00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ուկրաինայում պատերազմի դեպքում հաղթող չի լինի, կպարտվեն բոլորը. Մարկարովն ասում է` ինչպես

Պատերազմի դեպքում Ուկրաինայում հաղթող չի լինի, կպարտվեն բոլորը․ Մարկարով
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ուկրաինական ճգնաժամին և այդ համատեքստում Ռուսաստանի և միացյալ Արևմուտքի միջև առկա տարաձայնություններին։
Ուկրաինան այս ճգնաժամում հանդես է գալիս որպես առիթ, ոչ թե իրական վտանգ, երբ կարող էր տեղի ունենալ դասական պատերազմ` երկու բանակների անմիջական ներգրավմամբ։ Ուկրաինան այն գոտին է, որտեղ Ռուսաստանը և միացյալ Արևմուտքը փորձեցին վերաիմաստավորել համապատասխան բևեռի տեղը ժամանակակից միջազգային հարաբերությունների և արդի անվտանգային համակարգերի մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Ըստ նրա` ուկրաինական ճգնաժամում ՌԴ–ն և Արևմուտքը ստացել են հնարավորություն մինչև հաջորդ փուլ սպասելու և անվտանգային խնդիրները երկուստեք հստակեցնելու համար, ու պարզ է այն, որ կողմերը գիտակցում են խաղաղության կարևորությունը, իսկ առճակատման պարագայում` պոտենցիալ պարտություն կրելու հավանականությունը։

«Ուկրաինան այն տարբերակն է, երբ ՌԴ–ն ասում է, որ ունի իր անվտանգային նկատառումները և դրանցով պայմանավորված պահանջները, ինչին ի պատասխան ասվում էր, որ Արևմուտքն ունի իր մոտեցումները հակամարտության վերաբերյալ, ուստի հենց այս կոնֆլիկտային տրամաբանության մեջ էլ ձևավորվել է ճգնաժամային գործընթացը։ Առճակատումն այսօր հասել է տրամաբանական այն կետին, երբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է շահել առավելագույն չափով դիվիդենտներ»,– նշեց քաղաքագետը։

Մարկարովի դիտարկմամբ` ՌԴ–ի աշխարհաքաղաքական կարգավիճակի փոփոխությունը «պուտինյան դարաշրջանում» վկայում է այն մասին, որ Ռուսաստանը նոր էջ է բացել իր անվտանգային քաղաքականության մեջ, ինչին Արևմուտքը փորձում է արձագանքել կամ հակազդել։
Ո՞ւմ են պետք հակառուսական տրամադրությունները Հայաստանում. Մարկարովի պատասխանը
Ըստ նրա` նման իրավիճակ էր ստեղծվել նաև Հարավային Կովկասում 2008 թվականին, այնուհետև Ղրիմի շուրջ տեղի ունեցած զարգացումների ժամանակ։

«Այն, որ կողմերը պատրաստվում էին իրական պատերազմի` սցենարներից մեկն էր` ամենաանցանկալին, հետևաբար երկուստեք փորձ էր արվում խուսափել այդ հեռանկարից։ Կողմերը նախապատվություն էին տալիս բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանը կամ գոնե ժամանակավոր հետաձգմանը, և հիմա ականատեսն ենք ավելի շուտ երկրորդ տարբերակին, երբ ՌԴ–ն և Արևմուտքը փորձում են գտնել նոր «մոդուս օպերանդի», ինչը թույլ կտա ընկալել փոխադարձ կարմիր գծերը` պաշտպանելով սեփական շահն ու հետաքրքրությունները»,– ասաց քաղաքագետը։

Մարկարովի համոզմամբ` առճակատման պայմաններում հաղթող կողմ չի լինելու, պարզապես կառաջանա մի իրավիճակ, որն արդեն գոյություն ունի Սիրիայում։ Այնտեղ թեև Ասադի իշխանությունը պահպանվել է, սակայն ամբողջովին պարտություն է կրել պետականությունը։
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն փոխել է իր դիրքորոշումը ՌԴ-ի հետ Եվրոպայում սպառազինությունների սահմանափակումը քննարկելու ցանկության հարցում, և դա վկայում է այն մասին, որ ամեն ինչ կորած չէ։
Հավելենք, որ ՌԴ Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգները զորավարժություններից հետո սկսել են վերադարձնել զորքերը տեղակայման վայրեր։
Արևմուտքը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու ենթադրյալ ծրագրերի մեջ։ Մոսկվան կտրականապես հերքում է դա և անընդհատ ասում է, որ ոչ ոքի չի սպառնում, և բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկան Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար։
Մոսկվան բացասական է համարում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ–ի արձագանքը
Բացի այդ, անցյալ տարեերջին Մոսկվան փոխանցել է Բրյուսելին ու Վաշինգտոնին անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծերը, գլխավոր պահանջը ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք չընդլայնվելն էր, սակայն արևմտյան գործընկերները, Մոսկվայի կարծիքով, անտեսել են պահանջն իրենց գրավոր պատասխանում:
Լրահոս
0