00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուդայի դատապարտումը. ի՞նչ արժե «ափիոնը» հայ ժողովրդի համար

© Sputnik / Aram NersesyanЦеремония водружения государственного флага Армении в Шурнухе (7 марта 2021). Сюник
Церемония водружения государственного флага Армении в Шурнухе (7 марта 2021). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Բաժանորդագրվել
Ցանկացած հասարակության մեջ կա չարիք, հայ հասարակությունն էլ բացառություն չէ։ Բայց ուրիշներին քննադատելու փոխարեն ժամանակն է, որ ինքնաքննադատությամբ զբաղվենք, ինչը մեզ գուցե օգնի դուրս գալ մշտական դժգոհության ու անգործության այս փակ օղակից։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանի` Հայաստանում Հիսուսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությունը, մեղմ ասած, ոչ միանշանակ գնահատականների արժանացավ հայ հասարակության շրջանում։ Շատերը սկսեցին քննադատել գործարարին՝ համարելով, որ նա կարող էր հսկայական արձանի կառուցման համար պահանջվող գումարն ավելի օգտակար ծախսել պետության ու ժողովրդի համար։ Մյուսները կասկածի տակ դրեցին Ծառուկյանի կրոնական զգացմունքների իսկությունը, ոմանք էլ հանկարծ հիշեցին, որ Փրկչի և սրբերի քանդակների տեղադրումն ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցու ավանդույթներից դուրս է և բնորոշ է կաթոլիկներին։
ՀՀ իշխանության խաղաղ օրակարգն ապարդյուն է, կամ քովիդը «մահացավ», կեցցե պատերա՞զմը
Առաջին հայացքից այս դիտարկումները կարող են բավական խելամիտ թվալ։ Իսկ եթե այլ տեսանկյունից նայե՞նք։

Հետևելով այս ամենին` Ավետարանից մի հատված է մտքիս գալիս։ 12-րդ գլուխը պատմում է, թե ինչպես է Զատկից 6 օր առաջ Հիսուսը գալիս Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը, որին հարություն էր տվել Տերը։ Այնտեղ Հիսուսի պատվին ընթրիք է կազմակերպվում, սպասարկում է Մարթան, Ղազարոսն էլ նրա հետ սեղան նստածներից մեկն է լինում: Մարիամը ազնիվ նարդոսի թանկարժեք յուղ վերցնելով` օծում է Հիսուսի ոտքերը, այնուհետև սկսում է ոտքերը սրբել իր մազերով, ամբողջ տունը լցվում է յուղի բուրմունքով:

Հիսուսի աշակերտներից մեկը` Հուդա Իսկարիովտացին, որը հետագայում մատնում է Տիրոջը, զայրանում է.
– Ինչո՞ւ այդ յուղը չվաճառվեց երեք հարյուր արծաթ դահեկանով և չտրվեց աղքատներին։
- Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց։
Ահա և Ծառուկյանը որոշեց իր կարծիքով աստվածահաճո գործ անել։ Աղքատներին նախկինում էլ է բազմիցս օգնել, եկեղեցի էլ է հասցրել կառուցել։
ԲՀԿ–ի առաջնորդի բարեգործությունը, որպես կանոն, կարիքավորներին ձուկ բաժանելն էր։ Ի տարբերություն գործարար Ռուբեն Վարդանյանի, որը (նրա նախագծերից դատելով) փորձում էր այդ ձուկը որսալու համար կարթ ստեղծել։ Սակայն իշխանությամբ օժտված չլինելով՝ նման բան անելը շատ դժվար է, այդ պատճառով էլ զարմանալի չէ մեծ քաղաքականությամբ զբաղվելու նրա որոշումը։
Հայերի տունը կռիվ էր ընկել․ «բողոքականներն» ու «մերժվածները»՝ նույն խորհրդարանում
Եվ ահա Ծառուկյանը մտածեց-մտածեց, թե ինչ մե՜ծ բան կարող է անել պատմության մեջ մտնելու, իր անունը հավերժացնելու համար։ Եվ որոշեց։ Կամ գուցե հուշեցին։ Կանգնեցնել Փրկչի արձանը։ Հսկայական։ Որպեսզի փոքր Հայաստանի բոլոր անկյուններից երևա։
Ի՞նչ վատ բան կա դրանում։ Փառասիրություն է սա Ծառուկյանի կողմից, թե՞ Աստծու հետ զրույց, մենք չէ, որ պետք է դատենք։ Մի՞թե մարդիկ իրենց ավելի լավ կզգային, եթե նա այդ գումարը ծախսեր Նիցցայում մի շքեղ առանձնատուն գնելու վրա։ Կարծում եմ՝ կրկին դժգոհություններ կլինեին։ Անգամ եթե բանակի կարիքների համար փոխանցեր այդ գումարը (ինչպես արեց պատերազմի օրերին), միևնույնն է՝ գովասանքի խոսքերի չէր արժանանա, այլ կընդունեին որպես ինքնին ենթադրվող մի բան, ու դեռ կմտածեին, որ քիչ է. կարող էր ավելի շատ փոխանցել ու ավելի հաճախ։
Մենք սիրում ենք համարել, որ բոլորը որևէ բան են պարտական մեզ։ Բացի այդ, սովոր էլ չենք յուրայիններին գովել ինչ–որ բանի համար։ Թեպետ մի բացառություն կա՝ գովում ենք, եթե ուրիշներն են գովում։ Եվ հիանում, որպես կանոն, նրանցով, ովքեր հիացմունք են առաջացնում դրսում։ Հետո զարմանում ենք՝ ինչու են հայերը կառուցում և ստեղծում ցանկացած այլ տեղ, միայն թե ոչ տանը։
Իրականում խնդիրն ամենևին էլ Ծառուկյանը չէ (նրա դեպքում ամեն ինչ հասկանալի է), այլ ինչպես այսօր նորաձև է ասել`մեր ազգային մտածելակերպը։ Գուցե ավելի լա՞վ կլինի, որ ուրիշներին զննության տակ առած մանրադիտակը հենց մեր կողմն ուղղենք։
Մեծ ցանկություն կա հավաքելու նույն այն քննադատներին, որոնց խոսքերը Հուդայի ասածն են հիշեցնում, և պարզել, թե որքան են իրենք նվիրաբերում մեր պետությանը և կոնկրետ բանակին։ Կարծում եմ՝ չեմ սխալվի, եթե ենթադրեմ, որ Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիներն են քնում ու արթնանում հայրենիքի մասին մտածելով։
Ի դեպ, եկեղեցու դեպքում էլ է նույն պատմությունը։ Շատերը վաղուց են խեթ հայացքով նայում հոգևորականներին՝ մեղադրելով փողասիրության, ագահության մեջ։ Բայց եկեք հարցնենք, թե մեզնից` հավատացյալ հայերիցս, ովքեր են ամեն ամիս, ինչպես կարգն է, իրենց աշխատածի տասանորդը տալիս եկեղեցու կարիքների համար։ Հատուկենտ մարդիկ կարձագանքեն։ Իսկ Ավետարանի խեղճ այրու արարքը, որն իր ունեցած վերջին լուման, այսինքն իր օրվա հացը նվիրաբերում է եկեղեցուն, այսօր ընդհանրապես անհավանական է թվում։

