00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոչ ենք անում Մինսկի խմբին վերսկսել ԼՂ հարցի բանակցային գործընթացը. Արցախի ԱԺ

Արցախի ԱԺ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Արցախի ԱԺ շենքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արցախի ԱԺ–ն արտահերթ նիստի ժամանակ ընդունեց Արցախի վերածննդի օրվան նվիրված հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Արցախի ԱԺ-ն կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը վերսկսելու համար։ Այս մասին ասված է Արցախի վերածննդի օրվան նվիրված հայտարարության մեջ, որն այսօր Արցախի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։
Նշենք, որ Արցախի վերածննդի օրը փետրվարի 20-ին է։ 1988-ի այդ օրը ԼՂԻՄ մարզխորհուրդն ընդունեց Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու որոշում: Արցախի ԱԺ–ն իր արտահերթ նիստի ժամանակ այսօր 30 կողմ ձայնով ընդունեց Արցախի վերածննդի օրվան նվիրված հայտարարությունը։
«Անչափելի թանկ գին է վճարել մեր ժողովուրդն Արցախի ազատության և անկախության համար մղված պայքարում։ Արցախի Հանրապետությունը հիմա էլ կա և շարունակում է իր պայքարը միջազգային ճանաչման հասնելու համար»,–հայտարարության տեքստը ներկայացրեց Գեղամ Ստեփանյանը։
Նա հավելեց, որ Արցախի ԱԺ–ն վերահաստատում է իր հավատարմությունը 1988-ի փետրվարի 20-ի պատմական որոշմանը և վճռականությանը` պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը։
Արցախի ԱԺ–ն միջազգային շահագրգիռ կառույցների, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարանների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել է իր ինքնությունը պահպանելու համար, ստեղծել է նյութական և մշակութային արժեքներ։ Դրանք այսօր վտանգված են Ադրբեջանի կողմից Արցախի որոշ տարածքների բռնազավթման արդյունքում։
Պահանջում ենք, որ մեզ վերադարձնեն Արցախը. տեղահանվածները բողոքի ակցիա են անում
Հավելենք, որ «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը ևս Արցախի ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց այսօր։
Հիշեցնենք, որ վերոհիշյալ նախագծով սահմանվում է 1991-1994թթ.-ին, 2016թ.-ին Ադրբեջանի և 2020-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակը ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմը, պետական կառավարման և ՏԻՄ–երի, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված առանձնահատկությունները։
Լրահոս
0