 պայուսակ են հայտնաբերել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Սյունիքում այրված դիակների կողքին 2 պայուսակ են հայտնաբերել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Կնոջ մարմնի մակերևույթի գերակշիռ մասն այրված է եղել։ Հայտնաբերված պայուսակներից մեկում օղու շշեր են եղել։ 16.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-16T13:30+0400
2022-02-16T13:30+0400
2022-02-16T13:46+0400
սյունիք
դիակ
հհ քննչական կոմիտե
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1792/15/17921599_0:113:1199:787_1920x0_80_0_0_87f5d41696eddeb1879dcfa45580aa47.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Քննիչները փորձում են պարզել կապանաբնակ ամուսինների սպանության դեպքի հանգամանքները, ՀՀ քննչական կոմիտեն զարհուրելի դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնում։Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ 71-ամյա Արամայիս և 64-ամյա Էլմիրա Գրիգորյանների այրված դիակները հայտնաբերվել են Սյունիքի մարզի Կարմրաքար բնակավայրի «Կարմրաքար» մշակույթի չգործող շենքում։Դիակների շրջակայքում հայտնաբերել են նաև երկու պայուսակ, որոնցից մեկի մեջ եղել է բջջային հեռախոս, պլաստմասե շշեր, երկու ապակյա օղու շիշ, գումար և այլ առարկաներ:Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ) հատկանիշներով։ Այժմ իրականացվում են անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններ`ամուսինների սպանության դեպքի հանգամանքները պարզելու համար։Քրեական գործով ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետաքննական մարմնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:Հիշեցնենք, որ Արամայիս և Էլմիրա Գրիգորյանները փետրվարի 11-ին տնից դուրս էին եկել ու չէին վերադարձել։ Նրանց դիերը հայտնաբերվել են փետրվարի 15-ին։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1792/15/17921599_0:0:1199:899_1920x0_80_0_0_3d55c3fd77b2d57acfb9c6d8ec1bb9b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սյունիք, դիակ, հհ քննչական կոմիտե
սյունիք, դիակ, հհ քննչական կոմիտե
Սյունիքում այրված դիակների կողքին 2 պայուսակ են հայտնաբերել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
13:30 16.02.2022 (Թարմացված է: 13:46 16.02.2022) Կնոջ մարմնի մակերևույթի գերակշիռ մասն այրված է եղել։ Հայտնաբերված պայուսակներից մեկում օղու շշեր են եղել։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Քննիչները փորձում են պարզել կապանաբնակ ամուսինների սպանության դեպքի հանգամանքները,
ՀՀ քննչական կոմիտեն զարհուրելի դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնում։
Ավելի վաղ ոստիկանությունը
հայտնել էր, որ 71-ամյա Արամայիս և 64-ամյա Էլմիրա Գրիգորյանների այրված դիակները հայտնաբերվել են Սյունիքի մարզի Կարմրաքար բնակավայրի «Կարմրաքար» մշակույթի չգործող շենքում։
Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ քննչական–օպերատիվ խումբը դեպքի վայրում` շենքի մուտքի հատվածում և բակում, հայտնաբերել է իգական սեռի` մարմնի մակերևույթի գերակշիռ մասն այրված, ինչպես նաև մեկ այլ, անհայտ սեռի և տարիքի մարդու այրված դիեր:
Դիակների շրջակայքում հայտնաբերել են նաև երկու պայուսակ, որոնցից մեկի մեջ եղել է բջջային հեռախոս, պլաստմասե շշեր, երկու ապակյա օղու շիշ, գումար և այլ առարկաներ:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ) հատկանիշներով։ Այժմ իրականացվում են անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններ`ամուսինների սպանության դեպքի հանգամանքները պարզելու համար։
Քրեական գործով ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետաքննական մարմնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Արամայիս և Էլմիրա Գրիգորյանները փետրվարի 11-ին տնից դուրս էին եկել ու չէին վերադարձել։ Նրանց դիերը հայտնաբերվել են փետրվարի 15-ին։