Ուրիշի փողերը հաշվել և «ճիշտ ծախսել» բոլորս ենք կարողանում, իսկ թե սեփական գրպանի մասին ինչքան ենք մտածում, խոսքեր չկան։ Հիշում եմ՝ 2013 թվականին հազարավոր մարդիկ էին Երևանի փողոցներ դուրս եկել, ակտիվ բողոքում էին տրանսպորտի 100 դրամը 150 դրամ դարձնելու դեմ։ Իսկ ո՞վ է մոռացել 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանը»։ Շեքսպիրյան ի՜նչ կրքեր էին փոթորկվում քաղաքում։ Համառորեն պայքարում էին էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ։ Պայքարեցին մինչև հաղթական ավարտը։ Եվ չէ՞ որ հասան իրենց ուզածին. իշխանություններն ի վերջո հանձնվեցին։

Ի՞նչ տեղի ունեցավ Արցախյան պարտությունից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունն իր մեջ ուժ չգտավ խոստովանելու սեփական մեղքն ու արժանապատվորեն չհրաժարվեց իշխանությունից։ Պարտված թիմի հրաժարականի պահանջով քաոսային վազք Երևանով, և վերջ։
Ի՞նչ ենք անում այսօր։ Ճիշտ է՝ միլիոներորդ անգամ ապարդյուն բողոքում ենք միջազգային կառույցներին, որ Ադրբեջանի իշխանությունները հայկական մշակութային ժառանգությունն են յուրացնում, «ալբանացնում» հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող մեր եկեղեցիներն ու վանքերը։ Ինչպես ասում են, ունեցածը չենք պահպանում, կորցնելիս էլ լալիս ենք։
Հասկանալի է, որ մեր վերքերը խորն են։ Իսկ փորձո՞ւմ ենք դարման գտնել։ Ամենևին։ Քաղաքական գործիչների մի մասն արնաքամ են անում մեզ` բուժման ոչ մի տարբերակ չառաջարկելով։ Մյուսներն էլ, հակառակը, փորձում են մեզ «ցավազրկող», «հանգստացնող» կամ պայմանականորեն ասած «ափիոն» տալ, ինչը ժամանակավորապես կխլացնի ցավն ու տառապանքը և կմթագնի գիտակցությունը։ Միևնույն ժամանակ ներշնչում են, որ ամեն ինչ կարգին է, շուտով ավելի լավ կլինի։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը փակ օղակով երթի է նման, որի գինը այն նույն 100 դրամն էր, և որը պարզվեց՝ մեզ համար ամենաթանկն էր։
Լրահոս
0